Գլխավոր տեղեկություն
Номер
N 617-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.05.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.05.2024
Дата вступления в силу
03.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 2024 թվականի N 617-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 1109-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու մասին» N 1109-Ա որոշման մեջ «2-րդ բաժնի 1-ին, 3-րդ, 4-րդ բաժնի 1-ին, 1.1-ին, 1.2-րդ, 3.1-ին, 8.1-ին, 8.2-րդ և 11-րդ» բառերը փոխարինել «4-րդ «Գործունեության այլ բնագավառներ» բաժնի 1-ին, 1․1-ին, 1․2-րդ, 1․3-րդ, 1․4-րդ, 3-րդ, 3․1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 8․1-ին, 8․2-րդ, 9-րդ, 11-րդ» բառերով։

2․ Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 26-ի «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ ծանուցման ենթակա գործունեության տեսակներով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու մասին» N 739-Ա որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքով նախատեսված առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպման գործունեության տեսակների մասով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու մասին» N 1241-Ա որոշումը։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

02.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան