Գլխավոր տեղեկություն
Номер
N 913-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.06.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.06.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
08.06.2023
Дата вступления в силу
09.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 2023 թվականի N 913-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1564-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցապատման գործընթացը կանոնակարգելու և կամրջի նախագծանախահաշվային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով ստեղծելու ու դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1564-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) վերնագիրը «ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ » բառից հետո լրացնել «ԵՎ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ» բառերով.

2) նախաբանը «5-րդ ենթակետի» բառերից հետո լրացնել «, 140-րդ կետի» բառերով.

3) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով՝

«6) մինչև սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետում նշված համատեղ հանձնաժողովի կողմից կամրջի շահագործման ընդունումը՝ կամրջի` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հատվածն ընդունում է սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով ստեղծված ընդունող հանձնաժողովը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ:»:

4) 2-րդ կետի 1-ին ենթակետը «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «1)» բառով, իսկ հավելված բառից առաջ, ինչպես նաև որոշմամբ հաստատված հավելվածի վերևի աջ անկյունում՝ «N 1» բառով.

5) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ ենթակետով՝

«2) Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանների միջև գտնվող Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա կառուցվող նոր կամրջի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հատվածն ընդունող հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն N 2 հավելվածի։».

6) լրացնել N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան

 

 

08.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

 հունիսի 8-ի N 913-Ա որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

 սեպտեմբերի 24-ի N 1564-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՏՆՎՈՂ ՍԱԴԱԽԼՈ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ՝ ԴԵԲԵԴ ԳԵՏԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՆՈՐ ԿԱՄՐՋԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՏՎԱԾՆ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ (հանձնաժողովի անդամ)

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի պետի տեղակալ (հանձնաժողովի անդամ)

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գնումների կազմակերպման և վարչատնտեսական ապահովման վարչության շինարարական ծրագրերի համակարգման բաժնի պետ (հանձնաժողովի անդամ)

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության շինարարության քաղաքականության և գնագոյացման մեթոդաբանության բաժնի պետ (հանձնաժողովի անդամ)

ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ (հանձնաժողովի անդամ)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (հանձնաժողովի անդամ, համաձայնությամբ)

«Սուսանգ Ինջինիրինգ Կո» ՍՊԸ և «Կորեա Կոնսալթնս ինթերնեյշնլ Կո» ՍՊԸ» համատեղ ձեռնարկության ներկայացուցիչ (տեխնիկական հսկող. հանձնաժողովի անդամ, համաձայնությամբ)

«Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ (կապալառու. հանձնաժողովի անդամ, համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Բ. ԲԱԴԱԼՅԱՆ
;
 

08.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան