ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2015 թվականի N 497-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) շենքի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքն ու խնդիրներն ուսումնասիրելու և համապատասխան առաջարկություն ներկայացնելու նպատակով`
1. Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին`
1) մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և ընկերության խորհրդին տրամադրել եզրակացություն «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի կառուցման շինարարական աշխատանքների առաջին փուլի ծավալների վերաբերյալ, խորհրդի քննարկմանը ներկայացնել շինարարության և ֆինանսավորման ծավալների վերաբերյալ ամփոփ տեղեկանք.
2) ընկերության խորհրդին ներկայացնել առաջարկություններ շինարարական աշխատանքների երկրորդ փուլի ժամկետների երկարաձգման մասին.
3) ընկերության խորհրդի քննարկմանը ներկայացնել շինարարական-նախագծային փաստաթղթերի փոփոխության հիմքով կազմված ծավալների համադրման ցանկը և փոփոխված ծավալաթերթ-նախահաշիվը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 10 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. հունիսի 10-ի N 497-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Գ. Միրիջանյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Տ. Ղուկասյան |
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի պետ |
Մ. Սարիբեկյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարության քաղաքականության վարչության շինարարարական ծրագրերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար |
Ա. Գրիգորյան |
- ՀՀ առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ |
Բ. Գաբրիելյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության գլխավոր մասնագետ |
Մ. Դանիելյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության առաջատար մասնագետ |
Գ. Բադալյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի քաղաքաշինական ծրագրերի իրականացման բաժնի առաջատար մասնագետ |
Դ. Մելիք-Նուբարյան |
- ՀՀ առողջապահության նախարարության «Ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող վարկային ծրագրի «Հիվանդանոցային համակարգի օպտիմալացում» բաղադրիչի համակարգող |
Ա. Միրզոյան |
- ՀՀ առողջապահության նախարարության «Ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ճարտարապետ (շինարարական աշխատանքների համակարգման մասնագետ) |
Ա. Որսկանյան |
- «Այգեձոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն ( համաձայնությամբ ) |
Գ. Ոսկանյան |
- «Շինսերտիֆիկատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տեխնիկական հսկողության ինժեներ (համաձայնությամբ ) |
Հ. Հարությունյան |
- «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետրիական ընկերության տեխնիկական վերահսկիչ (համաձայնությամբ) |
Ա. Ալեքսանյան |
- «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական վերահսկիչ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |