ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 փետրվարի 2013 թվականի N 218-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մարտի 18 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի N 218-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն իրավական ակտով կարգավորվում են ներմուծվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների (այսուհետ՝ սննդամթերք) ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը և գնահատված ռիսկերի հիման վրա վերահսկողության համակարգի մեթոդաբանության հետ կապված հարաբերությունները (այսուհետ՝ մեթոդաբանություն), որի նպատակն է ներմուծվող բեռի վտանգների կանխումն ու նվազեցումը և սահմանային անցման կետերում հսկողության համապատասխան տեսակի ընտրությունը:
2. Սննդամթերքի (այսուհետ՝ բեռ) ներմուծման ընթացքում յուրաքանչյուրի նկատմամբ իրականացվող հսկողության տեսակի որոշումը հիմնված է ներմուծվող բեռի ընդհանուր ռիսկի վրա, որն իրենից ներկայացնում է ոլորտային ու յուրաքանչյուր բեռին բնորոշ ռիսկերի և ռիսկայնությունը որոշող այլ չափանիշների հանրագումարը:
II. ՈԼՈՐՏԱՅԻՆ ՌԻՍԿ
3. Ներմուծվող բեռի ոլորտային ռիսկը պայմանավորված է բեռի՝ սննդամթերքի (արտադրանքի) տեսակից:
Ռիսկայնությունը` ըստ արտադրանքի տեսակի
Աղյուսակ N 1
NN ը/կ |
Մթերքներն ըստ ռիսկայնության |
Արտադրանքի դասակարգում` ըստ գործունեության տեսակների (ԱԴԳՏ*) |
Ռիսկի միավորը |
ԲԱՐՁՐ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆ |
|||
1. |
Միս, մսամթերք, ենթամթերք |
10.1-10.11.39, 10.11.5-10.11.50 |
30 |
2. |
Թռչնամիս (թարմ և պահածոյացված), ենթամթերք |
10.12.-10.12.40, 10.13-10.12.16 | |
3. |
Ձուկ, ձկնամթերք |
03.00.1-03.00.44, 03.00.6-03.0064 10.2-10.20.41 | |
4. |
Պատրաստի սննդամթերք և կերակրատեսակներ |
10.85-10.85.19 | |
5. |
Համասեռված և սննդակարգային (դիետիկ) սնունդ |
10.86-10.86.10 | |
6. |
Կաթնամթերք |
10.5-10.51.56 01.49.22 | |
7. |
Պաղպաղակ |
10.52-10.52.10 | |
8. |
Այլ սննդամթերք` չներառված ուրիշ խմբավորումներում |
10.89-10.89.19 | |
9. |
Կենդանիների բուծմամբ զբաղվող տնտեսություններում ստացված սննդամթերք` չներառված ուրիշ խմբավորումներում |
01.49.24 | |
10. |
Ձու, ձվամթերք |
01.47.2-01.47.22 | |
ՄԻՋԻՆ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆ |
|||
1. |
Հացաբուլկեղեն և ալյուրե հրուշակեղեն |
10.7-10.71.9 |
15 |
2. |
Մրգեր և բանջարեղեն մշակված և պահածոյացված |
10.3-10.31.14 | |
3. |
Մրգահյութեր և բանջարահյութեր |
10.32-10.32.19 | |
4. |
Մրգեր և բանջարեղեն մշակված և պահածոյացված այլ եղանակով |
10.39-10.39.25 |
|
5. |
Յուղեր և ճարպեր բուսական և կենդանական |
10.4-10.41.29, 10.41.5-10.41.60 | |
6. |
Մարգարին և համանման ուտելի յուղեր |
10.42-10.42.10 | |
7. |
Ալկոհոլային խմիչքներ |
11.01-11.02.20 11.03-11.04.10 | |
8. |
Գարեջուր |
11.05-11.05.10 | |
ՑԱԾՐ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆ |
|||
1. |
Ածիկ |
11.06-11.06.10 |
0 |
2. |
Ոչ ալկոհոլային խմիչքներ, հանքային և շշալցված այլ ջրեր |
11.07-11.07.19 | |
3. |
Ալրաղաց արդյունաբերության արտադրանք, օսլա և օսլա պարունակող մթերք |
10.6-10.61.40 | |
4. |
Օսլա և օսլա պարունակող մթերք |
10.62-10.62.20 | |
5. |
Պաքսիմատներ և թխվածքաբլիթներ, ալյուրե հրուշակեղեն երկարատև պահման |
10.72-10.42.19 | |
6. |
Մակարոնեղեն և համանման ալյուրե արտադրատեսակներ |
10.73-10.73.12 | |
7. |
Շաքար |
10.81-10.81.13 |
|
8. |
Կակաո, շոկոլադ և շաքարե հրուշակեղեն |
10.82-10.82.24 | |
9. |
Սուրճ և թեյ մշակված |
10.83-10.83.15 | |
10. |
Համեմունքներ |
10.84-10.84.30 | |
11. |
Մեղր` բնական |
01.49.21 | |
12. |
Խաղող |
01.21.1-01.21.12 | |
13. |
Արևադարձային և մերձարևադարձային պտուղներ |
01.22.1-01.22.19 | |
14. |
Ցիտրուսային պտուղներ |
01.23.1-01.23.19 | |
15. |
Կորիզավոր և հնդավոր պտուղներ |
01.24-01.24.29 | |
16. |
Հատապտուղներ, ընկույզներ և այլ պտուղներ |
01.25-01.25.9 | |
17. |
Յուղատու պտուղներ |
01.26-01.26.9 | |
18. |
Մշակաբույսեր ըմպելիքների պատրաստման համար |
01.27-01.27.14 | |
19. |
Համեմական մշակաբույսեր` չմշակված |
01.28.1-01.28.18 | |
20. |
Բանջարեղեն, բոստանային և արմատապալարապտուղներ |
01.13-01.13.90 |
* արտադրանքի դասակարգումն ըստ գործունեության տեսակների սյունակում նշված դասիչների միջակայքը ընդգրկում է տվյալ տեսակի արտադրանքի դասիչները` ներառյալ սահմանային դասիչը:
III. ԲԵՌԻՆ ԲՆՈՐՈՇ ՌԻՍԿԵՐ
4. Բեռի ռիսկի չափանիշներն են`
1) բեռի` սննդամթերք արտադրողի մոտ ներդրված կառավարման համակարգերը.
2) բեռի` խմբաքանակի զանգվածը (քանակը, ծավալը).
3) բեռի` տեղափոխման պայմանները:
Ռիսկայնությունն ըստ սննդամթերք արտադրողի մոտ ներդրված կառավարման համակարգի
Աղյուսակ N 2
Ռիսկը |
Կառավարման համակարգը |
Միավորը |
Բարձր |
Ներդրված չեն սննդամթերքի (բեռի) արտադրությունում սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերը` վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգ (ՎԱՎԿԿՀ) կամ ԻՍՕ 22000 |
15 |
Ցածր |
Ներդրված են սննդամթերքի (բեռի) արտադրությունում սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերը` վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգ (ՎԱՎԿԿՀ) կամ ԻՍՕ 22000 |
0 |
1. Խմբաքանակի զանգվածը
5. Ներմուծված սննդամթերքի քանակը (զանգվածը) ռիսկայնության վրա ազդում է հետևյալ կերպ. որքան քանակապես մեծ (շատ) է ներմուծված խմբաքանակը, այնքան մեծանում է հավանական վտանգի առկայության դեպքում տարածման շրջանակները՝ կապված սպառողների թվից:
Ռիսկայնությունն ըստ բեռի (խմբաքանակի) զանգվածի
Աղյուսակ N 3
Ռիսկը |
Խմբաքանակի զանգվածը (կգ կամ լիտր) |
Միավորները |
Բարձր |
601 և ավելի |
20 |
Միջին |
301-600 |
10 |
Ցածր |
մինչև 300 |
0 |
(աղյուսակը խմբ. 28.08.14 N 905-Ն)
2. Տեղափոխման պայմանները
6. Սննդամթերքի տեղափոխման համար նախատեսված պայմանների, մասնավորապես, հատուկ պայմանների անհրաժեշտության դեպքում, փոխադրամիջոցներին ներկայացվող պահանջների համապատասխանությունը (փակ, մութ տարածություն, արևի ճառագայթների ուղղակի ազդեցության բացառում, որոշակի ջերմային ռեժիմի ապահովում), որպես ռիսկի չափանիշ դասակարգվում է N 4 աղյուսակում:
Ռիսկայնությունն ըստ պահանջվող փոխադրամիջոցների պայմանների
Աղյուսակ N 4
Ռիսկը |
Ստանդարտների պահպանում |
Միավորը |
Բարձր |
Փոխադրամիջոցների պայմանները չեն համապատասխանում սննդամթերքի տվյալ տեսակի փոխադրմանը ներկայացվող փոխադրամիջոցների պահանջներին (օրինակ, առանց ջերմաստիճանային ռեժիմն ապահովող սարքավորումների տրանսպորտ՝ արագ փչացող սննդի տեղափոխման համար), սննդամթերք և արգելված ոչ սննդային նյութեր նույն տրանսպորտային միջոցում տեղափոխելը |
30 |
Միջին |
Փոխադրամիջոցների պայմանները համապատասխանում են սննդամթերքի տվյալ տեսակի համար պահանջվող փոխադրման պայմաններին, սակայն ջերմաստիճանային ռեժիմը խախտված է |
15 |
Ցածր |
Փոխադրամիջոցների պայմանները համապատասխանում են սննդամթերքի տվյալ տեսակի փոխադրման համար ներկայացվող տրանսպորտային միջոցների պահանջներին |
0 |
IV. ՌԻՍԿԻ ԱՅԼ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
7. Սննդամթերքի ռիսկայնությունն ըստ արտադրող երկրի (ծագման երկրի)՝ սննդամթերքի ռիսկայնությունը պայմանավորված է տվյալ երկրում ներդրված սննդամթերքի արտադրության որակի և անվտանգության քաղաքականությամբ (համակարգերով): Պայմանավորված երկրում ներդրված քաղաքականությամբ` բեռը դասակարգվում է բարձր, միջին և ցածր ռիսկայնության խմբերի՝ հետևյալ չափանիշներով՝
Ռիսկայնությունն ըստ ծագման երկրում ներդրված սննդամթերքի անվտանգության համակարգի
Աղյուսակ N 5
Ռիսկը |
Ծագման երկրում ներդրված սննդամթերքի անվտանգության համակարգի մակարդակը |
Միավորը |
Բարձր |
Ծագման երկրում ներդրված սննդամթերքի անվտանգության համակարգի ցուցանիշները ցածր են միջազգային ստանդարտներից և չափանիշներից, և երկրներ, որտեղ սննդամթերքի անվտանգության համակարգն ավելի ցածր է, քան Հայաստանի Հանրապետությունում |
30 |
Միջին |
Երկրներ, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունն ստորագրել է սննդամթերքի անվտանգության ստանդարտների և չափանիշների ճանաչման պայմանագիր |
15 |
Ցածր |
Զարգացած երկրներ, որտեղ սննդամթերքի անվտանգության համակարգը հիմնված է միջազգային ստանդարտներին և չափանիշներին համապատասխան |
0 |
8. Ռիսկայնությունը՝ ըստ արագ արձագանքման միջազգային համակարգի միջոցով ստացված տվյալների կամ լիազոր մարմնի վերահսկողության արդյունքների՝ արագ արձագանքման միջազգային համակարգի կողմից ստացված արտահանող երկրի սննդամթերքի անվտանգության հետ կապված խնդիրների վերաբերյալ տեղեկատվության առկայությունից և/կամ լիազոր մարմնի կողմից նախկինում իրականացված վերահսկողության շրջանակներում գրանցված սննդամթերքի անվտանգության նորմատիվ իրավական ակտերի անհամապատասխանությունից, ներմուծման կասեցումից, արգելումից, շուկայի հետկանչից, կեղծ սննդամթերքի ներմուծումից և բեռի անվտանգության համար պահանջվող ուղեկցող փաստաթղթերի կեղծումից կամ դրանց բացակայությունից ելնելով՝ ներմուծվող բեռները դասվում են բարձր և ցածր ռիսկայնության:
Ռիսկայնությունը՝ ըստ արագ արձագանքման միջազգային համակարգի միջոցով ստացված տվյալների կամ լիազոր մարմնի վերահսկողության արդյունքների
Աղյուսակ N 6
Ռիսկը |
Նախորդ ներմուծումների ժամանակ՝ նույն կազմակերպության արտադրած սննդամթերքի և ներմուծված տվյալ բեռի մասին տվյալները |
Միավորը |
Բարձր |
Միևնույն երկրից բերված նույն կամ նմանատիպ սննդամթերքի համար սննդամթերքի վտանգավորության վերաբերյալ ստացված ծանուցումներ կամ ներմուծման արգելում կամ սննդամթերքի վտանգավորությամբ պայմանավորված շուկայից հետկանչ կամ կեղծումներ, որոնք պայմանավորված են սննդամթերքի բաղադրության և ուղեկցող փաստաթղթերում նշված բաղադրության անհամապատասխանությամբ: |
30 |
Ցածր |
Բացակայում են սննդամթերքի անվտանգության խնդիրների ծանուցումներ՝ նույն կամ նմանատիպ արտադրանքի անվտանգության հարցերի վերաբերյալ կամ ներմուծված սննդի և ներմուծողի կողմից ոչ մի նորմատիվ իրավական ու փաստաթղթային անհամապատասխանություններ, ինչպես նաև կեղծումներ և նմանատիպ խնդիրներ առկա չեն եղել: |
0 |
Բեռի ընդհանուր ռիսկայնության դասակարգումը
Աղյուսակ N 7
Միավորը |
Խմբաքանակի ընդհանուր ռիսկայնությունը |
81 և բարձր |
Բարձր |
56-80 |
Միջին |
0-55 |
Ցածր |
V. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԻՍԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
9. Ընդհանուր ռիսկայնության` բարձր, միջին և ցածր խմբերին դասված բեռի նկատմամբ իրականացվող վերահսկողության տեսակներն են՝
1) ընդհանուր բարձր ռիսկայնության դեպքում` փաստաթղթային ստուգում, զննում, նմուշառում և իրացման (վաճառքի) թույլտվություն միայն լաբորատոր փորձաքննության դրական պատասխանն ստանալուց հետո.
2) ընդհանուր միջին ռիսկայնության դեպքում՝ փաստաթղթային ստուգում, նույնականացում, և միայն, եթե հիմնավոր կասկածներ կան սննդի անվտանգության խնդիրների հետ կապված՝ ֆիզիկական զննում և նմուշառում.
3) ընդհանուր ցածր ռիսկայնության դեպքում՝ միայն փաստաթղթային և նույնականացման ստուգում:
10. Եթե միևնույն կազմակերպության կողմից արտադրված միևնույն տեսակի սննդամթերքը նախկինում ունեցել է սննդամթերքի անվտանգության պահանջների հետ կապված անհամապատասխանություն ներմուծման պահին կամ շուկայահանման ընթացքում, ապա հաջորդ երեք ներմուծման ընթացքում, բեռը ենթարկվում է ստուգման և կատարվում է նմուշառում 9-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով և սննդամթերքի որևէ խնդիր չհայտնաբերելու դեպքում միայն, 5-րդ ներմուծումը թույլատրվում է միայն փաստաթղթային ստուգմամբ: Եթե հերթական անգամ ներմուծվող բեռը սննդամթերքի անվտանգության պահանջների հետ կապված անհամապատասխանություն է առաջացնում, ապա այս սկզբունքը կիրառվում է կրկին:
(հավելվածը խմբ. 28.08.14 N 905-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |