ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2015 թվականի |
թիվ 39 |
քաղ. Մոսկվա |
«ՃԱՐՊԱՅՈՒՂԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 024/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9–ի թիվ 883 որոշմամբ հաստատված «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգում» (ՄՄ ՏԿ 024/2011) կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիսը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Ի. Շուվալով |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի ապրիլի 23-ի թիվ 39 որոշման |
«ՃԱՐՊԱՅՈՒՂԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» (ՄՄ ՏԿ 024/2011) ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Հանել «Բովանդակություն» բաժինը:
2. [1-ին գլխի 1-ին կետի փոփոխությունները վերաբերում են միայն ռուսերենին]:
3. 5–րդ հոդվածի 3–րդ կետի՝
ա) 2-րդ ենթակետի «սահմանման մեջ շարադրված, սույն տեխնիկական կանոնակարգի 3-րդ հոդվածով և 3-րդ և 4-րդ հավելվածներով սահմանված» բառերը փոխարինել «սահմանումների մեջ նշված, սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ և 3-րդ հոդվածներով և դրան կից 3-րդ և 4-րդ հավելվածներով նախատեսված» բառերով.
բ) 4-րդ ենթակետի առաջին նախադասության մեջ «սահմանման մեջ շարադրված, սույն տեխնիկական կանոնակարգի 3-րդ հոդվածով և 3-րդ հավելվածով սահմանված» բառերը փոխարինել «սահմանումների մեջ նշված, սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ և 3-րդ հոդվածներով և դրան կից 3-րդ հավելվածով նախատեսված» բառերով:
4. 8-րդ հոդվածի՝
ա) երկրորդ պարբերության առաջին նախադասության մեջ «3-րդ հոդվածում և 3-րդ, 4-րդ հավելվածներում նշված, հասկացությունների հիման վրա ձևակերպվող մթերքի անվանման մեջ» բառերը փոխարինել «սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ և 3-րդ հոդվածներով և դրան կից 3-րդ և 4-րդ հավելվածներով նախատեսված, հասկացությունների հիման վրա ձևակերպվող մթերքների անվանումների մեջ» բառերով.
բ) 1-ին կետի առաջին նախադասության մեջ «3-րդ հոդվածով սահմանված անվանմանը» բառերը փոխարինել «2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված սահմանումներին» բառերով.
գ) 2–րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Սննդային ճարպայուղային արտադրանքի բաղադրությունը:
Սննդային ճարպայուղային արտադրանքի բաղադրությունը նշելու պահանջ չի սահմանվում մեկ բաղադրիչից բաղկացած սննդամթերքի համար այն դեպքում, երբ սննդամթերքի անվանումը համընկնում է բաղադրիչի անվանման հետ:».
դ) 10-րդ կետի 4-րդ ենթակետի «բուրավետիչների» բառը փոխարինել «չկշռածրարված սննդային ճարպայուղային արտադրանքի համար բուրավետիչների» բառերով:
5. 19-րդ հոդվածի՝
ա) 1–ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Ճարպայուղային արտադրանքի համապատասխանության գնահատման ժամանակ հայտատու կարող է լինել Մաքսային միության անդամ պետության տարածքում, դրա օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը, որը համարվում են արտադրող կամ վաճառող կամ արտադրողի կողմից լիազորված անձ։».
բ) 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
6. [2-րդ հավելվածի անվանման հետ կապված փոփոխությունները վերաբերում են միայն ռուսերենին]: