«Վավերացնում եմ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 դեկտեմբերի 2000 թվականի N 902
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԸՍՏ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 20 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետին, 38 և 42 հոդվածներին, 53 հոդվածի 3-րդ և 54 հոդվածի 4-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հաստատել` ա) «Արտահանում` ազատ շրջանառության համար», «Ժամանակավոր արտահանում», «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար», «Անմաքս առևտուր» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը` համաձայն N 1 հավելվածի. բ) «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի. գ) «Ոչնչացում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը` համաձայն N 3 հավելվածի. դ) «Բացթողում ներքին սպառման համար», «Անմաքս առևտուր», «Ժամանակավոր ներմուծում (ընդունում)` վերամշակման համար», «Ժամանակավոր ներմուծում (ընդունում)» և «Ոչնչացում» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը` համաձայն N 4 հավելվածի: (1-ին կետը լրաց. 29.09.01 N 913, փոփ. 04.12.14 N 1369-Ն) 2. Սահմանել, որ` ա) Հայաստանի Հանրապետությունում հսկվող դեղերի և թմրանյութերի, միջուկային (ռադիոակտիվ) նյութերի Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխումն, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 44 (փայտանյութ և դրանից արտադրանք, փայտածուխ) խմբին դասվող ապրանքների (բացառությամբ 4405 00 000, 4412-4417, 4418 10, 4418 20, 4419 00, 4420, 4421 10 000, 4421 90 910 ծածկագրերին դասվող ապրանքների) արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հատուկ կարգով. բ) պոռնոգրաֆիկ բովանդակության նյութերի համար, ապրանքներ տեղափոխող անձի համաձայնությամբ, կարող է կիրառվել միայն «Ոչնչացում» մաքսային ռեժիմը: Այլ մաքսային ռեժիմներով պոռնոգրաֆիկ բովանդակությամբ նյութերի` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխումն արգելվում է. գ) «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ռեժիմով արգելվում է ներմուծել ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 և 8705 ապրանքային դիրքերում դասակարգվող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 90 և 8703 90 10 ծածկագրերին դասակարգվող ավտոմեքենաների), որոնց վրա տեղադրված չէ վնասակար արտանետումների չեզոքացուցիչ: Սույն ենթակետում նշված ավտոմեքենաների վրա տեղադրված վնասակար արտանետումների չեզոքացուցիչների առկայության ստուգման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարը: (2-րդ կետը լրաց. 25.03.04 N 427-Ն, 07.03.07 N 373-Ն, 27.12.07 N 1548-Ն, փոփ. 12.11.09 N 1334-Ն, 04.12.14 N 1369-Ն) 3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 6-ի «Մաքսային որոշ հարաբերությունների կարգավորման մասին» N 615 որոշման 8-րդ կետը: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:
1. Պետական գաղտնիք պարունակող նյութեր 2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված ապրանքային նշաններով մակնշման ենթակա, սակայն չմակնշված ալկոհոլային խմիչքներ 3. Փայտանյութ (ծածկագրերն ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 4401 10 000, 4401 21 000, 4401 22 000, 4403, 4404) (հավելվածը խմբ. 31.03.01 N 265, լրաց. 15.10.09 N 1157-Ն, փոփ. 04.12.14 N 1369-Ն)
1. Բոլոր տեսակի թափոններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության դրական եզրակացության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության թույլտվության հիման վրա ներմուծվող թափոնների 2. Պիտանիության ժամկետն անցած ապրանքներ
1. Կենդանի կենդանիներ և բույսեր, եթե դրանք չեն հանդիսանում անբուժելի վարակի աղբյուրներ 2. Պատմական, մշակութային և հնագիտական արժեք ներկայացնող առարկաներ
1. (կետն ուժը կորցրել է 11.02.16 N 137-Ն) 2. Ավտոմոբիլային բենզին, որի մեջ կապարի պարունակությունը գերազանցում է 0.013 գ/լ (ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 2710 12 510 և 2710 12 590): 3. Չյոդացված կերակրի աղ` սննդի մեջ օգտագործելու համար (ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 250100910): 4. (կետն ուժը կորցրել է 07.03.07 N 373-Ն) 5. (կետն ուժը կորցրել է 11.02.16 N 137-Ն) 6. «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի Ա և Բ հավելվածներում ներառված` ստորև նշված բույսերի պաշտպանության միջոցները
(հավելվածը լրաց. 29.09.01 N 913, 12.02.04 N 353-Ն, 03.03.05 N 220-Ն, փոփ. 07.03.07 N 373-Ն, 25.04.13 N 438-Ն, լրաց. 03.10.13 N 1079-Ն, փոփ., լրաց. 04.12.14 N 1369-Ն, փոփ. 11.02.16 N 137-Ն)
|