ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 2021 թվականի |
թիվ 57 |
քաղ. Մոսկվա |
«ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման կարգը հաստատելու մասին» թիվ 169 որոշմամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի «Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաներից, ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման թույլտվություններից և այն ապրանքների միասնական ցանկում ընդգրկված առանձին ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման վերաբերյալ եզրակացություններից (թույլատրագրերից) տեղեկությունների կազմի մասին, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ, որոնք կարող են ստանալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինները, և այդ տեղեկություններն ստանալու կարգի մասին» թիվ 129 որոշման հիման վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 21-ի «Արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպվող, այդ թվում՝ արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով մաքսային գործառնությունների իրականացման դեպքում ներկայացվող փաստաթղթերի տվյալների բազաների օգտագործում» թիվ 136 որոշմամբ հաստատված՝ ընդհանուր գործընթացի իրագործման կանոններում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի մայիսի 19-ի թիվ 57 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպվող փաստաթղթերի, այդ թվում՝ արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով մաքսային գործառնություններ կատարելու ժամանակ ներկայացվող փաստաթղթերի տվյալների բազաների օգտագործում» ընդհանուր գործընթացի իրագործման կանոններում կատարվող
1. V-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 282 կետով.
«282. Անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաներից տեղեկություններ ստանալու մասով ընդհանուր գործընթացն իրագործելու նպատակով տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելու առանձնահատկությունները սահմանվում են թիվ 22 հավելվածի համաձայն։»։
2. Նշված կանոնների թիվ 2 հավելվածի 4-րդ կետի իններորդ պարբերության մեջ «Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն առընթեր Ղրղզստանի հավատարմագրման կենտրոն» բառերը փոխարինել «Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություն» բառերով։
3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 22 հավելված.
«ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 22 «Արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպվող փաստաթղթերի, այդ թվում՝ արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով մաքսային գործառնությունները կատարելու ժամանակ ներկայացվող փաստաթղթերի տվյալների բազաների օգտագործում» ընդհանուր գործընթացի իրագործման կանոնների |
«Արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպվող, այդ թվում՝ արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով մաքսային գործառնությունները կատարելու ժամանակ ներկայացվող փաստաթղթերի տվյալների բազաների օգտագործում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաներից տեղեկությունների ստացման մասով իրագործելու շրջանակներում տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելու առանձնահատկությունները
1. Սույն փաստաթուղթը սահմանում է «Արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպվող, այդ թվում՝ արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով մաքսային գործառնությունների իրականացման դեպքում ներկայացվող փաստաթղթերի տվյալների բազաների օգտագործում» ընդհանուր գործընթացը (այսուհետ՝ ընդհանուր գործընթաց) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) մաքսային մարմինների կողմից ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաներից (այսուհետ՝ լիցենզիաներ) տեղեկությունների ստացման մասով իրագործելու շրջանակներում տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելու առանձնահատկությունները։
2. Սույն փաստաթուղթը մշակվել է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող հետևյալ միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան.
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիր.
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիր.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման կարգը հաստատելու մասին» թիվ 169 որոշում.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 30-ի ««Ապրանքների արտաքին առևտրի ոլորտում տրված լիցենզիաների, թույլտվությունների և եզրակացությունների (թույլատրագրերի) վերաբերյալ տվյալների բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մասին» թիվ 179 որոշում.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի «Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաներից, ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման թույլտվություններից և ապրանքների միասնական ցանկում ընդգրկված այն առանձին ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման վերաբերյալ եզրակացություններից (թույլատրագրերից) տեղեկությունների կազմի մասին, որոնց նկատմամբ կիրառվում են երրորդ երկրների հետ առևտրում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, որոնք կարող են ստանալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինները, և այդ տեղեկություններն ստանալու կարգի մասին» թիվ 129 որոշում։
3. Ընդհանուր գործընթացը՝ անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից լիցենզիաներից տեղեկություններ ստանալու մասով իրագործելու շրջանակներում տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելու ժամանակ՝
«փաստաթղթերի մասին տեղեկություններ» ասելով հասկանում ենք լիցենզիաներից տեղեկությունները.
«ազգային տեղեկատվական ռեսուրս» ասելով հասկանում ենք տրամադրված լիցենզիաների տվյալների ազգային բազան, որի ձևավորումն ու վարումն իրականացվում են էլեկտրոնային տեսքով անդամ պետության լիազորված մարմնի կողմից.
«անդամ պետությունների լիազորված մարմիններ» ասելով հասկանում ենք անդամ պետությունների պետական մարմինները, որոնք իրենց պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված են տրամադրված լիցենզիաների տվյալների ազգային բազաները ձևավորելու և վարելու համար՝
Բելառուսի Հանրապետության համար՝ Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարությունը.
Ղազախստանի Հանրապետության համար՝ Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարությունների և աերոտիեզերական արդյունաբերության նախարարությունը.
Ղրղզստանի Հանրապետության համար՝ Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունը.
Ռուսաստանի Դաշնության համար՝ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարությունը.
«անդամ պետությունների շահագրգիռ մարմիններ» ասելով հասկանում ենք անդամ պետությունների մաքսային մարմինները՝
Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն.
Բելառուսի Հանրապետության համար՝ Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեն.
Ղազախստանի Հանրապետության համար՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեն.
«Ղրղզստանի Հանրապետության համար՝ Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանն առընթեր պետական մաքսային ծառայությունը.
Ռուսաստանի Դաշնության համար՝ Դաշնային մաքսային ծառայությունը։
4. Լիցենզիաներից այն տեղեկությունների կազմը, որոնք անդամ պետությունների մաքսային մարմինները կարող են ստանալ ընդհանուր գործընթացի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս, և այդ տեղեկությունների ստացման կարգը սահմանված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի թիվ 129 որոշմամբ:
Անդամ պետությունների մաքսային մարինների կողմից լիցենզիաներից տեղեկություններ ստանալու մասով ընդհանուր գործընթացն իրագործելու շրջանակներում լիցենզիաներից տեղեկությունների ձևաչափերն ու կառուցվածքները սահմանելիս հաշվի է առնվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 179 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների արտաքին առևտրի ոլորտում տրված լիցենզիաների, թույլտվությունների և եզրակացությունների (թույլատրագրերի) վերաբերյալ տվյալների բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը՝ լիցենզիաներին և թույլտվություններին առնչվող մասով, արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելու համար կիրառվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի ու կառուցվածքների նկարագրությունը։
5. Ընդհանուր գործընթացի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս անդամ պետության մաքսային մարմինը հարցում է ուղարկում մյուս անդամ պետության լիազորված մարմին և (կամ) Եվրասիական տնտեսական հանձնաժողով մաքսային գործառնություններ կատարելու համար անհրաժեշտ տեղեկությունները լիցենզիաներից տրամադրելու մասին:»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: