Գլխավոր տեղեկություն
Համար
N 231-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.04.2019-21.07.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.04.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 ապրիլի 2019 թվականի N 231-Ա

 

«ԴԵՊԻ ՀԱՅՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴԵՊԻ ՀԱՅՔ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Հանրապետության 37, ՀՎՀՀ՝ 02574662) իրականացվող` 1,405,840,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Դեպի Հայք» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.

1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Կենտրոն» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի նոյեմբերի 1-ին կնքված N 7266208 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 2,260,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2010 թվականի նոյեմբերի 3-ին կնքված N 115226873 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում բաժանորդային հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 1,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01551651) կնքված 2011 թվականի նոյեմբերի 11-ի N 10800817, 2012 թվականի մայիսի 31-ի N 10903815, 2012 թվականի մայիսի 2-ի N 10891787, 2018 թվականի հուլիսի 3-ի N IG-2018073 և N CL-2018074, 2018 թվականի հոկտեմբերի 19-ի N 20395345 և նոյեմբերի 30-ի N 20469126 պայմանագրերում նշված գործարքները, որոնցով նախատեսվում են 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի, ինտերնետի և այլ կապի ծառայությունների մատուցում` 10,860,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2018 թվականի հոկտեմբերի 25-ին կնքված N 6-65-62-0-108 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Էվրի Դեյ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09104669) 2018 թվականի դեկտեմբերի 21-ին կնքված N J889-18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում «Բյուրեղ» աղբյուրի ջրի մատակարարում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Ռոքարմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00840581) 2018 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված N 12212018 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում «Գառնի» խմելու ջրի մատակարարում` 2,750,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Պիկո-Վիկո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00871025) 2018 թվականի դեկտեմբերի 24-ին կնքված N 20181224 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում գրասենյակային և տնտեսական ապրանքների մատակարարում` 3,560,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Ոսկե կար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01848257) 2018 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում շապիկների մատակարարում` 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Թասկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01237925) 2018 թվականի դեկտեմբերի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում տպագրական աշխատանքների իրականացում` 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) «Սուսաննա Հարությունյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 82140771) 2018 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ուսապարկերի և պայուսակների ձեռքբերում` 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

11) «Այթի Սուփորթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00119226) 2018 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված N L1218 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում սերվերային, համակարգչային և ցանցային համակարգերի, ծրագրային ապահովումների սպասարկման աշխատանքների իրականացում` 6,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

12) «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02586575) 2015 թվականի հոկտեմբերի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ֆինանսական հաշվառման ծառայությունների մատուցում` 33,000,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Դեպի Հայք» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. ապրիլի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

ապրիլի 26-ի N 231-Ա

որոշման

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան