ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
10 սեպտեմբերի 2024 թ. |
N 194-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» N 44-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարելու դեպքում, որոնց պարագայում յուրաքանչյուր փոփոխության արդյունքում ընդհանուր միասին գումարային արտահայտությամբ վերցված փոփոխվող մակերեսի ընդհանուր չափը չի գերազանցում մինչև առաջին և յուրաքանչյուր հաջորդական փոփոխությունների կատարումը նախագծային փաստաթղթերով հաստատված մակերեսի մեկ տոկոսը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով նոր շինարարության թույլտվություն տրամադրելիս շինարարության թույլտվության՝ 2024 թվականի համար սահմանված տեղական տուրքի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ:».
2) Որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերում մակերեսի ավելացում նախատեսող փոփոխություններ կատարելու դեպքում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերում սույն որոշման 3-րդ կետով նախատեսված չափից ավելի մակերեսի ավելացում նախատեսող փոփոխություններ կատարելու դեպքում» բառերով.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. սեպտեմբերի 10 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2024 թվական: