ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
20 հունվարի 2015 թվականի |
թիվ 3 |
քաղ. Մոսկվա |
Ուկրաինայից ծագող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող մետաղագլանման հաստոնների համար նախատեսված կռած պողպատե գլանիկների նկատմամբ հակագնագցման միջոցի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 8-րդ հավելված) 109-րդ կետին համապատասխան և Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա, որը պատրաստվել է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 904 որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ անցկացված կրկնակի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության կոլեգիան որոշեց՝
1. Երկարաձգել Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 904 որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի գործողության ժամկետը մինչև 2019 թվականի հունիսի 25-ը ներառյալ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող, Ուկրաինայից ծագող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8455 30 310 1, 8455 30 310 9, 8455 30 390 1 և 8455 30 390 9 ծածկագրերով դասակարգվող մետաղագլանման հաստոնների համար նախատեսված կռած պողպատե գլանիկների նկատմամբ մաքսային արժեքի 26 տոկոսի չափով հակագնագցման տուրք սահմանելու միջոցով,
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ ապահովել սույն Որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝ ղեկավարվելով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով։
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի փետրվարի 28-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական: