ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 2015 թվականի N 1137-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2015 թվականի ընթացքում լրացուցիչ ձեռք բերվելիք փորձաքննությունների կատարման ծառայությունների դիմաց վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2015 թվականին հատկացնել 90,424.7 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարչական ծառայություններ» հոդվածով):
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարի հաշվին 2015 թվականի ընթացքում փորձաքննությունների կատարման ծառայությունները ձեռք են բերվելու գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 75-Ն որոշմամբ սահմանված փորձաքննությունների կատարման ծառայությունների միավորի նախահաշվային արժեքով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. հոկտեմբերի 9 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան
Հավելված N 1 |
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.10 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||
տարի |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Նկարագրությունը | |||
1093 |
ԱԾ02 | |||
Քանակական |
Փորձաքննությունների թիվը (հատ) |
2533 |
x | |
Ձեռագրաբանական |
105 |
|||
Փաստաթղթաբանական |
95 |
|||
Հետքաբանական |
250 |
|||
Ֆոտոտեխնիկական |
11 |
|||
Դիմանկարային |
30 |
|||
Ձգաբանական |
203 |
|||
Պայթյունատեխնիկական |
13 |
|||
Նյութագիտական |
243 |
|||
Կենսաբանական |
223 |
|||
Սննդային |
2 |
|||
Տեսաձայնագրառման |
170 |
|||
Հրդեհատեխնիկական |
89 |
|||
Շինարարատեխնիկական |
74 |
|||
Ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների |
425 |
|||
Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի |
76 |
|||
Տրանսպորտային հետքաբանական |
97 |
|||
Տնտեսագիտական |
138 |
|||
Ապրանքագիտական |
289 |
|||
Որակական |
Փորձաքննությամբ լուծված հարցերի տեսակարար կշիռը լուծման առաջադրված հարցերի ընդհանուր թվի մեջ (տոկոս) |
|||
Ժամկետայնության |
Եզրակացությունների տրամադրման միջին ժամկետը՝ նմուշի ստացման օրվանից (օր) |
|||
30 օրը գերազանցող ժամկետում ավարտված փորձաքննությունները (տոկոս) |
||||
Մինչև 10 օրում ավարտված փորձաքննությունները (տոկոս) |
||||
Մատուցված ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
x |
90,424.7 | ||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) |
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
Ցուցանիշների փոփոխությունը | |
ծրագիրը |
միջոցառումը | |||
ՀՀ 2015 թվականի պետական բյուջե | ||||
1093 |
ԾՐԱԳԻՐ |
90,424.7 | ||
Դատական և հանրային պաշտպանություն | ||||
Ծրագրի նկարագրությունը | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
ԱԾ02 |
01/06/01 |
Փորձաքննությունների ծառայություններ |
90,424.7 | |
Մատուցվող ծառայության նկարագրությունը | ||||
Ծառայություն մատուցողի անվանումը |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
NN |
Կոդը |
Անվանումը |
Գնման ձևը |
Չափի |
Միավորի գինը |
Ցուցանիշների փոփոխությունը | |
քանակը |
գումարը | ||||||
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն |
90,424.7 | ||||||
Բաժին N 11, խումբ N 01, դաս N 01 |
90,424.7 | ||||||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
90,424.7 | ||||||
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
90,424.7 | ||||||
1. |
50531140/1 |
Փորձաքննության կատարման ծառայություններ |
ԲԸԱՀ |
դրամ |
90,424,700.0 |
1.0 |
90,424.7 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |