ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2015 թվականի N 676-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դալարիկի համայնքին հատկացված տրակտորի արժեքի 50 տոկոսի` 4,050.0 հազ. դրամի և Շահումյանի համայնքին հատկացված տրակտորի ամբողջ արժեքի` 8,100.0 հազ. դրամի չափով պարտավորությունները մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2015 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 12,150.0 հազ. դրամ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված սուբվենցիայի գումարը տրամադրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դալարիկի և Շահումյանի համայնքներին` համայնքների ղեկավարների հետ նախապես կնքելով սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրեր` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 24 |
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.14 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ |
Ոչ ֆինանսական ցուցանիշներ |
Ֆինանսական ցուցանիշներ | |||||||||
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | ||||||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | |||||||||||
Ծրագրային |
Անվանումը | ||||||||||
1022 |
ԾՏ06 |
Նկարագրությունը | |||||||||
ՀՀ Արմավիրի մարզի Դալարիկի համայնքի գյուղապետարանին տրամադրված մեկ միավոր տրակտորի արժեքի 50 տոկոսի չափով փոխհատուցում | |||||||||||
1022 |
ԾՏ07 |
Նկարագրությունը | |||||||||
ՀՀ Արմավիրի մարզի Շահումյանի համայնքի գյուղապետարանին տրամադրված մեկ միավոր տրակտորի ամբողջ արժեքի չափով փոխհատուցում | |||||||||||
Շահառուների քանակը |
Համայնք |
1.0 |
|||||||||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
մեկ անգամ |
||||||||||
Գումարը (հազ. դրամ) |
X |
X |
X |
4,050.0 |
4,050.0 |
4,050.0 | |||||
Գումարը (հազ. դրամ) |
X |
X |
X |
8,100.0 |
8,100.0 |
8,100.0 | |||||
Ընդամենը (հազ. դրամ) |
X |
X |
X |
12,150.0 |
12,150.0 |
12,150.0 | |||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | |||||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Բաժին 2
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորում
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
Գումարը | |
ծրագիրը |
միջոցառումը | |||
1022 |
ԾՐԱԳԻՐ |
|||
Գյուղատնտեսության զարգացման խթանման ծրագիր |
12,150.0 | |||
Ծրագրի նկարագրությունը | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ |
||||
ԾՏ06 |
Արմավիրի մարզի Դալարիկի համայնքին աջակցություն |
4,050.0 | ||
Տրանսֆերտի նկարագրությունը | ||||
ԾՏ07 |
Արմավիրի մարզի Շահումյանի համայնքին աջակցություն |
8,100.0 | ||
Տրանսֆերտի նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |