ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2020 թվականի |
թիվ 71 |
քաղ. Մոսկվա |
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԻ 1.11 ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԱՐԳԵԼՔ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետին համապատասխան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մարտի 25-ի «COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների իրագործման մասին» թիվ 11 կարգադրության 6-րդ կետի հիման վրա՝ օպերատիվ արձագանքում պահանջող բացառիկ դեպքով պայմանավորված, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Կատարել հետևյալ փոփոխություններն այն ապրանքների ցանկի 1.11 բաժնում, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու արգելք (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 1 հավելված)՝
ա) «**» նշանով տողատակի ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«**Բացառությամբ սոյայի հատիկների՝ մանրատած կամ չմանրատած, որոնք արտահանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություններ) համապատասխան լիազորված մարմնի հաստատող փաստաթղթի առկայությամբ:»:
բ) բաժնի ծանոթագրությունների 2-րդ կետում՝
երկրորդ պարբերությունում «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ)» բառերը փոխարինել «անդամ պետությունների» բառերով.
հինգերորդ պարբերությունում «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների» բառերը փոխարինել «անդամ պետությունների» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2020 թվականի հունիսի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: