«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2007 թվականի N 240-Ա
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԺԱՆԵՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ ու 26-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1656-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Անհատ ձեռնարկատեր Ժանետա Գևորգյանին (բնակության վայրը (հասցեն)` քաղ.Գյումրի, Կամոյի 46, բն. 52-53 և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` քաղ. Գյումրի, Գարեգին Նժդեհի հրապարակ, 4բ շենքի բացվածք) տալ հոգեմետ նյութերի առևտրի լիցենզիա՝ 3 տարի գործողության ժամկետով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2007 թ. մարտի 10 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|