Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
ՈՐՈՇՈՒՄ
12 փետրվարի 2014 թվականի |
թիվ 10/18 |
քաղ. Նովոպոլոցկ |
Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան՝ ապրանքների առանձին տեսակների դասակարգման մասին
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերի դրույթների իրականացման նպատակով Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան որոշեց`
1.1. Հորատման խողովակների մասով՝
ա) կառուցվածքային այնպիսի առանձնահատկություններ ունեցող խողովակները, որոնք թույլ են տալիս նույնականացնել դրանք բացառապես կամ հիմնականում որպես հորատման մեքենաների հետ օգտագործման համար նախատեսված մասեր, դասակարգվում են 8431 43 000 0 ՄՄ ԱՏԳ ԱԱ ենթադիրքում։
Դրանց թվին դասվում են՝
i) ծանրացած հորատման խողովակները (ԾՀԽ) (ԱՏԳ ԱԱ-ի (անգլերեն լեզու) անգլերեն պաշտոնական հրատարակությունում՝ «drill collars»), որոնք նախատեսված են ապարաքայքայիչ գործիքին երկայնական և պտտիչ լարում փոխանցելու, նավթային և գազային հորատանցքեր հորատելիս հորատման խողովակասյունի ստորին հատվածի կոշտության և կայունության բարձրացման և իրենցից ներկայացնում են ցիլինդրի ձևով պողպատե արտադրանք, որի ծայրերին լցված են ներքին և արտաքին կոնատիպ պարուրակներ՝ որպես կանոն 79 - 279 մմ արտաքին տրամագծով և 23,5 - 89,5 մմ պատի հաստությամբ։
Ծանրացած հորատման խողովակների որոշ տեսակներ արտաքին մակերևույթի վրա ունեն ակոսներ, պարուրաձև առուներ, ինչպես նաև կոշտ համահալվածքից վրաբերուկներ և տարբերվում են պատի մեծացված հաստությամբ և ավելի կարճ երկարությամբ, քանի որ հանդիսանում են հորատման խողովակասյունի առաձին (ստորին) խողովակը, որի վրա ամրացված է ապարաքայքայիչ սարքը (դուրը) և որոնց վրա կա փոքր բեռնվածք (նկար 1` հավելվածում),
ii) տանող հորատման խողովակները (ԱՏԳ ԱԱ-ի հրատարակության պաշտոնական լեզվով (անգլերեն լեզու)` «kellies»), որոնք նախատեսված են նավթային և գազային հորատանցքերի հորատման ժամանակ շարժաբերից հորատման խողովակասյունին փոխանցման նպատակով, ունեն քառակուսի վեց կամ ութանիստ լայնական հատույթ` կլորացած ծայրերով, կլոր լայնական հատույթի երկայնական բացվածք և ծայրերին` պարուրակային կցորդիչային միացումներ:
Տանող հորատման խողովակներին բնորոշ է մակերևույթին չորս, վեց կամ ութանիստերի առկայությունը (նկար 2` հավելվածում):
բ) ՄՄ ԱՏԳ ԱԱ 7304 ապրանքային դիրքի հորատման խողովակները (ԱՏԳ ԱԱ-ի հրատարակության պաշտոնական լեզվով (անգլերեն լեզու)` «drill pipes»), որոնք ունեն հատուկ պարուրակային միացումներ` հորատման փականներ անվանումով, չունեն որևէ կառուցվածքային առանձնահատկություն, կիրառվում են նավթային և գազային հորատանցքերի, թեքված և հորիզոնական ուղղված հորատանցքերի ուղղահայաց հորատման համար, խողովակաշարերի անցկացման ժամանակ չեն համարվում բացառապես կամ հիմնականում հորատման մեքենաների համար նախատեսված մասեր և դրանց քանակը որոշվում է հորատանցքի երկարությամբ (խորությամբ) կամ խողովակաշարի երկարությամբ, և ոչ թե հորատման մեքենայի կոնկրետ մոդելով, որի կապակցությամբ հորատման խողովակները հանված են 8431 ապրանքային դիրքից` ՄՄ ԱՏԳ ԱԱ XVI բաժնի 1 թ) ծանոթագրության համաձայն և ներառված են 7304 ապրանքային դիրքում:
Հորատման խողովակները միացնում են տանող հորատման խողովակները, որոնք ունենք քառակուսի, վեց կամ ութանիստ լայնական հատույթ, պատի հաստությամբ, մեծ քաշով և առավել կարճ երկարությամբ տարբերվող ծանրացած ստորին հորատման խողովակ:
3-րդ նկարի վրա (հավելվածում) պատկերված է հորատման սարքի տիպային ընդհանուր սխեման` ըստ առանձին կցամասերի տեղադրման դիրքի, այդ թվում` ծանրացած հորատման խողովակի, տանող հորատման խողովակի և հորատման խողովակի:
1.2. Գծագրերի տեսքով տեխնիկական փաստաթղթերը, որոնք բնօրինակը չեն, կատարված են ձեռքով և այդ բնօրինակների պատճենահանման օրինակով, դասակարգվում են ՄՄ ԱՏԳ ԱԱ 4911 91 000 0 ենթադիրքում` ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի հիմնական կանոնների 1-ին և 6-րդ մեկնաբանությանը համապատասխան:
1.3. Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին՝ պատրաստել և Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան ապրանքների առանձին տեսակների դասակարգման մասին որոշման նախագծերը՝ սույն Որոշման 1.1 - 1.2 ենթակետերում շարադրված առաջարկների հիման վրա՝ սույն Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասն օրերի ընթացքում։
1.4. Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին, Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին, Ռուսաստանի ԴՄԾ-ին՝ մինչև 2014 թվականի ապրիլի 1-ը պատրաստել 1.2 կետում նշված ապրանքների դասակարգման մասին որոշման նախագծեր կամ պարզաբանումներ։
2. Մաքսային միության մաքսային օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթների իրականացման նպատակով՝ Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին՝ պատրաստել և Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի՝ Մաքսային միության 73-րդ խմբի լրացուցիչ ծանոթագրությունում ներառելու մասին որոշման նախագիծը հետևյալ բովանդակությամբ՝ «ՄՄ ԱՏԳ ԱԱ 7304 24 000 4 և 7304 29 300 4 ենթադիրքերում ապրանքների դասակարգման նպատակով տվյալ խմբի խողովակների տրամագծի արժեքը որոշվում է կլորացման մաթեմատիկական ընդհանուր կիրառում ունեցող կանոններով»։
Նախագահ՝ |
|
Ա. Յու. Բելյանինով |
Նախագահի տեղակալ՝ |
|
Ա.Ֆ. Շպիլևսկի |
Նախագահի տեղակալ՝ |
|
Գ.Կ. Ամրին |
|
Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական: