ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2014 թվականի N 460-Ն
ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 352-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-18-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման հաշվառման դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման հաշվառման դիմումի լրացման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց ցուցակը` նշելով ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թիվը, հաշմանդամության խումբը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի համարը և հանրային ծառայությունների համարանիշը:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) ապահովել մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքներում` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման կենտրոնական տեղեկատվական բազայի վարումը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին տրամադրել 2006-2013 թվականների ընթացքում նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստացած անձանց ցուցակը` դրանում ներառելով այն ավանդային գրքույկների համարները և ներդրված գումարի (ԽՍՀՄ ռուբլով) չափը, որոնց դիմաց վճարվել է փոխհատուցում՝ ԽՍՀՄ ռուբլով ավանդը մարած համարելու նպատակով:
(3-րդ կետը լրաց. 07.08.14 N 930-Ն, փոփ. 15.01.15 N 22-Ն, 11.02.16 N 117-Ն)
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի, Ջերմուկի քաղաքապետներին` ապահովել սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) կողմից սույն որոշմամբ սահմանված կարգով մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքներում` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, որպես ավանդի դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող անձ, հաշվառման իրականացումը:
(4-րդ կետը լրաց. 07.08.14 N 930-Ն, փոփ. 15.01.15 N 22-Ն, 05.11.15 N 1289-Ն, 11.02.16 N 117-Ն)
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 352-Ն որոշման N 1 հավելվածի 12.1-ին կետը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. մայիսի 7 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
1. Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում (այսուհետ` փոխհատուցում) ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրած հետևյալ անձինք`
1) մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք (այսուհետ նաև՝ տարեց), այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքներում` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված (այսուհետ` սահմանամերձ համայնքներում հաշվառված) անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում:
(1-ին կետը լրաց. 07.08.14 N 930-Ն, փոփ. 15.01.15 N 22-Ն, 11.02.16 N 117-Ն)
2. Եթե սույն կարգի 1-ին կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված անձի (այսուհետ՝ ավանդատու) ամուսինը մահացած է և մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա այն դիտարկելով ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականություն, ողջ ամուսնու համար փոխհատուցման իրավունքը ճանաչվում է մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց:
(2-րդ կետը փոփ. 07.08.14 N 930-Ն)
3. Ավանդատուների հաշվառման, ինչպես նաև փոխհատուցման վճարման կազմակերպման աշխատանքներն իրականացնում են համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները կամ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները կամ բաժինները (այսուհետ` տարածքային կենտրոն):
(3-րդ կետը փոփ. 05.11.15 N 1289-Ն)
4. Փոխհատուցում ստանալու համար ավանդատուները հաշվառման նպատակով իրենց փաստացի բնակության վայրի տարածքային կենտրոն անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում են դիմում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման N 2 հավելվածի, և հետևյալ փաստաթղթերը`
1) անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ.
2) ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին (այսուհետ` հանրային ծառայությունների համարանիշ).
3) ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում), ինչպես նաև դրա լուսապատճենը` գրքույկի առաջին էջի (պարունակում է մասնաճյուղի համարը, բաժանմունքի գտնվելու վայրը (քաղաք, շրջան, գյուղ), հաշվեհամարը, ավանդատուի անունը, ազգանունը, հայրանունը, մասնաճյուղի կնիքը և պաշտոնատար անձի ստորագրությունը) և 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ մնացորդի էջերի մասով.
4) տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից (ավանդային հաշիվն սպասարկող մասնաճյուղի կառավարչի կողմից ստորագրված և մասնաճյուղի կնիքով կնքված) ավանդատուի (նաև մահացած ամուսնու) բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին.
5) ըստ անհրաժեշտության, ներկայացվում է նաև`
ա. ամուսնության վկայական կամ տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնից՝ ամուսնության գրանցման մասին, եթե դիմողը ներկայացնում է ավանդատուի մահացած ամուսնուն պատկանող խնայողական գրքույկը, ինչպես նաև` ամուսնու մահվան վկայականը, դրանց լուսապատճենները,
բ. ավանդատուի անունը և (կամ) ազգանունը փոխելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնի տված փոխման վկայականը, եթե անձնագրում և խնայողական գրքույկում նշված անունը, ազգանունը տարբեր են, իսկ ուղղելու դեպքում` ուղղման տեղեկանքը և դրանց լուսապատճենները,
գ. Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի վկայականը և դրա լուսապատճենը.
6) համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների դեպքում ներկայացված փաստաթղթերը տեսաներածվում են և լուսապատճեններ չեն պահանջվում:
5. Յուրաքանչյուր ավանդային գրքույկի համար ներկայացվում է առանձին դիմում: Եթե ավանդային գրքույկը լրացված է ռուսերենով, և ավանդատուի ազգանունը կամ անունը ռուսերենով տառացի չի համընկնում անձը հաստատող փաստաթղթում նշված հայերենին, սակայն բառով ակնհայտ նույնն է, ապա համարվում է, որ դիմողը հաշվետերն է և տեղեկատվական բազայում մուտքագրվում է ազգանունը, անունը, ինչպես անձնագրում (օրինակ` Կազարյան-Ղազարյան, Այկ, Գայկ-Հայկ):
6. Տարածքային կենտրոնը դիմումների հաշվառման գործընթացում իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) տրամադրում է խորհրդատվություն փոխհատուցում ստանալու համար` սույն կարգով սահմանված բողոքարկման, դիմումի ձևի լրացման պարզաբանման, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի կապակցությամբ, տարածքային կենտրոնում կամ տարածքային կենտրոնի ղեկավարի հանձնարարությամբ կատարված տնային այցելության ընթացքում, եթե ավանդատուն որևէ պատճառով չի կարող ներկայանալ տարածքային կենտրոն և գրավոր կամ հեռախոսով խնդրել է կազմակերպել տնային այցելություն (ներառյալ այցելությունը բուժման վայր).
2) ընդունում է դիմումները, համեմատում դիմումում նշված տվյալները դիմողի անձը հաստատող փաստաթղթի, հանրային ծառայությունների համարանիշի, խնայողական գրքույկի և «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված տեղեկանքի տվյալների հետ.
3) դիմումում նշված անձը հաստատող փաստաթղթի տվյալները համեմատում է բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական բազայի տվյալների հետ.
4) տրամադրում է խորհրդատվություն սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված գործառույթների իրականացման արդյունքում անհամապատասխանության հայտնաբերման դեպքում՝ դրանք ուղղելու վերաբերյալ.
5) ճշտում է ավանդատուի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն, 2010 թվականի մայիսի 6-ի N 510-Ն, 2013 թվականի սեպտեմբերի 28-ի N 1103-Ն և 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշումներով (այսուհետ` որոշումներ) սահմանված կարգերով` ներդրված ավանդի դիմաց փոխհատուցում ստացած լինելու հանգամանքը.
6) հաշվառում է ընդունված դիմումները` դիմումների հաշվառման գրանցամատյանում, կազմում է փոխհատուցման գործերը և տեղադրում դրանք առանձին թղթապանակում` ըստ դիմում ընդունողների.
7) հաշվառման մերժման դեպքում ընդունում է համապատասխան որոշում և գրավոր իրազեկում դիմողին՝ 15 օրվա ընթացքում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություններ անցկացնելու անհրաժեշտության դեպքում՝ 30 օրվա ընթացքում.
8) ներառում է դիմումներում և ներկայացված այլ փաստաթղթերում առկա տվյալները փոխհատուցման իրավունք ունեցող անձանց տվյալների տեղեկատվական բազա (այսուհետ՝ տեղեկատվական բազա)` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
(6-րդ կետը փոփ. 07.08.14 N 930-Ն, 11.02.16 N 117-Ն)
7. Տվյալների հաշվառումը ենթակա է գրավոր մերժման, եթե`
1) դիմողը չի ներկայացրել սույն կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը (տվյալները).
2) դիմողը չի հանդիսանում խնայողական գրքույկում նշված ավանդային հաշվետերը, նրա ամուսինը կամ նրա ներկայացուցիչը չունի լիազորագիր.
3) ավանդատուն մահացել է.
4) խնայողական գրքույկը տրված է նախկին ԽՍՀՄ այլ միութենական հանրապետության խնայբանկի կողմից.
5) ավանդը ներդրվել է 1993 թվականի հունիսի 10-ից հետո.
6) ավանդատուն որոշումների համաձայն ստացել է ներդրված ավանդի դիմաց նախատեսված փոխհատուցումը.
7) (ենթակետն ուժը կորցրել է 11.02.16 N 117-Ն)
(7-րդ կետը փոփ. 15.01.15 N 22-Ն, 11.02.16 N 117-Ն)
8. Համաձայն որոշումների` ներդրված ավանդի դիմաց նախատեսված փոխհատուցումն ստացած ավանդատուի տվյալները ենթակա են հաշվառման` նրա ներկայացրած այն ավանդային գրքույկների մասով (ներառյալ մահացած ամուսնուն պատկանող ավանդի 50 տոկոսը), որոնք ավանդատուն որոշումներով սահմանված կարգերով և ժամկետներում չի ներկայացրել հաշվառման, ինչպես նաև որոշումների համաձայն փոխհատուցման իրավունքը ճանաչված, ապա մահացած (մահվամբ փոխհատուցման իրավունքը դադարած) ամուսնու ավանդային գրքույկները (ավանդի 50 տոկոսի չափով):
9. Դիմողին հաշվառելու դեպքում դիմում ընդունող աշխատողը հաշվառված խնայողական գրքույկի առաջին էջի վրա նշում է հաշվառման օրը և ստորագրում: Խնայողական գրքույկը (առաջին էջը) տարածքային կենտրոնի ղեկավարի կողմից կնքվելուց հետո փաստաթղթերի բնօրինակների հետ (բացառությամբ «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված տեղեկանքի) վերադարձվում է դիմողին:
10. Տարածքային կենտրոնը տվյալ ամսվա ընթացքում ձևավորված տեղեկատվական բազան մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 8-ը առցանց եղանակով ներկայացնում է կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն):
II. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՃՇՏՈՒՄԸ ԵՎ ՃՇՏՎԱԾ ՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՈՒՄԸ
11. Կազմակերպությունը տարածքային կենտրոններից առցանց ստացած տեղեկատվությունն ամփոփում և ներառում է կենտրոնական տեղեկատվական բազա, պարզում տվյալների մուտքագրման տեխնիկական սխալների առկայությունը, որոնց հիման վրա կազմում է ավանդատուների ճշտված ցուցակը և վիճահարույց տվյալներով ավանդատուների ցուցակը:
(11-րդ կետը փոփ. 11.02.16 N 117-Ն)
12. Վիճահարույց տվյալներով ավանդատուների ցուցակը տրամադրվում է տարածքային կենտրոններին` համապատասխան ուղղումներ կատարելու և մինչև հաջորդ ամսվա 8-ը կազմակերպությանը վերադարձնելու համար:
13. Ճշտված ցուցակում ներառված ավանդատուի տվյալներում հաշվառվում է նաև նրա մահացած ամուսնու անվամբ ներկայացված գումարի 50 տոկոսը:
14. Կազմակերպությունը ճշտված ցուցակում ավանդատուի հաշվառման հերթական համարը որոշում է դիմումի օրվա դրությամբ՝ ըստ նշված առաջնահերթությունների`
1) տարեցների համար՝ ըստ տարիքի (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)՝ նվազման հաջորդականությամբ.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց համար՝ ըստ հաշմանդամության առկայության`
ա. 1-ին խմբի հաշմանդամություն,
բ. 2-րդ խմբի հաշմանդամություն,
գ. 3-րդ խմբի հաշմանդամություն,
դ. հաշմանդամություն չունեցող անձ.
3) սահմանամերձ համայնքներում հաշվառված անձանց համար` ըստ տարիքի (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)` նվազման հաջորդականությամբ և ըստ հաշմանդամության առկայության`
ա. 1-ին խմբի հաշմանդամություն,
բ. 2-րդ խմբի հաշմանդամություն,
գ. 3-րդ խմբի հաշմանդամություն,
դ. հաշմանդամություն չունեցող անձ:
(14-րդ կետը լրաց. 07.08.14 N 930-Ն)
15. Ցուցակներում ներառվում է «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետի համաձայն հաշվարկված` յուրաքանչյուր ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարի չափը` հիմք ընդունելով «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված տեղեկանքում նշված` ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա գումարի չափը:
16. Ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարի չափը հաշվարկելիս ավանդատուի` մեկից ավելի ավանդների (ներառյալ մահացած ամուսնուն պատկանող ավանդի 50 տոկոսը) մնացորդները գումարվում են և անձին հասանելիք փոխհատուցումը հաշվարկվում է ընդհանուր գումարի նկատմամբ` բացառությամբ սույն կարգի 8-րդ կետով նախատեսված դեպքի:
17. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված դեպքում ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարի չափը հաշվարկելիս ավանդատուի` մեկից ավելի ավանդների (ներառյալ մահացած ամուսնուն պատկանող ավանդի 50 տոկոսը) մնացորդներին գումարվում են նաև որոշումներով սահմանված կարգով հաշվառած ավանդների մնացորդները (ներառյալ մահացած ամուսնուն պատկանող ավանդի 50 տոկոսը) և անձին հասանելիք փոխհատուցումը հաշվարկվում է ընդհանուր գումարի նկատմամբ հաշվարկված փոխհատուցման գումարից` հանելով արդեն իսկ ստացած փոխհատուցման գումարը:
18. Կազմակերպությունը ճշտված ցուցակը տրամադրում է տարածքային կենտրոնին, որի հիման վրա, ցուցակն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային կենտրոնը կազմում է ավանդատուի փոխհատուցման իրավունքի ճանաչման կարգադրություն՝ համաձայն N 1 ձևի, որը հաստատվում է տարածքային կենտրոնի ղեկավարի կողմից:
III. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԾԱԳՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
19. Ճշտված ցուցակում ընդգրկված ավանդատուի` Հայաստանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում ստանալու գույքային իրավունքը համարվում է ծագած` սույն կարգի համաձայն տարածքային կենտրոնների ղեկավարների կողմից ավանդատուի փոխհատուցման իրավունքի ճանաչման կարգադրությունը հաստատվելու օրվանից:
20. Հաշվի առնելով, որ ավանդատուի փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող անցնել այլ անձի (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 398-րդ հոդված), լինել գրավի առարկա (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 230-րդ հոդվածի առաջին մաս), մտնել ժառանգության զանգվածի մեջ (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի երկրորդ մաս):
21. (կետն ուժը կորցրել է 11.02.16 N 117-Ն)
22. Ավանդատուի` Հայաստանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում ստանալու գույքային իրավունքը համարվում է դադարած կատարմամբ` վճարմամբ, կամ ավանդատուի մահով:
IV. ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
23. Սույն կարգի համաձայն հաշվառված ավանդատուների փոխհատուցման վճարումներն իրականացվում են`
1) ամսական պարբերականությամբ.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ավանդների փոխհատուցման վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների եռամսյակային համամասնություններին համապատասխան.
3) սույն կարգի 14-րդ կետով ձևավորված հաշվառման հերթական համարին համապատասխան` Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից և սահմանամերձ համայնքներում հաշվառված անձանց ավանդի դիմաց փոխհատուցման համար նախատեսելով տվյալ ամսվա ֆինանսական միջոցների մինչև 50 տոկոսը, որի մինչև 10 տոկոսը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց ավանդի դիմաց փոխհատուցման համար:
(23-րդ կետը լրաց., փոփ. 07.08.14 N 930-Ն, լրաց. 04.06.15 N 591-Ն)
24. Փոխհատուցման վճարման ցուցակները ձևավորում և տպում է կազմակերպությունը՝ տարածքային կենտրոնների տրամադրած ամենամսյա տեղեկատվության հիման վրա` համաձայն N 2 ձևի:
25. Ավանդատուի տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում ներառելուց հետո ավանդատուի կողմից փոխհատուցումը 3 ամիս անընդմեջ չստանալու դեպքում` նրա անունը փոխհատուցման վճարման ցուցակում չի ներառվում:
26. Ավանդատուի տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում չեն ներառվում, եթե նրա տվյալները կրկնակի են հաշվառված տեղեկատվական բազայում:
27. Սույն կարգի 25-րդ և 26-րդ կետերով սահմանված գործառույթները կատարվում են կենտրոնական տեղեկատվական բազայում՝ ծրագրային եղանակով:
28. Սույն կարգի 25-րդ կետով նախատեսված դեպքում նշանակված, սակայն ավանդատուի չստացած փոխհատուցումն ավանդատուին վճարվում է ավանդատուի դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում, իսկ սույն կարգի 26-րդ կետով նախատեսված դեպքում` կրկնակի հաշվառման պատճառների վերացման և ավանդատուի փոխհատուցման իրավունքի պահպանման պարագայում` տվյալ ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:
29. Եթե ավանդատուի տվյալները ներառված են փոխհատուցման վճարման ցուցակում, ապա ավանդատուի մահվան դեպքում ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարը վճարվում է նրա ժառանգին (ժառանգներին)` նոտարի կողմից տրված ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա: Վճարման ցուցակում ներառվում են ժառանգի (ժառանգների) տվյալները:
(29-րդ կետը խմբ. 11.02.16 N 117-Ն)
30. Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի պահանջի` այն անձանց տվյալները, ովքեր ժառանգել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ընթացքում զոհվածի անունով մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդը` ժառանգման զանգվածի մեջ մտած գումարի չափով, ներառվում են վճարման ցուցակ «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածով սահմանված նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու ծրագրի 2-րդ կետի «ե» ենթակետի առաջնահերթությամբ` նոտարի կողմից տրված ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա:
31. Տարածքային կենտրոնը կազմակերպությունից վճարման ցուցակները և տիտղոսաթերթերը (N 3 ձև) ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաստատում և հանձնում է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վճարող կազմակերպություն (այսուհետ` վճարող կազմակերպություն):
32. Տիտղոսաթերթի գլխամասում նշվում են տարածքային կենտրոնի, վճարող կազմակերպության և բնակավայրի անվանումը, ցուցակը կազմելու ամսաթիվը, վճարման ամիսը, ցուցակում ընդգրկված փոխհատուցում ստացողների թիվը, էջերի թիվը, վճարման ենթակա գումարը:
33. Տիտղոսաթերթի վերջում նշվում են տարածքային կենտրոնի ղեկավարի և վճարող կազմակերպության պատասխանատու աշխատողի տվյալները:
34. Տարածքային կենտրոնում ղեկավարի կողմից վճարման ցուցակների հանձնումը կատարվում է վճարող կազմակերպության լիազորած անձին, ովքեր ստորագրում են տիտղոսաթերթի երկու օրինակներում, որոնցից մեկը մնում է տարածքային կենտրոնում, մյուսը՝ վճարող կազմակերպությունում:
35. Վճարման ցուցակների էջերը համարակալվում են:
36. Վճարման ցուցակի յուրաքանչյուր էջի գլխամասում նշվում է տարեթիվը, ամիսը, վճարման ցուցակի ձևավորման օրը, ամիսը, տարեթիվը, տարածքային կենտրոնի, բնակավայրի անվանումը և վճարող կազմակերպության անվանումը, համարը:
(36-րդ կետը լրաց. 11.02.16 N 117-Ն)
37. Վճարման ցուցակը բաղկացած է վճարման մասից և ռեեստրից:
38. Վճարման ցուցակի յուրաքանչյուր էջի վերջում նշվում են այդ էջում գրանցված փոխհատուցում ստացողների թիվը, վճարման ենթակա փոխհատուցման չվճարված և փաստացի վճարված գումարների չափերը, կնիքի և տարածքային կենտրոնի ղեկավարի ու տեղեկատվական բազայի պատասխանատու աշխատողի ստորագրությունների տեղը:
39. Վճարման ցուցակի վերջում նշվում են սույն կարգի 38-րդ կետով սահմանված տեղեկությունների ամփոփ տվյալները:
40. Վճարող կազմակերպությունը վճարումն ավարտելուց հետո երեք օրացուցային օրվա ընթացքում տարածքային կենտրոնին է հանձնում լրացված ռեեստրները, փոխադարձ հաշվետվության ակտը` 5 օրինակից՝ համաձայն N 4 ձևի: Հաշվետվության ակտի երկու օրինակը վերադարձվում է վճարող կազմակերպությանը` երկու օրվա ընթացքում:
41. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր ամսվա վճարման ավարտից հետո 6 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն) կամ համապատասխան մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի կամ Գյումրու կամ Վանաձորի, Արարատի կամ Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմ է ներկայացնում փոխադարձ հաշվետվության ակտի մեկ օրինակը:
42. Ոչ ավանդատուի մեղքով չստացած փոխհատուցման գումարը վերականգնվում է կամ սույն կարգի 29-րդ կամ 30-րդ կետերով նախատեսված անձի տվյալները ներառվում են վճարման ցուցակ` մինչև յուրաքանչյուր ամսվա 8-ը նախարարություն ներկայացված տեղեկատվության հիման վրա՝ համաձայն N 5 ձևի:
43. Նախարարությունում սույն կարգի 42-րդ կետով ներկայացված տեղեկատվության ուսումնասիրությունից հետո համապատասխան փոփոխություններ են կատարվում տեղեկատվական բազայում:
44. Տարածքային կենտրոնը նախարարություն է ներկայացնում բյուջեի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող հաշվետվությունները` տվյալ ծախսային ծրագրի մասով:
(հավելվածը լրաց., փոփ. 07.08.14 N 930-Ն, փոփ. 15.01.15 N 22-Ն, լրաց. 04.06.15 N 591-Ն, փոփ. 05.11.15 N 1289-Ն, փոփ., խմբ., լրաց. 11.02.16 N 117-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման |
Դ Ի Մ ՈՒ Մ
ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Բաժին I. Ավանդային գրքույկի տվյալները
Ա. Ավանդային գրքույկի տիրոջ անունը, |
Բ. Գրքույկի հաշվեհամարը |
||
Գ. Ավանդային գրքույկը բացած բաժանմունքի վայրը |
|||
Դ. Մասնաճյուղի համարը |
Ե. Մնացորդ 10.06.1993 թ. |
Բաժին II. Փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող ավանդատուի անձնական տվյալները
Ա. Անունը, ազգանունը |
Բ. Անձը հաստատող փաստաթղթի համարը |
սերիա ______ N ___________ | |
Գ. Հանրային ծառայության համարանիշը |
Դ. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը |
___________ 19____ թ. | |
Ե. Փաստացի բնակության վայրը |
Զ. Կապն ավանդային գրքույկի տիրոջ հետ |
նույն ինքը □ | |
Սույնով լիազորում եմ Հայաստանի Հանրապետությանն ստանալ, օգտագործել և հրապարակել սույն դիմումի I բաժնում նշված իմ բանկային հաշվի մասին տեղեկությունները` առանց ժամկետային սահմանափակման: |
Բաժին III. Դիմումի տվյալները
Ա. Դիմումի լրացման ամսաթիվը __ ___ 201_թ.
Բ. Դիմողի ստորագրությունը ____________
Գ. Դիմողի կապը II բաժնում նշված ավանդատուի հետ`
Դ. Դիմողի անունը, ազգանունը _______
ինքը □
ներկայացուցիչ □
ամուսին □
Դ1. Սոցիալական խումբ ______________________________
Ե. Դիմումն ընդունված է ______ __________________ 201_թ. __________________
(ստորագրությունը) |
Զ. Դիմումի տվյալների հաշվառումը մերժված է____ ______ 201_թ. _______________
(ստորագրությունը) |
(բաժինը լրաց. 07.08.14 N 930-Ն)
(հավելվածը լրաց. 07.08.14 N 930-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ
Բաժին I. Լրացվում են ավանդային գրքույկի տվյալները
Ա. Դիմացի վանդակում լրացվում է գրքույկի առաջին էջում կամ «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված տեղեկանքում նշված տիրոջ անունը, ազգանունը, հայրանունը` հայերենով:
Բ. Դիմացի վանդակում լրացվում է գրքույկի կամ «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված տեղեկանքի հաշվեհամարը` թվերով:
Գ. Դիմացի վանդակում լրացվում է գրքույկը տրամադրած բաժանմունքի գտնվելու վայրը` ըստ գրքույկի առաջին էջի կամ «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված տեղեկանքի:
Դ. Դիմացի վանդակում լրացվում է գրքույկը տրամադրած մասնաճյուղի համարը` ըստ գրքույկի առաջին էջի կամ «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված տեղեկանքի:
Ե. Դիմացի վանդակում լրացվում է «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված տեղեկանքում նշված մնացորդի չափը` թվերով, ռուբլու մասը` առանց կետի կամ ստորակետի, կոպեկի մասը` ստորակետով` առանձնացնելով ռուբլուց (օրինակ` 12640 ռուբլի 35 կոպեկը` 12640,35):
Բաժին II. Լրացվում են ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու համար դիմող ավանդատուի տվյալները
Ա. Դիմացի վանդակում լրացվում են ավանդատու անձի անունը և ազգանունը` ըստ անձնագրի` հայերենով: Մահացած ավանդատուի դեպքում լրացվում են ողջ ամուսնու տվյալները:
Բ. Դիմացի վանդակում լրացվում են անձնագրի սերիան` փաստաթղթում նշված լեզվի տառերով, և համարը` արաբական թվանշաններով: Մահացած ավանդատուի դեպքում լրացվում են ողջ ամուսնու տվյալները:
Գ. Դիմացի վանդակում լրացվում է ավանդատուի հանրային ծառայության համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտի կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը` արաբական թվանշաններով: Մահացած ավանդատուի դեպքում լրացվում են ողջ ամուսնու տվյալները:
Դ. Դիմացի վանդակում լրացվում են ավանդատուի ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը` բոլորն արաբական թվանշաններով: Մահացած ավանդատուի դեպքում լրացվում են ողջ ամուսնու տվյալները:
Ե. Դիմացի վանդակում լրացվում է ավանդատու անձի փաստացի բնակության վայրը: Մահացած ավանդատուի դեպքում լրացվում են ողջ ամուսնու տվյալները:
Զ. Դիմացի վանդակում կատարվում է V-աձև նշում` համապատասխան քառակուսու մեջ:
Բաժին III. Լրացվում են դիմումի տվյալները
Ա. Լրացվում է դիմումի լրացման ամսաթիվը:
Բ. Ստորագրվում է դիմումը փաստացի ներկայացնող անձի (ավանդատու, ավանդատուի ամուսին կամ ավանդատուի ներկայացուցիչ) կողմից:
Գ. Կատարվում է V-աձև նշում` համապատասխան քառակուսու մեջ:
Դ. Լրացվում են դիմումը ներկայացնողի անունը և ազգանունը:
Դ1. Տարածքային կենտրոնի աշխատողի կողմից լրացվում է ավանդատուի սոցիալական խումբը (տարեց, մարտական գործողությունների մասնակից, սահմանամերձ համայնքների բնակիչ և այլն):
Ե. Եթե դիմումն ընդունվել է տարածքային կենտրոնի աշխատողի կողմից, ապա լրացվում է ամսաթիվը և ստորագրվում է:
Զ. Եթե դիմումի տվյալների հաշվառումը մերժված է, ապա տարածքային կենտրոնի աշխատողի կողմից լրացվում է ամսաթիվը և ստորագրվում է:
(բաժինը լրաց. 07.08.14 N 930-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Ձև N 1
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ավանդատու____________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը) |
(բնակության վայրը)
Գործ N _________________________________,
Ճանաչել ավանդի փոխհատուցման իրավունքը ցմահ:
Նշանակել ավանդի փոխհատուցում __________________ դրամի չափով:
Սպասարկող մասնագետ ____________ ____________________________________
(ստորագրությունը) | (ազգանունը, անունը, հայրանունը) |
Տարածքային կենտրոնի ղեկավար _______________ _________________________________
(ստորագրությունը) | (ազգանունը, անունը, հայրանունը) |
Կ.Տ.
____ _______________ 20 թ.
Ձև N 2
Ց ՈՒ Ց Ա Կ |
|||||||||||||||||
Բնակավայրի |
____________ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ______________ ԵՎ ՆԱԽՈՐԴ ԱՄԻՍՆԵՐԻ |
ԱՎԱՆԴԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ __.______.20 _թ | |||||||||||||||
|
Տարածքային կենտրոն | ||||||||||||||||
|
|
Բնակության վայրը |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Հանրա-յին ծառայու-թյունների համարա-նիշը |
Գործի համարը |
Անձնա-գրի սերիան, համարը |
Անցած ամիսների |
Հունվար ամսվա |
NN |
Գործի հա-մարը |
Անցո-ղիկ գումարը (դրամ) |
Հունվար | ||||||||
շենքը |
բնա-կա-րանը |
գումարը (դրամ) |
ստորա-գրու-թյունը (ստա-ցող) |
ստորա-գրու-թյունը (վճարող) |
գումարը (դրամ) |
ստորա-գրու-թյունը (ստա-ցող) |
օրը |
ստորա-գրու-թյունը (վճարող) |
գումարը (դրամ) |
օրը | ||||||||
*** | *** |
|
|||||||||||||
Էջում ընդամենը ընտանիք |
Ընդ. ընտ. | ||||||||||||
Ընդամենը վճարվել է ընտանիք |
Կ. Տ. |
Վճարվել է ընտ. | |||||||||||
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ |
|||||||||||||
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏՈՂ ____________ |
Ձև N 3
Տ Ի Տ Ղ Ո Ս Ա Թ Ե Ր Թ
Օրինակ ------------------ի
22.01.2014թ. |
Տարածքային կենտրոն | |
Վճարող կազմակերպություն |
թիվ ____ | |
Վճարման ցուցակ |
Անցողիկ և հունվար | |
Ավանդատուների թիվը |
||
Էջերի թիվը |
____ | |
Անցողիկ գումար |
______ | |
___________ | ||
(ամիսը) |
Էջի N |
Ավանդատուների թիվը |
Անցողիկ |
Հունվար |
1. |
|||
2. |
|||
3. |
|||
4. |
Հանձնեցի Տարածքային կենտրոնի ղեկավար |
Ընդունեցի Վճարող կազմակերպության ղեկավար | |
________________________________ | ________________________________ | |
Կ. Տ. |
Կ. Տ. | |
_____ _________________ 20 թ. | _____ _________________ 20 թ. |
Ձև N 4
ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱԿՏ
----------------------- Վճարող կազմակերպության --------------------------- և սոցիալական
աջակցության ---------------------- տարածքային կենտրոնի միջև ------------ ամսվա
ավանդների փոխհատուցման գումարների փոխհաշվարկի մասին
Ամսաթիվը |
Ավանդի փոխհատուցումը | ||
Պարտք |
վճարող կազմակերպությունը տարածքային կենտրոնին |
||
տարածքային կենտրոնը վճարող կազմակերպությանը |
|||
Ֆինանսավորվել է |
|||
1. |
|||
2. |
|||
Հետգանձում |
|||
Վճարում (սկիզբ-վերջ) |
|||
Այդ թվում` |
|||
1. Ամսվա վերջ |
|||
2. Ամսվա սկիզբ |
|||
Հետ վերադարձ |
|||
Պարտք |
վճարող կազմակերպությունը տարածքային կենտրոնին |
||
տարածքային կենտրոնը վճարող կազմակերպությանը |
Պարտքի գումարը նշել բառերով` -----------------------------------------------------------------
Վճարող կազմակերպության ղեկավար __________ Հաշվապահ________________ _____ ____________ 20 թ. |
Տարածքային կենտրոնի ղեկավար Պատասխանատու աշխատող ______________ _____ ____________ 20 թ. |
(ձևը փոփ. 05.11.15 N 1289-Ն)
Ձև N 5
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Սոցիալական աջակցության___________________ տարածքային կենտրոնի
կողմից 20 թ. ________________ ամսվա՝ չստացած
ավանդի փոխհատուցման գումարի վերականգնման
NN |
Ավանդի փոխհատուցումը | ||
ավանդատուների թիվը |
գումարի չափը | ||
1. |
Դատարանի որոշում |
||
2. |
Հարգելի պատճառով չստացած |
||
3. |
Նոտարի կողմից տրամադրված` մահացած ավանդատուի փոխհատուցման գումարի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա |
||
4. |
Նոտարի կողմից տրամադրված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության ընթացքում զոհվածի անունով մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդը ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա |
||
Ընդամենը |
Տարածքային կենտրոնի ղեկավար __________________________ (անունը, ազգանունը, ստորագրությունը) |
___ _______ 20 թ. | |||||||||||||
Կ.Տ. |
||||||||||||||
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
|
| |||||||||||||
Տեղեկատվավերլուծական կենտրոնի
|
|
(ձևը փոփ. 05.11.15 N 1289-Ն)