ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2015 թվականի N 270-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇԻՆՈՒՀԱՅՐԻ, ՏԱԹԵՎԻ, ՀԱԼԻՁՈՐԻ, ՀԱՐԺԻՍԻ, ՍՎԱՐԱՆՑԻ, ԽՈՏԻ, ՏԱՆՁԱՏԱՓԻ, ՔԱՇՈՒՆԻԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 110-րդ հոդվածի, «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության, 11-րդ հոդվածի 1.1-ին մասի, 3-րդ մասի երկրորդ պարբերության և 4-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքները միավորելու նպատակով 2015 թվականի մայիսի 17-ին այդ համայնքներում նշանակել տեղական հանրաքվե:
2. Տեղական հանրաքվեի դնել հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք, որպեսզի Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքները միավորվեն՝ Տաթևի համայնք անվանմամբ, Շինուհայրի համայնքի կենտրոնով, Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի բնակավայրերով:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|