Գլխավոր տեղեկություն
Номер
N 871-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.06.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 01.06.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.06.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
01.06.2023
Дата вступления в силу
02.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 2023 թվականի N 871-Ն

 

ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 7.10-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պաշտոնաթող Հայաստանի Հանրապետության վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

01.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 1-ի N 871-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պաշտոնաթող Հայաստանի Հանրապետության վարչապետի (այսուհետ՝ պաշտոնաթող վարչապետ) գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) գործունեության ֆինանսավորման իրականացման կարգի հետ կապված հարաբերությունները։

2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության իրականացման համար ֆինանսական միջոցներ տրամադրվում են հետևյալ ուղղություններով՝

1) գրասենյակի աշխատողների աշխատանքի վարձատրություն.

2) գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերում:

3. Տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ֆինանսավորման ծախսային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված նախահաշվի հիման վրա:

4. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված գրասենյակի աշխատողների հիմնական աշխատավարձի չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման N 5.1 հավելվածով։

5. Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձավճարի փոխհատուցման չափը չի կարող գերազանցել 2 մլն դրամը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

01.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան