Գլխավոր տեղեկություն
Номер
N 1391-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Դատալեքս համակարգ www.datalex.am
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.08.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.08.2024
Дата вступления в силу
31.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2024 թվականի N 1391-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը, 67-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ նաև՝ ընկերություն) պատկանող «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, 78,700 հատ, յուրաքանչյուրը 1,000 դրամ անվանական արժեքով, «Հարավային տերմինալ» փակ բաժնետիրական ընկերության 49 տոկոս բաժնետոմսերը, 49 հատ, յուրաքանչյուրը 1,000 դրամ անվանական արժեքով և ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերը՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Սույն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո, որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը, ընդունել ընկերությանը պատկանող «Մասդար Հայաստան 1» փակ բաժնետիրական ընկերության 15 տոկոս բաժնետոմսերը, 150,000 հատ, յուրաքանչյուրը 1 դրամ անվանական արժեքով։

3. «Մասդար Հայաստան 1» փակ բաժնետիրական ընկերության 15 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս և «Հարավային տերմինալ» փակ բաժնետիրական ընկերության 49 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։

4. Սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված հողամասերն ամրացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 45-օրյա ժամկետում՝ ընկերության հետ կնքել սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված հողամասերի նվիրատվության պայմանագրեր և ապահովել համապատասխան գրանցման աշխատանքների իրականացումը, պայմանագրերի կնքման և գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ընկերությանը պատկանող «Մասդար Հայաստան 1» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու նպատակով նվիրատվության գործընթացը կազմակերպելու համար.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 15-օրյա ժամկետում ընկերության հետ կնքել «Մասդար Հայաստան 1» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիր և ապահովել համապատասխան գրանցման աշխատանքների իրականացումը, պայմանագրի կնքման և գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին։

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 45-օրյա ժամկետում ընկերության հետ կնքել «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» և «Հարավային տերմինալ» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրեր և ապահովել համապատասխան գրանցման աշխատանքների իրականացումը, պայմանագրերի կնքման և գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին։

7. Թույլատրել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությանն իրեն սեփականության իրավունքով պատկանող ոչ նյութական ակտիվներն անհատույց նվիրել «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն N 2 հավելվածի՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում կնքելով նվիրատվության պայմանագիր։

8. Սույն որոշման 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերում նշված աշխատանքների իրականացումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Նալբանդյան փող. 28, պետական գրանցման համարը՝ 286.120.1075203):

9. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշման 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերում նշված աշխատանքների ավարտից հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար) ներկայացուցիչների։

10. Սահմանել, որ՝

1) «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

2) «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 29-ի N 1391-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆուղղ. ԱՄՐԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ

 

NN

ը/կ

Հասցե

Մակերես (հա)

Շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեք

(դրամ)

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման

վկայականի համար

Կադաստրային ծածկագիր

1․

Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ

դաշտամիջյան փողոց 7 հողամաս

0.4115

896,247

10122021-02-0074

02-035-0565-0005

2․

Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ

դաշտամիջյան փողոց թիվ 6 հողամաս

0.2884

628,135

10122021-02-0069

02-035-0565-0002

3․

Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ

դաշտամիջյան փողոց թիվ 10 հողամաս

10.7165

23,340,537

10122021-02-0052

02-035-0113-0001

4․

Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ

դաշտամիջյան փողոց 17 հողամաս

43.9723

95,771,669

10122021-02-0051

02-035-0117-0033

5․

Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ

դաշտամիջյան փողոց 5 հողամաս

0.0993

216,275

10122021-02-0023

02-035-0564-0003

6․

Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ

դաշտամիջյան փողոց 4 հողամաս

0.2885

628,353

10122021-02-0042

02-035-0564-0002

7․

Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ

դաշտամիջյան փող. հ 8 հողամաս

6.2415

13,593,987

10122021-02-0041

02-035-0111-0002

8․

Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ

դաշտամիջյան փողոց 9 հողամաս

14.3111

31,169,576

10122021-02-0049

02-035-0112-0002

9․

Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ

դաշտամիջյան փողոց 11

3.5461

7,723,406

10122021-02-0050

02-035-0114-0002

10․

Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ

դաշտամիջյան փողոց 12 հողամաս

159.3352

347,032,066

10122021-02-0063

02-035-0115-0181

11․

Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ

դաշտամիջյան փողոց 13 հողամաս

61.6563

134,287,421

10122021-02-0061

02-035-0115-0182

12․

Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ

դաշտամիջյան փողոց 14 հողամաս

17.215

37,494,270

10122021-02-0065

02-035-0115-0185

13․

Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ

դաշտամիջյան փողոց 15 հողամաս

35.591

77,517,198

10122021-02-0054

02-035-0116-0029

14․

Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ

դաշտամիջյան փողոց թիվ 16 հողամաս

0.4535

987,723

10122021-02-0059

02-035-0116-0030

15․

Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ

դաշտամիջյան փող. հ 19 հողամաս

21.8325

47,551,185

10122021-02-0053

02-035-0105-0011

16․

Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ

դաշտամիջյան փողոց թիվ 18 հողամաս

1.4908

3,246,962

10122021-02-0057

02-035-0118-0026

17.

Արագածոտնի մարզ, ք. Թալին, Զ.Անդրանիկի փող. 80/1

40.1396

490,104,516

31072023-02-0043

02-003-0218-0232

18.

Արագածոտնի մարզ, ք. Թալին, Զ.Անդրանիկի փող. 80

93.6428

1,143,378,588

31072023-02-0073

02-003-0220-0239

19.

Արագածոտնի մարզ, ք. Թալին, Զ.Անդրանիկի փող. 80/6

10.2814

125,535,894

31072023-02-0035

02-003-0220-0240

20.

Արագածոտնի մարզ, ք. Թալին, Զ.Անդրանիկի փող. 80/7

10.6828

130,436,988

31072023-02-0045

02-003-0220-0241

21.

Արագածոտնի մարզ, ք. Թալին, Զ.Անդրանիկի փող. 80/8

0.819

9,999,990

31072023-02-0050

02-003-0220-0242

22.

Արագածոտնի մարզ, ք. Թալին, Զ.Անդրանիկի փող. 80/5

2.0753

25,339,413

01082023-02-0009

02-003-0220-0243

23.

Արագածոտնի մարզ, ք. Թալին, Զ.Անդրանիկի փող. 80/4

8.8874

108,515,154

31072023-02-0042

02-003-0221-0001

24.

Արագածոտնի մարզ, ք. Թալին, Զ.Անդրանիկի փող. 80/3

0.677

8,266,170

31072023-02-0003

02-003-0717-0004

25.

Արագածոտնի մարզ, ք. Թալին, Զ.Անդրանիկի փող. 80/2

2.6561

32,430,981

31072023-02-0088

02-003-0717-0005

 

Ընդամենը

547.3109

2,896,092,487

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


30.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 29-ի N 1391-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԱՌՖԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸուղղ. ՀԱՆՁՆՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ

 

NN

ը/կ

Անվանում

Սկզբնական արժեք (դրամ)

Հաշվեկշռային արժեք

(դրամ)

1․

ARFI platform (հարթակ)

71,864,664

47,680,530

2.

Mobile Application specification,main functions design

and prototype" for ARFI platform (հավելված)

62,338,050

47,727,709

3.

Software enhancement through added functionality. Other improvements and changes to some features for

ARFI platform (հավելված)

56,917,350

42,095,265

4.

Mobile Application specification, (part 2) main functions

design and prototype" for ARFI platform (հավելված)

45,960,490

45,756,221

5.

Software enhancement through added functionality.

(part 2) Other improvements and changes to some features for ARFI platform (հավելված)

50,434,520

41,116,888

 

Ընդամենը

287,515,074

224,376,614

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


30.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ