ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«24» օգոստոսի 2020 թ. ԹԻՎ 79-Ն
ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 156-Ն ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՆՇՎԱԾ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԹԻՎ 2 ԵՎ ԹԻՎ 3 ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության 13.08.2020թ. թիվ 27.4/18168-2020 գրությունը և այն, որ Էջմիածին համայնքի 2020թ. բյուջեի ֆոնդային մասում պլանավորվում է հավաքագրել լրացուցիչ եկամուտ և միաժամանակ կարիք է առաջացել կատարելու անհրաժեշտ լրացուցիչ ծախս.
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. էջմիածին քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 17-ի «Էջմիածին համայնքի 2020 թվականի բյուջեի հաստատման մասին» թիվ 156-Ն որոշման և նշված որոշմամբ հաստատված թիվ 2 և թիվ 3 հատվածների մեջ կատարել փոփոխություն և դրանք շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հ/Հ Ազգանուն Անուն |
Կողմ |
Դեմ |
Ձեռնպահ |
Հ/Հ Ազգանուն Անուն |
Կողմ |
Դեմ |
Ձեռնպահ |
1. Ավետիսյան Հրաչյա | 6. Մելիքյան Ներսես | ||||||
2. Գրիգորյան Վարդան | 7. Միրզոյան Արամայիս | ||||||
3. Խաչատրյան Թովմաս | 8. Մովսիսյան Կարեն | ||||||
4. Կոնդյան Դավիթ | 9. Մուրադյան Սուրեն | ||||||
5. Ղազարյան Գևորգ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
ք. էջմիածին |
Դ. ԳԱՍՊԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2021 թվական: