ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2024 թվական թիվ 68-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 209-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1. «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 209-Ն որոշման թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 209-Ն որոշման թիվ 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 3 հավելվածի:
3. «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 209-Ն որոշման թիվ 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 6 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներ`
Կողմ -25
Ա․ ԱՅՎԱԶՅԱՆ Մ․ ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ Վ․ ԱՐՇԱԿՅԱՆ Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ Շ․ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Ա. ԻԳԻԹՅԱՆ Ս. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Գ. ՄԿՐՏՉՅԱՆ Մ. ՄՆԱՑՅԱՆ Կ. ՆԵՐՍԻՍՅԱՆ Թ. ՍՈՒՎԱՐՅԱՆ |
Դեմ - 0
|
Ձեռնպահ - 0 |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան |
Զ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
12 ապրիլի 2024 թվական գյուղ Ախուրյան |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 68-Ն որոշման |
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 68-Ն որոշման |
Հավելված 6 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 68-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 ապրիլի 2024 թվական: