ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2022 թվականի N 27-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է`
1. Հաստատել Աբովյան համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձը՝ համաձայն հավելված 1-ի։
2. Հաստատել Աբովյան համայնքի 2022 թվականի բյուջեն՝
1) եկամուտների գծով` 3 150 000.0 հազար դրամ.
2) ծախսերի գծով` 4 570 651.2 հազար դրամ.
3) դեֆիցիտը (պակասուրդը)` 1 420 651.2 հազար դրամ:
3. Աբովյան համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանն ուղղել տարեսկզբի ազատ մնացորդը` 1 420 651.2 հազար դրամ:
4. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հավելված 2-ի:
5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման` համաձայն հավելված 3-ի:
6. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելված 4-ի:
7. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը` համաձայն հավելված 5-ի:
8. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն հավելված 6-ի:
9. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելված 7-ի:
10. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ -19 |
||
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Դ. ԶԱՐՈՅԱՆ |
Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Ռ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
Ա. ԹԵՆԵՔԵՋՅԱՆ |
Ա. ՄԵՂՐՅԱՆ |
Ա. ԳԱՍՊԱՐՅԱՆ |
Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Ս. ՍԵԹՐԱԿՅԱՆ |
Ն. ԶԱՐԳԱՐՅԱՆ |
Է. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |
Ա. ՔՈՍԱԿՅԱՆ |
Մ. ԳԱՍՊԱՐՅԱՆ |
Ն. ՀԱԿՈԲՅԱՆ |
Ն. ՄԵԼԻՔՅԱՆ |
Տ. ԳԵՂԱՄՅԱՆ |
Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Գ. ՕՍԻՊՅԱՆ |
Գ. ԳԱԼՍՏՅԱՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Է. ԲԱԲԱՅԱՆ |
2022 թ. ապրիլի 15 ք. Աբովյան |
Աբովյան համայնքի ավագանու |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2022 թվական: