ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2014 թվականի N 611-Ա
ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ, ԷՄԻԼ ԲԱԲԱՅԱՆԻ ԵՎ ՏԻԳՐԱՆ ԽԵՉՈՅԱՆԻ` ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ հանդիպելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ավագ օգնական Տիգրան Խեչոյանի՝ 2014 թվականի հուլիսի 5-8-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հուլիսի 4 Երևան |