Գլխավոր տեղեկություն
Համար
N 541-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.02.2017-27.02.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.05.05/25(324) Հոդ.600
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.04.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.02.2021

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 ապրիլի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 ապրիլի 2004 թվականի N 541-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՈՐՄԱՏԻՎ ՈՐՈՇՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի, Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենքը կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշումը հրապարակվելուց հետո 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում օրենքների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշումների նախագծերի քննարկման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչը (հարակից զեկուցողը) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենքի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման (այսուհետ` օրենսդրական ակտ) կիրարկումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենքում և (կամ) այլ իրավական ակտում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել կամ ընդունել նոր օրենք և (կամ) այլ իրավական ակտ, ապա «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրավասու համարվող գերատեսչությունը նշված օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ծանուցումն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ։

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրից բխող` սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված Հայաստանի Հանրապետության համապատասխան նորմատիվ իրավական ակտ ընդունելու հարցերով անհրաժեշտ է ընդունել ծրագիր, ապա իրավասու գերատեսչությունը, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և շահագրգիռ գերատեսչությունների հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ։

Սույն կետով սահմանված կարգը տարածվում է նաև «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 4-րդ մասով նախատեսված դեպքերի վրա։

(2-րդ կետը խմբ. 28.06.07 N 760-Ն)

3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերում նշվում են`

ա) օրենսդրական ակտի կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու առնչությամբ ընդունվելիք իրավական ակտերի տեսակն ու վերնագրերը,

բ) իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները,

գ) իրավական ակտերի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը,

դ) իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը,

 ե) իրավական հիմքը՝ հստակ նշելով այն հոդվածը, մասը կամ կետը, որով նախատեսված է համապատասխան իրավական ակտի ընդունումը:

(3-րդ կետը լրաց. 28.06.07 N 760-Ն, 02.02.17 N 70-Ն)

4. Այն դեպքերում, երբ օրենսդրական ակտը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելու առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ միջոցառումների իրականացման անհրաժեշտություն չի առաջացնում, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացվում օրենսդրական ակտը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելու առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ միջոցառումների իրականացման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 20-րդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2004 թ. ապրիլի 20
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.02.2021, N 232-Ն 27.02.2021, N 541-Ն
02.02.2017, N 70-Ն 09.02.2017, N 541-Ն
28.06.2007, N 760-Ն 04.08.2007, N 541-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան