Գլխավոր տեղեկություն
Номер
N 707-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (21.04.2005-01.01.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2003.07.09/36(271) Հոդ.634
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.06.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.06.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.06.2003
Дата вступления в силу
10.07.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2011

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հունիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունիսի 2003 թվականի N 707-Ն

 

ԲԱԶԱՅԻՆ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ՈՒ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺԻ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԱՐԺԵՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բազային կենսաթոշակի չափը սահմանել 3000 դրամ:

2. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ և 18-րդ հոդվածներին համապատասխան` սահմանել`

ա) հիմնական կենսաթոշակի չափը` 4000 դրամ.

բ) ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը` 160 դրամ:

(2-րդ կետը փոփ. 04.09.03 N 1108-Ն, 27.11.03 N 1546-Ն, 09.09.04 N 1265-Ն, 31.03.05 N 372-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 12-ի «Բազային կենսաթոշակի և յուրաքանչյուր տարվա աշխատանքային (ապահովագրական) ստաժի համար տրվող հավելման չափերը սահմանելու մասին» N 1092 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2003 թվականի ապրիլի 10-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2003 թ. հունիսի 16
Երևան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան