ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հոկտեմբերի 1991 թվականի N 585
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԳԼԽԱՎՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարկային օրենսդրության, գների պետական կարգապահության, տնտեսական իրավախախտումների նկատմամբ հսկողության համակարգի արմատական կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական հարկային տեսչության և նրա տեղական հարկային տեսչությունների բազայի վրա ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչություն (Հայգլխպետհարկտեսչություն): Այդ կապակցությամբ դուրս բերել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից պետական հարկային տեսչությունները:
2. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր պետական հարկային տեսչությունների վրա դնել գների պետական հսկողության ֆունկցիաները:
3. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչության աշխատողների ընդհանուր թվաքանակը սահմանել 1600 միավոր (առանց շենքերը պահպանող և սպասարկող անձնակազմի), այդ թվում կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը` 80 միավոր:
(հանվել է 11.04.92թ. թիվ 222)
4. Սահմանել, որ Հայգլխպետհարկտեսչության պահպանումը կատարվում է հանրապետական բյուջեի հաշվին:
5. Հաստատել Հայգլխպետհարկտեսչության աշխատողների պաշտոնագրքույկները և աշխատանքի վարձատրության պայմանները, համաձայն NN 1-4 հավելվածների:
6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և Հայգլխպետհարկտեսչությանը` համատեղ քննության առնել և 20-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ Հայգլխպետհարկտեսչության աշխատանքի վարձատրության ֆոնդի, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին:
7. Թույլատրել Հայգլխպետհարկտեսչությանը անցկացնել համակարգի աշխատողների արտահերթ ատեստավորում:
8. Հանձնարարել Հայգլխպետհարկտեսչությանը` Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի օգոստոսի 16-ի N 435 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի հետ համատեղ մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչության մասին օրենքի նախագիծը, ինչպես նաև տեսչության գործունեության հետ կապված ենթաօրենսդրական ակտերի փաթեթը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Հավելված N 1 Հայաստանի ՀանրապետությանՆախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 2-ի N 585 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
Հայգլխպետհարկտեսչության մարմիններում աշխատանքի վարձատրության պայմանների եվ նյութական խրախուսման ու սոցիալական զարգացման ֆոնդերի օգտագործման
(հավելվածն ուժը կորցրել է 28.03.95 N 159)
Հավելված N 2 Հայաստանի ՀանրապետությանՆախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 2-ի N 585 որոշման |
Հայգլխպետհարկտեսչության ԱՊԱՐԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ
Պաշտոնի անվանումը |
Ամսական աշխատավարձը (ռուբլիներով) |
Տեսչության պետ |
1600 |
Տեսչության պետի տեղակալ (վարչության պետ) |
1500 |
Տեսչության վարչության պետի տեղակալ |
1300-1400 |
Բաժնի վարիչ |
1250-1300 |
Բաժնի վարիչի տեղակալ |
1150-1250 |
Գլխավոր պետական հարկային տեսուչ |
1100-1150 |
Խորհրդատու, գլխավոր հաշվապահ |
1050-1100 |
Ավագ պետական հարկային տեսուչ, գլխավոր մասնագետ |
900-1000 |
Պետական հարկային տեսուչ, առաջատար մասնագետ |
850-900 |
առաջին կարգի մասնագետ |
750-850 |
Երկրորդ կարգի մասնագետ |
650-750 |
մասնագետ |
550-650 |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Հավելված N 3 Հայաստանի ՀանրապետությանՆախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 2-ի N 585 որոշման |
Հայգլխպետհարկտեսչության ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ
Պաշտոնի անվանումը |
Ամսական աշխատավարձը(ռուբլիներով) |
Տեսչության պետ |
1200-1250 |
Տեսչության պետի տեղակալ |
1150-1200 |
Բաժնի վարիչ |
1100-1150 |
Բաժնի վարիչի տեղակալ |
1050-1100 |
Գլխավոր պետական հարկային տեսուչ, խորհրդատու, գլխավոր հաշվապահ |
900-1000 |
Ավագ պետական հարկային տեսուչ, գլխավոր մասնագետ |
800-850 |
Պետական հարկային տեսուչ, առաջատար մասնագետ |
700-800 |
առաջին կարգի մասնագետ |
600-700 |
Երկրորդ կարգի մասնագետ |
500-600 |
մասնագետ |
400-500 |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Հավելված N 4 Հայաստանի ՀանրապետությանՆախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 2-ի N 585 որոշման |
Հայգլխպետհարկտեսչության ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՊԱՐԱՏԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ
Պաշտոնի անվանումը |
Ամսական աշխատավարձը (ռուբլիներով) |
ԱՐԽԻՎԻ վարիչ |
450-500 |
Ավագ տեսուչ, վիճակագիր, առաջին կարգի սղագրող, հաշվապահ |
400-450 |
Մեքենագրական բյուրոյի, պատճենաբազմացման բյուրոյի վարիչ |
400-450 |
Գանձապահ, պարետ |
350-400 |
Երկրորդ կարգի սղագրող, սղագրող-քարտուղարուհի | 300-350 |
առաջին կարգի մեքենագրուհի |
250-300 |
Առաքիչ, գործավար |
250-300 |
Երկրորդ կարգի մեքենագրուհի, քարտուղար-մեքենագրուհի |
200-250 |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ է Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 2-ի N 585 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԳԼԽԱՎՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչությունը (Հայգլխպետհարկտեսչություն) միասնական համակարգ է, որն իրականացնում է հանրապետության տարածքում ֆինանսական, հարկային և գնագոյացման հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերի, կառավարության համապատասխան որոշումների և կարգադրությունների կատարման վերահսկողությունը:
2. Հայգլխպետհարկտեսչությունն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից:
3. Հայգլխպետհարկտեսչությունը Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կառուցվածքային միավոր է:
Վարչատարածքային տեսչություններն ստեղծվում են Հայգլխպետհարկտեսչության կողմից և ենթարկվում են նրան:
4. Հայգլխպետհարկտեսչության գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին: Ֆինանսավորման չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:
5. Հայգլխպետհարկտեսչության հիմնական խնդիրներն են`
ա) ֆինանսական, հարկային, գնագոյացման հարցերի վերաբերյալ հանրապետության օրենսդրական ակտերի կատարման վերահսկողությունը, ինչպես նաև հանրապետության օրենսդրական ակտերով սահմանված հարկերի և այլ պարտադիր վճարումների ճիշտ հաշվարկման և ժամանակին բյուջե մուծման ապահովումը.
բ) իշխանության և կառավարման բարձրագույն մարմինների հանձնարարականներով, գործող օրենսդրության համապատասխան էկոնոմիկայի կայունացման, կենսաթոշակային, սոցիալական ապահովության և այլ ֆոնդեր ուղղվող միջոցների հաշվարկման ճշտության, լրիվ և ժամանակին մուծման վերահսկողությունը.
գ) պետության կողմից սահմանվող և կարգավորվող գների, սակագների կիրառման ճշտության տեսչական վերահսկողության իրականացումը.
դ) տնտեսական իրավախախտումների դեմ պայքարը:
6. Հայգլխպետհարկտեսչության գործունեությունը կարգավորվում է հարկային տեսչության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումներով և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշումներով ու կարգադրություններով ու սույն կանոնադրությամբ:
Իր գործունությամբ Հայգլխպետհարկտեսչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:
7. Հայգլխպետհարկտեսչությունը աշխատանքում սերտորեն համագործակցում է պետական իշխանության և կառավարման մարմինների հետ, այդ մարմիններին տեղեկացնում է աշխատանքի արդյունքների և հարկային կարգապահության վիճակի մասին:
ՀՀ նգն մարմինները պարտավոր են աջակցել, իսկ անհրաժեշտության դեպքում` կանխել պաշտոնատար անձանց և քաղաքացիների այն գործողությունները, որոնք խոչընդոտում են պետական հարկային մարմինների աշխատողների ծառայողական պարտականությունների կատարմանը:
8. Հայգլխպետհարկտեսչությունը և վարչատարածքային պետական հարկային տեսչության մարմիններն իրավունք ունեն`
ա) սահմանել հարկային հաշվառման կարգը.
բ) նախարարություններում և գերատեսչություններում, կառավարման մյուս մարմիններում, ձեռնարկություններում, միավորումներում, կազմակերպություններում և հիմնարկություններում, անկախ սեփականության ձևերից, ներառյալ օտարերկրյա արտասահմանյան իրավաբանական անձանց, օտարերկրյա քաղաքացիների, օտարերկրյա իրավաբանական անձանց հետ կազմակերպված համատեղ ձեռնարկությունների, ինչպես նաև հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մոտ (այսուհետև` «ձեռնարկություններ» և «քաղաքացիներ») անցկացնել դրամական փաստաթղթերի, հաշվապահական գրքերի, մատյանների, հաշվետվությունների, պլանների, նախահաշիվների և հայտարարագրերի ու մյուս բյուջետային և արտաբյուջետային հաշվարկների գանձումների ու հատկացումների հետ կապված այլ փաստաթղթերի, ինչպես նաև գների, սակագների սահմանման և կիրառման հետ կապված փաստաթղթերի ստուգումներ, ստանալ անհրաժեշտ բացատրություններ, տեղեկանքներ և տեղեկություններ` կապված ստուգումների ընթացքում ծագող հարցերի հետ.
գ) ստուգվող ձեռնարկություններից և քաղաքացիներից, ֆինանսավարկային հիմնարկություններից, ինչպես նաև պատգամավորների շրջանային խորհուրդների և նրանց գործադիր մարմինների ղեկավարներից, պաշտոնատար անձանցից պահանջել և ստանալ անհրաժեշտ տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթեր և դրանց պատճենները:
Բանկային հիմնարկությունները պետական հարկային մարմինների պահանջով պարտավոր են ներկայացնել իրավաբանական անձանց հաշվարկային և այլ հաշիվներով, ինչպես նաև քաղաքացիների ավանդային հաշիվներով կատարվող գործառնությունների և այդ հաշիվներում առկա դրամական միջոցների վերաբերյալ տեղեկություններ.
դ) իրենց լիազորություններն իրականացնելիս պատասխանատու անձանց, սեփականատիրոջ կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ անարգել մտնել ձեռնարկություններ ու քաղաքացիների ցանկացած արտադրական, պահեստային, առևտրական կամ այլ շինություններ, որոնք կարող են կապված լինել շահույթի (եկամտի) ստացման կամ հարկման այլ օբյեկտ պարունակելու հետ.
ե) կատարել ստուգիչ գնումներ, ստուգումներ.
զ) ստուգել տրանսպորտային միջոցները, վարորդների մոտ եղած ուղեթերթերի, ապրանքատրանսպորտային բեռնագրերի և այլ փաստաթղթերի համապատասխանությունը տեղափոխվող բեռներին.
է) ձեռնարկությունների ղեկավարներից, պաշտոնատար անձանցից և այլ աշխատողներից, ինչպես նաև անհատական կամ այլ աշխատանքային գործունեությամբ զբաղվող քաղաքացիներից պահանջել սահմանված ժամկետում վերացնելու արձանագրված թերությունները.
ը) առգրավել այն փաստաթղթերը, որոնք վկայում են շահույթի (եկամտի) թաքցման, իջեցման, ինչպես նաև հարկվող այլ օբյեկտների թաքցման և պետության կողմից սահմանված գների կարգապահության խախտման մասին: առգրավվող փաստաթղթերի կազմը և ծավալը որոշվում է Հայգլխպետհարկտեսչության համապատասխան հրահանգով.
թ) դադարեցնել ձեռնարկությունների հաշվարկային և այլ հաշիվներով գործառնությունները բանկերում և այլ ֆինանսավարկային հիմնարկներում, եթե պետական հարկային տեսչություններին թույլ չեն տալիս կատարել ստուգումներ, կամ չեն ներկայացնում բյուջետային և արտաբյուջետային ֆոնդեր մուծումների, գների և սակագների սահմանման ու կիրառման հետ կապված հաշվապահական հաշվեկշիռները, հաշվետվությունները, հայտարարագրերը, հաշվարկներն ու այլ փաստաթղթեր.
ժ) ստուգումների կազմակերպման և անցկացման ժամանակ, անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով ներգրավել այլ աշխատողների ու մասնագետների.
ի) մշակել առաջարկություններ հարկային օրենսդրության կատարելագործման ուղղությամբ: Անհրաժեշտության դեպքում պարզաբանել հարկերի և բյուջեի մյուս վճարումների օրենսդրական և այլ նորմատիվային փաստաթղթերի կիրառման կարգը.
լ) ձեռնարկությունների և քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառել ֆինանսական տույժեր.
խ) հարկերի, բյուջետային և արտաբյուջետային պարտադիր մուծումների, ինչպես նաև սույն կանոնադրությամբ և մյուս օրենսդրական փաստաթղթերով սահմանված ապառիքների ժամկետին չմուծված գումարները ձեռնարկություններից բյուջե է գանձվում անառարկելի կարգով, իսկ քաղաքացիներից` դատական կարգով: Մուծման ժամկետի խախտման ամբողջ ժամանակաշրջանի համար գանձվում է տույժ` չմուծված գումարի 0,3 տոկոսի չափով, յուրաքանչյուր օրվա համար.
ծ) ձեռնարկությունների և քաղաքացիների դեմ հայցեր ներկայացնել արբիտրաժ և դատարան`
նրանց կողմից անօրինական գործարքներով և այլ դեպքերում առանց օրենքով սահմանված հիմքերի ստացված միջոցները պետության եկամտին գանձելու վերաբերյալ.
ձեռնարկությունների լուծարման, նրանց գործունեության արգելման կամ քաղաքացիներին ձեռնարկչական գործունեությամբ զբաղվելու արգելման վերաբերյալ, Հայաստանի հանրապետության օրենսդրական փաստաթղթերով սահմանված կարգով.
կ) օրենքով սահմանված կարգով կիրառել վարչական տուգանքներ:
9. Սույն կանոնադրությամբ նախատեսված պետական հարկային ծառայության մարմինների իրավունքները սահմանվում են տեսչությունների պաշտոնատար անձանց կողմից` պետական հարկային տեսչության հրահանգներով:
Ֆինանսական տույժերի կիրառման կարգը սահմանվում է Հայգլխպետհարկտեսչության կողմից:
Հայգլխպետհարկտեսչությանը իրավունք է տրվում փոխելու ստորադաս հարկային տեսչությունների որոշումները, եթե դրանք չեն համապատասխանում օրենքին:
10. Հայաստանի հանրապետության պետական հարկային տեսչության մարմինները պարտավոր են`
ա) պահպանել Հայաստանի հանրապետության օրենքները, ձեռնարկությունների ու քաղաքացիների օրենքով պաշտպանվող իրավունքներն ու շահերը.
բ) ապահովել հարկատուների և հարկվող օբյեկտների լրիվ ու ժամանակին հաշվառումը, ինչպես նաև բյուջետային և արտաբյուջետային ֆոնդեր կատարվող հարկերի և այլ վճարումների ճիշտ հաշվարկման, լրիվ և ժամանակին մուծման վերահսկողությունը.
գ) իրականացնել պետության կողմից սահմանվող գների ու սակագների պահպանման կարգապահության տեսչական վերահսկողությունը.
դ) կիրառել և ժամանակին գանձել սույն կանոնադրությամբ և Հայաստանի հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական և այլ պատժամիջոցներն ու տուգանքները.
ե) համապատասխան մարմիններին հանձնել այն խախտումների վերաբերյալ նյութերը, որոնց համար օրենքով սահմանված պատասխանատվություն է նախատեսված.
զ) օգտագործել հարկատուների եկամուտների մասին տեղեկությունները, բացառապես ծառայողական նպատակներով, պահպանել օրենսդրությամբ նախատեսված առևտրային գաղտնիքը և ավանդների գաղտնիքը.
է) ուսումնասիրել, ընդհանրացնել և վերլուծել հարկային և գնագոյացման օրենսդրության գործնական կիրառման փորձը և առաջարկություններ ներկայացնել այն կատարելագործելու ուղղությամբ, մասնակցել այդ հարցով օրենսդրական փաստաթղթերի մշակմանը.
ը) հրատարակել իրենց իրավասությանը վերաբերող հարցերով մեթոդական և հրահանգչական ցուցումներ, ինչպես նաև ձեռնարկներ, գրքույկներ, բացատրություններ և պարզաբանումներ:
11. Հայաստանի հանրապետության պետական հարկային տեսչությունների և դրանց պաշտոնատար անձանց գործողությունների նկատմամբ գանգատներն ու բողոքները ենթակա են քննարկման վերադաս տեսչությունների կողմից: Բերված գանգատներով որոշումները պետք է ընդունվեն դրանց ստացման պահից մեկամսյա ժամկետում: Գանգատներով կայացված որոշումները վերադաս պետհարկտեսչությանը կարող են գանգատարկվել և բողոքարկվել մեկամսյա ժամկետում: Ընդունված որոշումների հետ իրավաբանական և ֆիզիկական անձանց անհամաձայնության դեպքում, դրանք կարող են գանգատարկվել և բողոքարկվել դատական կարգով: Գանգատարկումը չի կասեցնում պետական հարկային տեսչությունների գործողությունները:
12. Հայաստանի հանրապետության պետական հարկային տեսչությունների պաշտոնատար անձինք իրենց պարտականությունները չկատարելու կամ դրանցում թերանալու, հարկային օրենսդրությամբ նախատեսված առևտրային գաղտնիքը և ավանդների գաղտնիքը չպահպանելու համար ենթարկվում են կարգապահական, վարչական և քրեական պատասխանատվության, Հայաստանի հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հայաստանի հանրապետության պետական հարկային տեսչությունների պաշտոնատար անձանց անօրինական գործողությունների հետևանքով պատճառված վնասը փոխհատուցվում է Հայաստանի հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հանրապետական բյուջեի հաշվին:
13. Հայգլխպետհարկտեսչության օպերատիվ գործունեությունը քաղաքացիների իրավունքների, ազատությունների, օրինական շահերի, հասարակության և պետության շահերի հանցավոր ոտնձգություններից պետական-իրավական պաշտպանության միջոց է:
Օպերատիվ գործունեությունը նախատեսված է հրապարակային կամ անլուր միջոցառումների իրագործման միջոցով լուծել տնտեսական իրավախախտումները հայտնաբերելու և դրանք կանխելու, մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու խնդիրները:
14.