Գլխավոր տեղեկություն
Номер
N 127-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ОВМИД РА 2015.10.07/65(1154) 20.05.2024
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
14.05.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
14.05.2024
Дата вступления в силу
21.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

14 մայիսի 2024 թ.

N 127-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 34-35-րդ, 42-րդ և 67-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու` 2022 թվականի դեկտեմբերի 27-ի հ.693-Ն որոշումը.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության՝ Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեից բաժնետոմսերի և կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման նպատակով հատկացված 4,034,845,800,0 (չորս միլիարդ երեսունչորս միլիոն ութ հարյուր քառասունհինգ հազար ութ հարյուր) դրամի սահմաններում՝ կանոնադրական կապիտալի` 4,034,840,000.0 (չորս միլիարդ երեսունչորս միլիոն ութ հարյուր քառասուն հազար) դրամի չափով ավելացմամբ պայմանավորված՝ Երևան համայնքի կողմից լրացուցիչ ձեռք բերված 403,484 (չորս հարյուր երեք հազար չորս հարյուր ութսունչորս) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերի՝ յուրաքանչյուրը՝ 10,000 (տասը հազար) դրամ անվանական արժեքով տեղաբաշխման արդյունքները:

2. «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 9,188,380,000 (ինը միլիարդ հարյուր ութսունութ միլիոն երեք հարյուր ութսուն հազար) դրամ, որը կազմում է 918,838 (ինը հարյուր տասնութ հազար ութ հարյուր երեսունութ) հատ 10.000 (տասը հազար) դրամ անվանական արժեքով հասարակ (սովորական) բաժնետոմսեր:

3. Հաստատել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2024 թ. մայիսի 14

Երևան

 

Հավելված

 

Կազմված է -----------------2024 թ.

և բաղկացած է 2 թերթից

Տպագրված է ընդամենը 5 օրինակ

Օրինակ _____

 

Հ Ա Ս Տ Ա Տ Վ Ա Ծ  Է

 

Հայաստանի Հանրապետության

Երևան քաղաքի ավագանու

14.05.2024թ.

 N 127-Ա որոշմամբ

 

 

 

 

Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ  Է

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ

 ՌԵԳԻՍՏՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ

ԿՈՂՄԻՑ 15.12.2011 թ.,

գրանցման N282.120.56025

վկայական N03 Ա 206025

հվհհ 00875439

ՀՀ Երևանի քաղաքապետ՝

 

 

 

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

 

 

 

 

15.12.2011թ. գրանցված կանոնադրության

թիվ ____.___ փոփոխությունը գրանցված

է ՀՀ արդարադատության

նախարարության իրավաբանական

անձանց պետական ռեգիստրի

գործակալության կողմից

 

____________________

 

“____”_____ 2024 թ.

 

«ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ»

ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

(փոփոխություն)

 

2024 թ.

 

Ընկերության կանոնադրության 4.2. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.2. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 9,188,380,000 (ինը միլիարդ հարյուր ութսունութ միլիոն երեք հարյուր ութսուն հազար) դրամ, որը կազմում է 918,838 (ինը հարյուր տասնութ հազար ութ հարյուր երեսունութ) հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 10,000 (տասը հազար) դրամ:

Բոլոր 918,838 բաժնետոմսերը տեղաբաշխված են, լրիվ վճարված և սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետության Երևան համայնքին»:

Սույն փոփոխությունը հանդիսանում է «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության՝ 15.12.2011թ. պետական ռեգիստրում գրանցված կանոնադրության բաղկացուցիչ մասը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան