ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2015 թվականի N 1523-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 1174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կարգի մասին» N 1174-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման N 1 հավելվածում՝
ա. 4-րդ կետի «ա» ենթակետից հանել «, ինչպես նաև ներմուծման երկրի համաձայնությունը կամ թույլտվությունը (պատճենը), եթե այդ երկրի օրենսդրությամբ սահմանված է համապատասխան կարգ» բառերը,
բ. 5-րդ կետում «10-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «7 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, իսկ «2-օրյա ժամկետում» բառերը` «2 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ և 11-րդ կետերով.
«10. Վայրի կենդանիների արտահանման և ներմուծման թույլտվությունը տրամադրվում է հայտում նշված ժամկետով, որը չի կարող գերազանցել 1 տարին:
11. Վայրի կենդանիների արտահանման և ներմուծման թույլտվության հիման վրա անձը կարող է իրականացնել արտահանման կամ ներմուծման միայն մեկ գործողություն:».
2) որոշման NN 2 և 3 հավելվածներից հանել «Կ.Տ.» տառերը.
3) որոշման N 2 հավելվածը «Արտահանման կամ ներմուծման (ընդգծել) վայրը և նպատակը_______» բառերից հետո լրացնել «Խնդրում եմ թույլտվությունը տրամադրել ________ ժամկետով» բառերով.
4) որոշման N 3 հավելվածից հանել «Հատուկ պայմաններ ____» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. դեկտեմբերի 24 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան