ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-29-Ի ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի չորրորդ նստաշրջանի 1992 թվականի ապրիլի 27-29-ի նիստերի հետևյալ օրակարգը`
Օրենք Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասին (Հայաստանի Հանրապետության նախագահի առաջարկած փոփոխություններով)
(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պաշտպանության
և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողով)
Ազատ գների և սակագների համակարգին անցնելու պայմաններում տնտեսական համակարգում ստեղծված իրավիճակի և ձեռնարկվող միջոցառումների մասին:
(Հայաստանի Հանրապետության կառավարություն)
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում, քրեական դատավարության օրենսգրքում և դատարանակազմության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի
իրավական հարցերի մշտական հանձնաժողով)
Օրենք արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կարգավիճակի մասին (երկրորդ ընթերցում)
(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին
հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողով)
Օրենք Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի մասին
(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին
հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողով)
Հողի սեփականաշնորհման և գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին
(Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի
Հանրապետության Գերագույն խորհրդի ագրարային
և գյուղի զարգացման հարցերի մշտական հանձնաժողով)
Օրենք սահմանադրական դատարանի մասին
(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի
անկախ պետականության հաստատման և ազգային
քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողով)
Տեղական ինքնակառավարման օրենքի հիմնադրույթների մասին
(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի տեղական
ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով)
Հանրապետությունում սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացի ուսումնասիրության արդյունքների մասին
(Գործադիր իշխանությունների որոշումներով հանրապետությունում
սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացն
ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով)
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի տեղակալի ընտրություններ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղարի ընտրություններ
«Պատգամավորի ետկանչի մասին» օրենքը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի չորրորդ նստաշրջանի օրակարգում մտցնելու վերաբերյալ Սահմանադրական իրավունք միության օրենսդրական նախաձեռնության մասին
(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահություն)
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|
