ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 2014 թվականի N 911-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներով՝
1. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակության հետ Կոտայքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից առաջարկվող 3,5 մլն եվրո վարկի և Հարևանության ներդրումային մեխանիզմի կողմից 3,5 մլն եվրո դրամաշնորհի շուրջ Երևանում ավարտական բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին ստորագրելու բանակցությունների արդյունքում կազմված արձանագրությունը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. սեպտեմբերի 23 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. սեպտեմբերի 23-ի N 911-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Բախշյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար) |
Ս. Ավետիսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Վ. Փիլիպոսյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի և դեպոզիտի բաժնի պետ |
Հ. Գասպարյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցների ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ |
Լ. Հարությունյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ |
Ս. Սրապյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների բաժնի պետ |
Ա. Խաչատրյան | - ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ |
Ս. Մկրտչյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի գլխավոր մասնագետ |
Ա. Ավագյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի գլխավոր մասնագետ |
Գ. Հովհաննիսյան | - ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն |
Թ. Ղալայան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի առաջատար մասնագետ |
Ա. Դանիելյան | - ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ) |
Ա. Հարությունյան | - ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ) |
Գ. Մաթևոսյան | - ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճնի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ) |
Կ. Գուլոյան | - ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ) |
Հ. Բալասյան | - ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավանի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ) |
Հ. Շահգալդյան | - ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ) |
Ն. Սարգսյան | - ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ) |
Ռ. Ղուկասյան | - ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ) |
(հավելվածը փոփ. 17.10.14 N 1028-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |