Գլխավոր տեղեկություն
Номер
N 383
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (10.08.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
02.07.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.07.1996
Дата вступления в силу
02.07.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 1996 թվականի N 383

քաղ. Երևան

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԿՆԱԾ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԻՋՈՑՆԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 04.07.97 N 283)

 

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը`

ա) 1992-1994 թվականներին օտարերկրյա պետություններ մեկնած և վերադարձի միջոցներ չունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստան փոխադրելու հարցի լուծման նպատակով օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում ստեղծել հանձնաժողովներ` դեսպանների գլխավորությամբ և դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների ներգրավմամբ.

բ) իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ` պետական միջոցների հաշվին Հայաստան փոխադրման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թվակազմը որոշելու, ինչպես նաև նշված հանձնաժողովների աշխատանքը կազմակերպելու համար:

(1-ին կետը փոփ. 04.07.97 N 283)

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների Հայաստան փոխադրման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցների հաշվին` փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի և սույն որոշման 1-ին կետում նշված հանձնաժողովների կազմած ակտերի հիման վրա` հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից այդ ծախսերի հետագա փոխհատուցմամբ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` նախատեսել նշված ծախսերի փոխհատուցման կարգ` նկատի ունենալով դրանց առանձին հաշվառման իրականացումը:


Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարար

Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.07.1997, N 283 10.08.1997, N 383
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան