ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2014 թվականի N 847-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ» 5-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Հայաստան-սփյուռք» 5-րդ համաժողովը (այսուհետ՝ համաժողով) 2014 թվականի սեպտեմբերի 19-21-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`
1) Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` ապահովել պատշաճ մակարդակով համաժողովի կազմակերպչական աշխատանքները, նախապատրաստել այցի ծրագիրը և ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին՝ անհրաժեշտության դեպքում ապահովել մասնակիցների դիմավորումը և ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահում.
3) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ապահովել «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության դահլիճի անհատույց տրամադրումը՝ 2014 թվականի սեպտեմբերի 19-ին (ժամը՝ 900 - 1400 ) և 20-ին (ժամը՝ 1400 - 1700 )՝ համաժողովի նիստերի անցկացման համար.
4) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել մասնակիցների բժշկական օգնությունը և սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում.
5) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ կազմակերպել մասնակիցների հանդիպում և ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում.
6) առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին կազմակերպել մասնակիցների հանդիպում-ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում.
7) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` տրամադրել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր.
8) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` ապահովել մասնակիցներին դիմավորող և նրանց սպասարկող ավտոմեքենաների մուտքն օդանավակայանի տարածք (սրահի կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ներկայացրած հայտի).
9) Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին՝ համաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը հատկացված` 2014 թվականի բյուջետային ընդհանուր հատկացումների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. սեպտեմբերի 8 Երևան |