Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 9-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.01.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.01.11-2021.01.24 Պաշտոնական հրապարակման օրը 18.01.2021
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
14.01.2021
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.01.2021

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 2021 թվականի

ք. Երևան

թիվ 9-Ա

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՒՄ ՍԼՈԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման ՀՀ Լոռու մարզի տարածքում լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով 2020 թվականի նոյեմբերի 5-ին հայտ է ներկայացրել «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊ ընկերությունը, նոյեմբերի 11-ին՝ «ԱՆԿՅՈՒՆ ԳՈՒՄԱՐԱԾ 3» ՍՊ և «ԼՈՌԻ ԹԻ-ՎԻ» ՍՊ ընկերությունները։

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետի համաձայն յուրաքանչյուր հայտին կից ներկայացվել է.

1. փաստաթուղթ՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցողի նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ,

2. ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր,

3. տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների վերաբերյալ,

4. տեղեկություններ աշխատակազմի քանակի, նրանց կրթության և մասնագիտության վերաբերյալ,

5. էթիկայի կանոնագիր,

6. էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները,

7. լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը:

2020 թվականի նոյեմբերի 19-ի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի դռնբաց նիստում մրցույթի մասնակիցները մինչև 30 րոպե տևողությամբ հրապարակել են իրենց հայտերը և կից փաստաթղթերը։

Ընկերությունների կողմից ներկայացված հայտերը և կից փաստաթղթերը բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին։

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն մրցույթում հաղթող մասնակցի ընտրության ժամանակ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաշվի է առնում հետևյալ չափանիշները՝ սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը, հայերեն հաղորդումների գերակայությունը, բազմակարծությունը խթանելու կարողությունը, հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը, գործող լիցենզավորված հեռարձակողի դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում սլոթի օգտագործման լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունը:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն մրցույթում հաղթող մասնակցի ընտրության ժամանակ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաշվի է առնում հետևյալ չափանիշները՝ սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը, հայերեն հաղորդումների գերակայությունը, բազմակարծությունը խթանելու կարողությունը, հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը, գործող լիցենզավորված հեռարձակողի դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում սլոթի օգտագործման լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ամբողջ թվերով՝ 20 միավորային սանդղակով գնահատում է գնահատման թերթիկում նշված յուրաքանչյուր չափանիշը՝

1. սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը,

2. հայերեն հաղորդումների գերակայությունը,

3. բազմակարծությունը խթանելու կարողությունը,

4. հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները,

5. աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը,

6. ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դիտարկում է թվային հանրային մուլտիպլեքսը որպես ազգային մեդիահարթակ, որի սլոթերով հեռարձակվող տեսալսողական ծրագրերի բովանդակությունը արտացոլում է հանրային պահանջմունքների և հետաքրքրությունների բազմազանությունը։

Տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, հանրային մուլտիպլեքսների գործունեության միջազգայնորեն ընդունված հայեցակարգերն ու չափորոշիչները նախատեսում են, որ սլոթերի օգտագործման լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայություններ մատուցողներն ունենում են կառավարման և ֆինանսավորման թափանցիկ համակարգ, լինում են անկախ ու վստահելի, ապահովում են հաղորդումների բարձր որակ։ Նրանք առանցքային դեր են կատարում ազգային մշակույթի պահպանման և պաշտպանության, ազգային ինքնության ձևավորման գործում։

Հանրային մուլտիպլեքսում մեդիածառայություններ մատուցողներն այլ մեդիածառայություններ մատուցողներից առանձնանում են կարծիքների լայն շրջանակով, մասնագիտական էթիկայի կանոնների պահպանմամբ, անաչառության, սոցիալական արդարության, լրագրողների իրավունքների պաշտպանության չափորոշիչների սահմանմամբ և կատարմամբ։

Վարկանիշային քվեարկությունից առաջ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները հանդես չեն եկել հայտարարությամբ և միջնորդությամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը, ուսումնասիրելով և համադրելով ներկայացված հայտերը և կից փաստաթղթերը, աշխատակազմի կողմից կազմված Ընկերությունների գործունեության վերաբերյալ տվյալները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները փակ վարկանիշային քվեարկությամբ հայտերը գնահատել են հետևյալ միավորներով.

 

հ/հ

Ընկերության անվանումը

Ամփոփիչ միավորները ըստ գնահատման թերթիկի համարի

Վարկանիշային միավորը

1

2

3

4

5

6

7

1

«ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊԸ

88

100

102

97

98

96

92

673

2

«ԱՆԿՅՈՒՆ ԳՈՒՄԱՐԱԾ 3» ՍՊԸ

65

69

67

65

72

69

75

482

3

«ԼՈՌԻ ԹԻ-ՎԻ» ՍՊԸ

70

62

71

98

72

75

81

529

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշման համաձայն անցողիկ շեմ է համարվում տվյալ մրցույթում հնարավոր առավելագույն վարկանիշային միավորի մեկ երրորդը, այն է՝ 280 միավորը։

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 46-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ, 10-րդ մասերի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով ու համադրելով վարկանիշային քվեարկության արդյունքները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊ ընկերությանը ճանաչել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային սփռման մրցույթի հաղթող և տրամադրել ՀՀ Լոռու մարզի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան