ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
8 դեկտեմբերի 2015 թվականի |
թիվ 146 |
քաղ. Մոսկվա |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզներն ու ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա այն զետեղելու պարամետրերը հաստատելու մասին» որոշման նախագծի մասին
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզները և ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա այն զետեղելու պարամետրերը հաստատելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությանը՝ սույն Կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզների գրաֆիկական ֆայլերն առնվազն 300 dpi թույլտվությամբ՝ «երկշերտանի ձևաչափով» տեքստային գրառմամբ և ռաստրային պատկերով՝ դրանք «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում տեղադրելու համար:
3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Վ. Խրիստենկո |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզները ԵՎ ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա դրանք զետեղելու պարամետրերը հաստատելու մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնադրույթի 24-րդ կետի 15-րդ ենթակետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ կանոնակարգի թիվ 1 հավելվածի 30-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 107 որոշմամբ ընդունված՝ Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» տեխնիկական կանոնակարգի 27-րդ կետն իրականացնելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզներն ու ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա դրանք զետեղելու պարամետրերը:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ ապահովել առնվազն 300 dpi թույլտվությամբ՝ «երկշերտանի ձևաչափով» տեքստային գրառմամբ և ռաստրային պատկերով՝ ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզների գրաֆիկական ֆայլերի տեղադրումը «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում:
3. Սահմանել, որ արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը) կամ ներմուծողը (վաճառողը) հաստատման օրվանից 12 ամիսը չգերազանցող ժամկետում պետք է ապահովի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա նախազգուշացումների զետեղումը՝ համաձայն սույն Որոշմամբ հաստատված էսքիզների:
4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
