Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2014 թվականի |
թիվ 13/6 |
քաղ. Սոչի
Մաքսային միության տարածքով ապրանքների տարանցման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման միասնական համակարգ ձեվավորելու ընթացքի մասին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան
ՈՐՈՇԵՑ՝
1. Ի գիտություն ընդունել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից՝ Մաքսային միության տարածքով ապրանքների տարանցման ժամանակ երաշխիքային մեխանիզմների զարգացման և կիրառման գծով աշխատանքային խմբի աշխատանքների նախնական արդյունքների մասին տեղեկատվությունը:
2. Որոշման 1-ին կետում նշված աշխատանքային խմբին՝
2.1 շարունակել Մաքսային միության տարածքով ապրանքների տարանցման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման միասնական համակարգի ձևավորմանն ուղղված աշխատանքը.
2.2. ուսումնասիրել Մաքսային միության տարածքով ապրանքների տարանցման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման միասնական համակարգ ձևավորելու ընթացքին առնչվող հարցը՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստին՝ 2015 թվականի երկրորդ կիսամյակում։
Նախագահ՝ |
Ա. Յու. Բելյանինով | |
Նախագահի տեղակալ՝ |
Դ. Ե. Երգոժին | |
Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ի նախագահի տեղակալ, Միավորված կոլեգիայի անդամ`
Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական: |
Ս. Վ. Բորիսյուկ |