«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 փետրվարի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 05015011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 դեկտեմբերի 2014 թ. |
թիվ 349-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԼԱԶԱՐՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 200-ԱՄՅԱԿ», «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ», «ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ-150», «ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ-150» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2015 թվականի փետրվարի 27-ից շրջանառության մեջ դնել «Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակ», «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից», «Փանոս Թերլեմեզյան-150» և «Անդրանիկ Օզանյան-150» հուշադրամները:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունը, որոնք հուշադրամների էսքիզների հետ մեկտեղ ներկայացված են Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2014 թ. դեկտեմբերի 18 |
Հավելված Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 349-Ն որոշմամբ |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«ԼԱԶԱՐՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 200-ԱՄՅԱԿ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակին նվիրված հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին պատկերված են Հովհաննես Լազարյանը, Լազարյան ճեմարանի շենքի աջ մասը և ճեմարանի շրջանավարտներին շնորհվող կրծքանշանը: Ներքևում` «2015» և «1000 դրամ», իսկ շրջագծով` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ» մակագրություններն են:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հովակիմ Լազարյանը, Լազարյան ճեմարանի շենքի ձախ մասը և ճեմարանի հուշամեդալը: Շրջագծով` «200-ամյակ, Լազարյան ճեմարանի հիմնադրում» մակագրություններն են:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը | 1000 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ 9250 |
Տրամագիծը | 40,0 մմ |
Քաշը | 33,6 գ |
Որակը | պրուֆ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Տպաքանակը | 500 հատ |
Էսքիզների հեղինակ` Էդուարդ Կուրղինյան:
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«ԼԱԶԱՐՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 200-ԱՄՅԱԿ»
ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ԴԻՄԵՐԵՍԻ ԵՎ ԴԱՐՁԵՐԵՍԻ ԷՍՔԻԶՆԵՐԸ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին պատկերված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ. սգվոր մոր հուշարձան (Իժևսկ), երգահան Կոմիտասին նվիրված հուշարձան (Փարիզ), խաչքար-հուշարձան (Էջմիածին), հուշասյուն-խաչքար (Գլենդել), Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (Երևան): Մակագրություններն են` «Հայաստանի Հանրապետություն», «100 դրամ», «Republic of Armenia» և «Armenian Genocide».
Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ. հուշարձան՝ հայ հայդուկներին (Ուջան), հուշակոթողի մի հատված արծվի տեսքով (Հալեպ), հուշատախտակի մի հատված` կնոջ քանդակ (Սան Պաուլու), խաչքար (Անտվերպեն): Մակագրություններն են` «Հայոց ցեղասպանություն», «1915-2015»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը | 100 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ 9250 |
Տրամագիծը | 50,0 մմ |
Քաշը | 67.2 գ |
Որակը | սովորական (հնաձև) |
Դրամաշուրթը |
հարթ |
Տպաքանակը | 1000 հատ |
Էսքիզների հեղինակներ` Սուրեն Սիմոնյան և Արամ Ուռուտյան:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ»
ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ԴԻՄԵՐԵՍԻ ԵՎ ԴԱՐՁԵՐԵՍԻ ԷՍՔԻԶՆԵՐԸ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ-150» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Փ. Թերլեմեզյանի «Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց» կտավից դրվագ, ներքևում՝ «100 դրամ», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ 2015» մակագրություններն են:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են Փ. Թերլեմեզյանի «Տաթևի վանքը» կտավից դրվագ և նրա ինքնադիմանկարից դրվագ: Մակագրություններն են՝ «Փանոս Թերլեմեզյան 1865-1941», «150-ամյակ»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը | 100 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ 9250 |
Քաշը | 28,28 գ |
Չափը | 28,0x40,0 մմ |
Որակը | լավացված |
Դրամաշուրթը |
հարթ |
Տպաքանակը | 500 հատ |
Էսքիզների հեղինակ` Լուսինե Լալայան:
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ-150»
ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ԴԻՄԵՐԵՍԻ ԵՎ ԴԱՐՁԵՐԵՍԻ ԷՍՔԻԶՆԵՐԸ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ-150» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Մակագրություններն են` «Հայաստանի Հանրապետություն», «Republic of Armenia», «1000 դրամ», «2015»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը կանգնեցված Անդրանիկի հուշարձանը։ Մակագրություններն են` «Անդրանիկ Օզանյան», «Ես պայքարել եմ մի բանի` իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար», «1865-1927», «150-ամյակ»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը | 1000 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ 9250 |
Տրամագիծը | 40,0 մմ |
Քաշը | 33.6 գ |
Որակը | պրուֆ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Տպաքանակը | 500 հատ |
Էսքիզների հեղինակ` Լուսինե Լալայան:
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ-150»
ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ԴԻՄԵՐԵՍԻ ԵՎ ԴԱՐՁԵՐԵՍԻ ԷՍՔԻԶՆԵՐԸ