Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 09-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (31.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.03.01/5(641) Հոդ.57
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
19.02.2019
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
19.02.2019
Дата вступления в силу
11.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 փետրվարի 2019 թ.

թիվ 09-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«Հեռախոսային կապի մասին» ՁԵՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 28.12.20 թիվ 27-Ն)

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հեռախոսային կապի մասին» Ձև 42-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

(1-ին կետը փոփ. 28.12.20 թիվ 27-Ն)

2. Հաստատել «Հեռախոսային կապի մասին» Ձև 42-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 28.12.20 թիվ 27-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի ապրիլի 7-ի ««Հեռախոսային կապի միջոցների և աշխատանքի որակի մասին» Ձև 42-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 25-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 14-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

 խորհրդի 2019 թվականի

փետրվարի 19-ի թիվ 09-Ն որոշման

 

 

Ներմուծեք նկարագրությունը_23288

 

Բաժին 1. Կայանները և դրանց ունակությունը

 

Ցուցանիշի անվանումը

Տողի
ծած-կագիրը

Չափման
միավորը

Ընդամենը

որից՝
քաղաքային

Ա

Բ

Գ

1

2

Հեռախոսային կայանների քանակը

110

հատ

   

110 տողից` էլեկտրոնային

110.1

-“-

   

110 տողից` հեռախոսային կայանների և ենթակայանների ընդհանուր ունակությունը մոնտաժված

110.2

համար

   

110 տողից` հեռախոսային կայանների և ենթակայանների ընդհանուր ունակությունը զբաղված

110.3

-"-

   

110.2 տողից` էլեկտրոնային հեռախոսային կայանների ունակությունը

110.2.1

-"-

   

110.3 տողից` էլեկտրոնային հեռախոսային կայանների ունակությունը

110.3.1

համար

   

110.2 տողից` ավտոմատ միջքաղաքային հեռախոսային ցանց ելք ունեցող միջազգային

110.2.2

-"-

   

միջքաղաքային

110.2.3

-"-

   

110.2.2 և 110.2.3 տողերից` սարքավորված համարի ավտոմատ որոշման սարքավորումներով

110.4

-"-

   

Արբանյակային կապի կայաններ

120

հատ

   

Բջջային հեռախոսակապի կայանների քանակը

130

-"-

   

Բջջային կապի ընդունիչ-հաղորդակների քանակը

140

հատ

 

X

Բջջային կապի ընդունիչ-հաղորդակների ընդհանուր անվանական հզորությունը

150

կվտ

 

X

 

Բաժին 2. Ապարատների և բաժանորդների քանակը

 

Ցուցանիշի անվանումը

Տողի
ծածկա-գիրը

Չափման
միավորը

Ընդամենը

որից՝
քաղաքային

Ա

Բ

Գ

1

2

Հիմնական հեռախոսային ապարատների քանակը (առանց քարտֆոնների)

210

հատ

   

այդ թվում` ք. Երևան

210.1

-"-

   

Արագածոտնի մարզ

210.2

-"-

   

Արարատի մարզ

210.3

-"-

   

Արմավիրի մարզ

210.4

-"-

   

Գեղարքունիքի մարզ

210.5

-"-

   

Լոռու մարզ

210.6

-"-

   

Կոտայքի մարզ

210.7

-"-

   

Շիրակի մարզ

210.8

-"-

   

Սյունիքի մարզ

210.9

-"-

   

Վայոց ձորի մարզ

210.10

-"-

   

Տավուշի մարզ

210.11

-"-

   

210 տողից` բնակարանային

211

-"-

   

Քարտֆոնների քանակը

220

-“-

   

Ինտերնետ հասանելիության ծառայության բաժանորդների քանակը, ընդամենը

230

-“-

   

որից` բջջային հեռախոսակապով

230.1

-“-

   

Բջջային հեռախոսակապի ակտիվ բաժանորդների քանակը

240

-“-

   

Բջջային հեռախոսակապի խոսակցությունների քանակը, ընդամենը

250

հազար հատ

 

X

Բջջային հեռախոսակապի խոսակցությունների միջին տևողությունը, ընդամենը

260

րոպե

 

X

Բաժին 3. Հեռախոսային կապի ծառայությունները

 

հազար հատ

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Հաշվետու տարում

Ա

Բ

1

Միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցություններ, ընդամենը

310

 

որից՝ միջքաղաքային

310.1

 

Ղեկավար՝

____________________

 

__________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ

լիազորված անձ)


____________________

 


__________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

 

    

«_ _»_______ ____ 20__թ.

(հավելվածը խմբ. 28.12.20 թիվ 27-Ն, 24.01.24 թիվ 16-Ն)

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

 Խորհրդի 2019 թվականի

փետրվարի 19-ի թիվ 09-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

(վերնագիրը խմբ. 28.12.20 թիվ 27-Ն)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Հեռախոսային կապի մասին» Ձև 42-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռախոսային կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

4. Սույն հրահանգի իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշիռը որոշվում է ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:

6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Բաժին 1-ում՝ սարքավորումների անձնագրերի տվյալների հիման վրա լրացվում են հեռախոսային կայանների և դրանց ունակության վերաբերյալ ցուցանիշներ՝

1) «110» ծածկագրով տողում` հեռախոսային կայանների քանակի,

ա. «110.1» ծածկագրով տողում՝ հեռախոսային էլեկտրոնային կայանների քանակի, 

բ. «110.2» ծածկագրով տողում՝ հեռախոսային կայանների և ենթակայանների մոնտաժված ընդհանուր ունակության (Մոնտաժված և զբաղված ունակությունների մեջ հաշվի են առնվում նաև բոլոր ստուգիչ համարները, ինքնապատասխանիչների համարները, այն համարները, որոնք օգտագործվում են ծառայողական նպատակներով սրահներում, գծային-մալուխային ծառայություններում և այլն, աբոնենտային կոմպլեկտներում ներառված վերանորոգման ծառայության գծերը:), որից՝ «110.2.1» ծածկագրով տողում՝ «110.2» ծածկագրով տողից, էլեկտրոնային հեռախոսային կայանների ունակության, «110.2.2» ծածկագրով տողում՝ «110.2» ծածկագրով տողից, ավտոմատ միջքաղաքային հեռախոսային ցանց ելք ունեցող միջազգային կայանների, «110.2.3» ծածկագրով տողում՝ ավտոմատ միջքաղաքային հեռախոսային ցանց ելք ունեցող միջքաղաքային կայանների,

գ. «110.3» ծածկագրով տողում՝ «110» ծածկագրով տողից` հեռախոսային կայանների և ենթակայանների զբաղված ընդհանուր ունակությունը՝ (Զբաղված ունակության մեջ ներառվում են ամրագրված հեռախոսային բաժանորդային համարները, որոնց համար գանձվում են բաժանորդային վճարներ:), որից՝ «110.3.1» ծածկագրով տողում՝ էլեկտրոնային հեռախոսային կայանների զբաղված ընդհանուր ունակության,

դ. «110.4» ծածկագրով տողում՝ («110.2.2» և «110.2.3» ծածկագրերով տողերից) սարքավորված համարի ավտոմատ որոշման սարքավորումների,

ե. «120» ծածկագրով տողում՝ արբանյակային կապի կայանների,

զ. «130» ծածկագրով տողում՝ բջջային հեռախոսակապի կայանների քանակի,

է. «140» ծածկագրով տողում՝ բջջային կապի ընդունիչ-հաղորդակների քանակի,

ը. «150» ծածկագրով տողում` բջջային կապի ընդունիչ-հաղորդակների ընդհանուր անվանական հզորության:

8. Բաժին 2-ում լրացվում են հետևյալ ցուցանիշները՝

1) «210» ծածկագրով տողում՝ հիմնական հեռախոսային ապարատների քանակի (առանց քարտֆոնների), որից՝ «210.1»-«210.11» ծածկագրերով տողերում՝ ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի,

2) «220» ծածկագրով տողում՝ քարտֆոնների քանակի,

3) «230» ծածկագրով տողում՝ ինտերնետ հասանելիության ծառայության բաժանորդների քանակի (Բաժանորդ կամ հաճախորդ համարվում է ցանկացած անձ, որն օգտվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններից կամ դիմում է դրանցից օգտվելու համար:), որից՝ «230.1» ծածկագրով տողում՝ բջջային հեռախոսակապով ինտերնետ հասանելիության ծառայության բաժանորդների քանակի,

4) «240» ծածկագրով տողում՝ ակտիվ բջջային հեռախոսակապի բաժանորդների (Ակտիվ բաժանորդային համար է համարվում հանրային շարժական բջջային կապի յուրաքանչյուր բաժանորդային համար, որի համար վերջին երեք ամսվա ընթացքում կատարվել է վճարում (բաժանորդավճար կամ հաշվի լիցքավորում) կամ որն օգտագործվել է ելքային կամ մուտքային (ձայնային կամ ոչ ձայնային) ծառայության ստացման համար, բացառությամբ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայություններ մատուցողների կողմից ուղարկվող զանգվածային բնույթ կրող գովազդային կամ տեղեկատվական հաղորդագրությունների (Բալկ ԷսԷմԷս (Bulk SMS)) քանակի,

 5) «250» և «260» ծածկագրերով տողերում՝ բջջային հեռախոսակապի խոսակցությունների (հազար հատերով) և միջին տևողության (րոպեներով) քանակի:

 9. Բաժին 3-ում «310» ծածկագրով տողում լրացվում է միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցությունների ցուցանիշը՝ հեռախոսային փոխանակումների ամփոփացուցակների հիման վրա:

(հավելվածը խմբ. 28.12.20 թիվ 27-Ն, 24.01.24 թիվ 16-Ն)