ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2015 թվականի N 950-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքի աշխատակազմում աշխատավարձի ու սոցիալական ապահովագրության վճարների ձևավորված պարտքերի մարման նպատակով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքին սուբվենցիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2015 թվականի ինն ամսում հատկացնել 9,300.0 հազ. դրամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. օգոստոսի 19 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան
Հավելված |
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.52 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական | |||||
ինն ամիս |
տարի |
ինն ամիս |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Նկարագրությունը | |||||
Ը009 |
ԾՏ01 | |||||
Շահառուների քանակը |
1. Տրանսֆերտ ստացող |
|||||
Գումարը (հազ. դրամ) |
X |
X |
9,300.0 |
9,300.0 | ||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
||||||
Շահառուների ընտրության չափանիշները | ||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարան
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության |
ՀՀ 2015 թվականի | |
ծրագիրը |
միջոցառումը |
գումարը | ||
Ը009 |
ԾՐԱԳԻՐ |
|||
Աշխատավարձի ու սոցիալական ապահովագրության վճարների ձևավորված պարտքերի մարում |
9,300.0 | |||
Ծրագրի նկարագրությունը | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ |
||||
ԾՏ01 |
Աջակցություն ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքին |
9,300.0 | ||
Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |