Գլխավոր տեղեկություն
Номер
N 1778-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.12.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.12.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.12.2006
Дата вступления в силу
19.12.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 18 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 դեկտեմբերի 2006 թվականի N 1778-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պահպանության գործառույթը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը փոխանցելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կողմից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պահպանության գործառույթն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 51128,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված այլ վճարումներ» հոդվածով` 9078,672 հազ. դրամ, «Փափուկ գույք և հանդերձանք» հոդվածով` 28980,0 հազ. դրամ, «Սննդամթերք» հոդվածով` 1710,0 հազ. դրամ, «Էլեկտրաէներգիայի ծախսեր» հոդվածով` 335,0 հազ. դրամ, «Սեփական տրանսպորտի պահպանման ծախսեր» հոդվածով` 265,0 հազ. դրամ, «Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր» հոդվածով` 10760,0 հազ. դրամ):

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մեկամսյա ժամկետում կազմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից փոխհամաձայնեցված տեղեկանք «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի պահպանման ծախսերի մասին և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
   
 Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 8
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան