ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3389-Ա |
«03» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, Վ.ՇԵՆԳԱՎԻԹ 2-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.27/10 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌՈՒԲԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԱՐՏԻՆՅԱՆԻ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԵՏՐՈՍԻ ՖԻԼԻԿՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ռուբեն Հարությունի Արտինյանի (ծնված 30.09.1954թ.), Հովհաննես Պետրոսի Ֆիլիկյանի (ծնված 21.10.1970թ.), դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 27.05.2022թ. հ.ԱՏ-27052022-01-0546, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 07.07.2022թ. հ.Հ-8007 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 15.04.2024թ. հ.20-Ել-Ֆ-83 եզրակացությունը, համաձայն որի ք.Երևան, Շենգավիթ, Վ.Շենգավիթ 2-րդ փողոց հ.27/10 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1. Վերականգնել ք.Երևան, Շենգավիթ, Վ.Շենգավիթ 2-րդ փողոց հ.27/10 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ռուբեն Հարությունի Արտինյանի, Հովհաննես Պետրոսի Ֆիլիկյանի սեփականության իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 131.47քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 131.47քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Երևան, Շենգավիթ, Վ.Շենգավիթ 2-րդ փողոց հ.27 հասցեի բնակելի տանը տրամադրել «Շենգավիթ, Վ.Շենգավիթ 2-րդ փողոց հ.27/10 տուն» հասցեն:
4. ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա Երևան, Շենգավիթ, Վ.Շենգավիթ 2-րդ փողոց հ.27/10 հասցեում գտնվող 131.47քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
Տ. Ավինյան |