ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2014 թվականի N 891-Ա
ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՄԱԴՐԻԴ ԵՎ ԱՆԴՈՐՐԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության գլխավոր մասնագետ Սոնա Հովհաննիսյանին 2014 թվականի սեպտեմբերի 29-ին գործուղել Մադրիդ (Իսպանիայի Թագավորություն) և 2014 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 2-ը` Անդորրա (Անդորրայի Իշխանություն)` ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Թեմիս հիմնադրամի` ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության 2014 թվականի պրակտիկումին մասնակցելու համար:
2. Սոնա Հովհաննիսյանի՝ Մադրիդ և Անդորրա գործուղման հետ կապված ճանապարհածախսը (Երևան-Մադրիդ և Բարսելոնա-Երևան) և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Սոնա Հովհաննիսյանի՝ Մադրիդ և Անդորրա գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սոնա Հովհաննիսյանի՝ Մադրիդ և Անդորրա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. սեպտեմբերի 12 Երևան |