ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2019 թվականի |
թիվ 66 |
քաղ. Մոսկվա |
«ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ ԹԻՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների մասին հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգի թիվ 4 հավելվածում կատարել փոփոխություն՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի ապրիլի 16-ի թիվ 66 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
«Ապրանքների մասին հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգի թիվ 4 հավելվածում կատարվող
Լրացնել հետևյալ բովանդակությամբ III բաժնով՝
«III. Բելառուսի Հանրապետությունում ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ նշման ենթակա տեղեկություններ**
4403 |
անտառանյութեր չմշակված |
անտառանյութերի անվանումը և փայտանյութի տեսակը (օրինակ՝ կեչու տախտակացու գերան, սովորական սոճու «Pinus sylvestris L.» խյուսափայտ) անտառանյութերի անվանական երկարությունը անտառանյութերի երկարությունը՝ սղոցման համար առավելագույն թողվածքը հաշվի առնելով (մ) տրամագծերի (հաստությունների) տիրույթը վերին ծայրին և ստորին ծայրին (ամ) |
4407 |
անտառանյութեր |
անտառանյութերի անվանումը և փայտանյութի տեսակը |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական: