ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 499-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 903-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝
1․ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի «Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ ստեղծելու, խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը, խորհրդի անհատական կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի կարգը հաստատելու մասին» N 903-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածում՝
ա․ երկրորդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով․
«Ա․ Թորոսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար»,
բ․ «Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարար», «Վ. Դումանյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար», «Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար», «Ա. Ավանեսյան - ՀՀ առողջապահության նախարար», «Մ. Առաքելյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար», «Ա. Այվազյան - ՀՀ արտաքին գործերի նախարար» բառերը հանել,
գ․ «Հ․ Արշակյան» բառերը փոխարինել «Հ․ Չոբանյան» բառերով.
2) որոշման N 2 հավելվածում՝
ա․ 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«12․ Համակարգող խորհրդի նախագահի հանձնարարությամբ, համակարգող խորհրդի նախագահի տեղակալի կամ համակարգող խորհրդի քարտուղարության նախաձեռնությամբ, նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու և նախապես քննարկելու նպատակով կարող է կազմակերպվել նախանիստ՝ համակարգող խորհրդի նախագահի տեղակալի գլխավորությամբ՝ համակարգող խորհրդի անդամների՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և ոստիկանապետի մասնակցությամբ։ Համակարգող խորհրդի նախագահի տեղակալի հրավերով նախանիստին կարող են մասնակցել նաև համակարգող խորհրդի այլ անդամներ, ինչպես նաև այլ պետական մարմինների ներկայացուցիչներ:»,
բ․ 15-րդ կետի 4-րդ ենթակետը «նիստի» բառից հետո լրացնել «և նախանիստի» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
10.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |