Գլխավոր տեղեկություն
Номер
N 901-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.12.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
19.12.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
19.12.2024
Дата вступления в силу
20.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 901-Ա

 

«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐԱՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 205,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Մայրատուն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 01557357) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են «Մայրատուն» ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 02655115) 2017 թվականի փետրվարի 21-ին կնքված` N 151027630 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման ծառայությունների մատուցում` 400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 00046317) 2015 թվականի փետրվարի 20-ին կնքված` N 083021510417 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 2,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 01520882) 2023 թվականի մարտի 14-ին կնքված` N 3820243/2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 10,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 00024873) 2022 թվականի հուլիսի 15-ին կնքված` N 4658874 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների ձեռքբերում` 80,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Արփինետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 04719683) 2018 թվականի հունվարի 29-ին կնքված` N 18988-201801 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների ձեռքբերում` 150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ


Երևան

19.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 901-Ա որոշման

 

«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐԱՏՈՒՆ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

1) ծրագրի նպատակն է ցուցաբերել սոցիալական և հոգեբանական աջակցություն հասարակության հետևյալ խմբերին, ինչպես նաև նպաստել նրանց մասնագիտական հմտությունների ձեռքբերմանը.

ա. բոլոր տեսակի բռնության ենթարկված անօթևան կանայք, ովքեր ունեն մինչև 10 (տասը) տարեկան երեխա (երեխաներ).

բ. հղիներ, ովքեր չունեն ապաստան և պաշտպանության կարիք ունեն:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նախատեսվում է օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ, Կալիֆոռնիա նահանգի Սիլ Բիչ քաղաքի բնակիչներ, ամերիկահայ բարեգործներ՝ տեր և տիկին Ղազարյանները և նրանց ընտանիքը՝ Սեդա-Յունիս Ղազարեան Յունիսի (անձնագիր N AU0448316, տրված՝ 2021 թվականի սեպտեմբերի 30-ին, 001-ի կողմից) և Զուհրաբ-Բարսեղ Ղազարյան Բարսեղի (անձնագիր N AU0448317, տրված՝ 2021 թվականի սեպտեմբերի 30-ին, 001-ի կողմից):

4.

Ծրագիրը կատարողը

«Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամ, գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Պտղունք, Վարդանանց 1, հեռախոս՝ 043500503, թեժ գիծ՝ 20-80, հարկ վճարողի հաշվառման համար՝  1557357

5.

Ծրագրի իրականացման վայրը

Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք, Վարդանանց 1, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

205,000 Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ

7.

Բարեգործություն ստացողը

1) Հայաստանի Հանրապետությունում բնակվող բոլոր տեսակի բռնության ենթարկված և անօթևան դարձած կանայք, ովքեր ունեն մինչև 10 (տասը) տարեկան երեխա (երեխաներ).

2) Հայաստանի Հանրապետությունում բնակվող հղիներ, ովքեր չունեն ապաստան և պաշտպանության կարիք ունեն:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) «Մայրատուն» ծրագրի շրջանակներում շահառուները կարող են ապաստան գտնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Պտղունք գյուղի Վարդանանց 1 հասցեում գտնվող՝ հիմնադրամի շենքում: Ապաստանում կարող են բնակություն հաստատել բռնության ենթարկված և անօթևան հղիներ ու կանայք, ովքեր ունեն մինչև 10 (տասը) տարեկան երեխա (երեխաներ): Մայրատանը նրանք ստանում են՝

ա. մոր և երեխայի համար նախատեսված սենյակ (անվճար),

բ. 4-անգամյա սնունդ՝ 22,000 Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ,

գ. հոգեբանի անվճար ծառայություն.

2) նախատեսվում է բեռով (հագուստ, կոշիկ, հիգիենայի և կենցաղային պարագաներ ու այն ամենը, ինչ անհրաժեշտ է մորն ու մանկանը) բեռնված կոնտեյների ներմուծում օտարերկրյա պետությունից՝ 143,000 Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ (որից ներմուծվող բեռի արժեքը՝ 130,000 Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ և բեռով բեռնված կոնտեյների փոխադրման ծախսերը՝ 13,000 Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ).

3) ծրագիրն ունի նաև դաստիարակչական և շահառուների մասնագիտական հմտություններ ձեռք բերելու նպատակ, որոնց իրականացման համար ծառայում են հիմնադրամի համակարգչային սենյակը, խաղասենյակը, կարի սենյակը, ֆիլմերի ցուցադրման համար նախատեսված սենյակը, մարզասրահը, մատնահարդարի և վարսահարդարի սենյակները (նշված ծառայություններն անվճար են).

4) կազմակերպական ծախսերը կազմում են 40,000 Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ, որից՝

ա. կոմունալ ծախսեր (գազ, էլեկտրաէներգիա, ջուր)՝ 10,000 Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ,

բ. հեռախոսային և ինտերնետային ծառայություններ՝ 1,500 Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ,

գ. գրասենյակային, տնտեսական ծախսեր և գույքի ձեռքբերում՝ 10,000 Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ,

դ. մեքենայի շահագործման և տրանսպորտային ծախսեր՝ 8,000 Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ,

ե. հոգեբանի աշխատավարձ՝ 10,500 Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը,

5) Նշված միջոցառումներն իրականացվելու են 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) սննդի ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ 22,000 Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ․

2) բեռով (հագուստ, կոշիկ, հիգիենայի և կենցաղային պարագաներ ու այն ամենը, ինչ անհրաժեշտ է մորն ու մանկանը) բեռնված կոնտեյների ներմուծում օտարերկրյա պետությունից՝ 143,000 Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ (որից ներմուծվող բեռի արժեքը՝ 130,000 Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ և բեռով բեռնված կոնտեյների փոխադրման ծախսերը՝ 13,000 Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ).

3) կոմունալ ծառայությունների ձեռքբերում (գազ, էլեկտրաէներգիա, ջուր)՝ 10,000 Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ․

4) հեռախոսային և ինտերնետային ծառայությունների ձեռքբերում՝ 1,500 Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ․

5) գրասենյակային ծախսեր և գույքի ձեռքբերում՝ 10,000 Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ․

6) մեքենայի շահագործման և տրանսպորտային ծախսեր՝ 8,000 Ամերիկայի Միացյալ Նահանգների

դոլարին համարժեք դրամ:

11.

Կազմակերպական ծախսեր

1) 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը կազմակերպական ծախսերը կազմում են 40,000 Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ, որից՝

ա. կոմունալ ծախսեր (գազ, էլեկտրաէներգիա, ջուր)՝ 10,000 Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ,

բ. հեռախոսային և ինտերնետային ծառայություններ՝ 1,500 Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ,

գ. գրասենյակային ծախսեր և գույքի ձեռքբերում՝ 10,000 Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ,

դ. մեքենայի շահագործման և տրանսպորտային ծախսեր՝ 8,000 Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ,

ե. հոգեբանի աշխատավարձ՝ 10,500 Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Առողջապահության նախարարություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Ոստիկանություն, Միասնական սոցիալական ծառայություն, Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ, համայնքներ, Երևանի քաղաքապետարան և վարչական շրջաններ, տեղական հասարակական, բարեգործական կազմակերպություններ, հիմնադրամներ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

1) ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվության ներկայացում հիմնադիր-գործադիր տնօրենին և հոգաբարձուների խորհրդին.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում՝ լիազորված մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

19.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ