ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2019 թվականի |
թիվ 135 |
քաղ. Մոսկվա |
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ, ՍՈՒԲԿՈՆՏՐԱԿՏԱՑԻԱՅԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՑԱՆՑԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒ ՆԵՐԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍՈՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում ծրագրերի իրականացման մեխանիզմների 7-րդ կետի «բ» ենթակետի և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի ապրիլի 30-ի ««Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի» ծրագրի իրագործման մասին» թիվ 2 որոշման 4-րդ կետի երրորդ պարբերության հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի մշակման ու ներդրման ծառայությունների տրամադրման մասով տեխնիկական առաջադրանքը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի թիվ 135 որոշմամբ |
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի մշակման ու ներդրման ծառայությունների տրամադրման
1. Ընդհանուր դրույթներ
Պայմանագրի առարկան արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի մշակման և ներդրման ծառայություններ տրամադրելն է (այսուհետ սույն բաժնում համապատասխանաբար՝ ծրագիր, եվրասիական ցանց, ծառայություններ):
Ծառայությունների տրամադրման ժամկետը՝ պայմանագիրը կնքելու օրվանից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:
Եվրասիական ցանցը ստեղծվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ «Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրականացման հիմնական ուղղություններին», Եվրասիական միջկառավարական խորհրդի համապատասխանաբար 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 4 և 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշումներով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրականացման շրջանակներում նախաձեռնությունների մշակման կարգին և Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում ծրագրերի իրականացման մեխանիզմներին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի համապատասխանաբար 2016 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 143 և 2018 թվականի մարտի 30-ի թիվ 23 որոշումներով հաստատված՝ Արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի եվրասիական ցանցի ստեղծման հայեցակարգին և Տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի ստեղծման ու գործունեության հայեցակարգին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և Միության անդամ պետությունների արդյունաբերության թվային փոխակերպման համար պայմանների ստեղծման հայեցակարգի մասին» 2018 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1 հանձնարարականի դրույթներին համապատասխան:
Եվրասիական ցանցի միջերեսին (ինտերֆեյս) և էլեկտրոնային ծառայություններին հասանելիությունն ապահովվում է ռուսերենով և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների այլ պետական լեզուներով (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ): Բացի այդ՝ անգլերենով հասանելիությունը կարող է ապահովվել առցանց թարգմանության համար նախատեսված ծրագրի օգտագործմամբ:
Սույն տեխնիկական առաջադրանքի նպատակներով օգտագործվում են հասկացություններ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Միության՝ եվրասիական ցանցի ստեղծման և զարգացման հարցերով մարմինների որոշումներով սահմանված իմաստներով:
Սույն տեխնիկական առաջադրանքում օգտագործվում են հետևյալ եզրույթները և սահմանումները՝
Եվրասիական ցանցի բազային բաղադրիչ՝ ունիվերսալ հարթակային լուծում, որը պարունակում է ծառայությունների որոշակի լրակազմ և թույլ է տալիս օգտագործել այն որպես լիարժեք գործող ազգային բաղադրիչ: Անդամ պետության կողմից հարցման դեպքում բազային բաղադրիչն անհատույց հիմունքներով՝ լիցենզիոնետության կողմի տրամադրվում է անդամ պետությանը:
Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց՝ էկոհամակարգ, որն անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտներին տրամադրում է արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի մասով առավել արդյունավետ գործընկերների օպերատիվ կարգով ընտրության, խոշոր արտադրողների արտադրական շղթաներում փոքր ու միջին ձեռնարկությունների ներգրավման, տեխնոլոգիաների փոխանցման միջոցով նորարարական գործընթացների խթանման մեխանիզմներ:
Կոնսորցիում՝ առանց իրավաբանական անձի ձևավորման անդամ պետությունների կազմակերպությունների միավորում, որը գործունեություն է իրականացնում «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» ծրագրի իրականացման նպատակներով:
Ազգային բաղադրիչ՝ եվրասիական ցանցի «կորիզին» միանալու համար պահանջներին համապատասխանող ազգային թվային պրոդուկտների և լուծումների օգտագործմամբ եվրասիական ցանցի բազային բաղադրիչի հիման վրա անդամ պետության լիազորված մարմնի կողմից ձևավորվող հարթակային լուծում:
Ազգային բաղադրիչի օպերատոր՝ իրավաբանական անձ, որը կատարում է եվրասիական ցանցի ստեղծման և գործունեության մասին որոշումներով նախատեսված՝ եվրասիական ցանցի ազգային բաղադրիչի ստեղծման, շահագործման և զարգացման մասով գործառույթները, ինչպես նաև իրականացնում է անդամ պետության լիազորված մարմնի կողմից պատվիրակվող լիազորությունները:
Ցանցի օպերատոր՝ իրավաբանական անձ, որը կատարում է եվրասիական ցանցի ստեղծման և գործունեության մասին որոշումներով նախատեսված՝ եվրասիական ցանցի ստեղծման, շահագործման և զարգացման մասով գործառույթներ, ինչպես նաև՝ եվրասիական ցանցի գործունեության հետ կապված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից պատվիրակվող այլ լիազորություններ:
Տնտեսավարող սուբյեկտների ռեեստր՝ պարտադիր գրանցման տվյալներ, եվրասիական ցանցի մասնակիցների մասին տեղեկություններ պարունակող՝ տնտեսավարող սուբյեկտների տվյալների միասնական բազա, որը ձևավորվում է ազգային բաղադրիչների տնտեսավարող սուբյեկտների ռեեստրների հիման վրա՝ բաշխված ռեեստրների տեխնոլոգիաների հիման վրա (անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների ռեեստրի տվյալները պահպանվում են ազգային բաղադրիչներում և արտացոլվում են ինտեգրացիոն բաղադրիչի կողմում):
Արտադրանքի ռեեստր՝ եվրասիական ցանցի մասնակիցների կողմից արտադրվող արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների տվյալների, ինչպես նաև դրանց պահանջարկի մասին տեղեկությունների միասնական բազա, որը ձևավորվում է ազգային բաղադրիչների արտադրանքի ռեեստրներից բաշխված ռեեստրների տեխնոլոգիաների հիման վրա (անդամ պետությունների արտադրանքի ռեեստրի տվյալները պահպանվում են ազգային բաղադրիչներում և արտացոլվում են ինտեգրացիոն բաղադրիչի կողմում):
Ծառայություն տրամադրող՝ ծառայությունների տրամադրման համար պատասխանատու և որոշակի ծառայություններին ծրագրի մասնակիցների հասանելիությունն ապահովող իրավաբանական անձ:
Անդամ պետության լիազորված մարմին՝ եվրասիական ցանցի ազգային բաղադրիչի գործունեությունն ապահովելու մասով գործունեություն իրականացնելու համար անդամ պետության կողմից լիազորված, ինչպես նաև ազգային մակարդակով «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» ծրագրի շրջանակներում միջոցառումների իրականացման և (կամ) կատարման համար պատասխանատու՝ պետական իշխանության մարմին կամ կազմակերպություն:
Տնտեսավարող սուբյեկտներ՝ անդամ պետությունների տարածքում տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներ:
Էլեկտրոնային ծառայություն (այսուհետ՝ ծառայություն)՝ եվրասիական ցանցի մասնակիցներին սպասարկող՝ ինտերակտիվ փոխգործակցության միջոցների համալիր:
Եվրասիական ցանցի «կորիզ» եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչ, որը մեկ միասնական եվրասիական ցանցում միավորում է ազգային բաղադրիչները և ապահովում է, այդ թվում նաև բաշխված ռեեստրի տվյալների ինտեգրման մեխանիզմների հաշվին, ընդհանուր ծառայությունների հրապարակումը, եվրասիական ցանցի ծառայությունների օգտագործման մասով վիճակագրական և բիլինգային տեղեկատվության միջանցիկ ավտորիզացման և հավաքման ապահովումը:
Եվրասիական ցանցը նախատեսված է արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման նպատակներով անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության ապահովման համար և անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտներին կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի մասով առավել արդյունավետ գործընկերներ օպերատիվ կարգով ընտրելու, խոշոր արտադրողների արտադրական շղթաներում փոքր և միջին ձեռնարկությունների ներգրավման, միջանցիկ գործընթացներում և թվային ծառայություններում անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների և պետական իշխանության մարմինների պահանջմունքները բավարարելու համար պայմաններ ստեղծելու, արտադրական շղթաների մոդելավորման և արտադրական հզորությունների օպտիմալ բեռնման, ինչպես նաև տեխնոլոգիաների փոխանցման եղանակով նորարարական գործընթացների և տնտեսավարող սուբյեկտների արտադրանքի առաջմղման հնարավորության խթանման մեխանիզմի տրամադրման մասով էկոհամակարգի:
Եվրասիական ցանցի ստեղծման համար հիմք է հանդիսանում Եվրասիական միջկառավարական խորհրդի ««Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» ծրագրի իրագործման մասին» 2019 թվականի ապրիլի 30-ի թիվ 2 որոշումը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի մայիսի 28-ի թիվ 21 կարգադրությամբ հաստատված՝ «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» ծրագրի իրականացման մասով միջոցառումների բարձրամակարդակ ծրագիրը (այսուհետ՝ միջոցառումների ծրագիր):
Սույն տեխնիկական առաջադրանքով նախատեսված ծառայությունները տրամադրելիս անհրաժեշտ է հաշվի առնել Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթները, այդ թվում նաև նրանք, որոնք ուժի մեջ են մտել ծառայությունների տրամադրման պայմանագիրը կնքելուց հետո:
Միջոցառումների ծրագրի կատարման համար Պատվիրատուն առանձին աշխատանքների շրջանակում կազմակերպում է 2019-2020 թթ.-ին եվրասիական ցանցի ստեղծման և ներդրման հետ կապված աշխատանքները համակարգող ծրագրային գրասենյակի գործունեությունը: Կատարողը պետք է ապահովի սեփական ծրագրային գրասենյակի ստեղծումը և գործունեությունը՝ նախատեսելով դրա համար անհրաժեշտ ռեսուրսների հատկացում:
Կատարողի մոտ ծրագրերի կառավարման մասով որակավորված ռեսուրսների առկայության մասին տեղեկատվությունը պետք է արտացոլվի մասնակցի հայտում՝ «Պատվերը տեղադրող մասնակցի որակավորման տեղեկություններ» ձևում: Կատարողի ծրագրային գրասենյակի կազմակերպման և Պատվիրատուի ծրագրային գրասենյակի հետ դրա փոխգործակցության կարգի մասով մանրամասն առաջարկությունները պետք է ներկայացվեն մասնակցի հայտում՝ «Տրամադրվող ծառայությունների որակի մասին առաջարկություններ և պայմանագրի կատարման պայմանների մասին այլ առաջարկություններ» ձևում:
2. Եվրասիական ցանցի ենթահամակարգերի և բաղադրիչների ընդհանուր բնութագիրը
Եվրասիական ցանցը մեկ միասնական էկոհամակարգում տվյալների փոխանցման ուղիներով միավորված՝ ինտեգրացիոն բաղադրիչի («կորիզի») և ազգային բաղադրիչների ամբողջություն է:
Ընդ որում, որպես ազգային բաղադրիչներ կարող է օգտագործվել եվրասիական ցանցի բազային բաղադրիչը, որն օգտատիրական ծառայությունների ստեղծման և միացման մասով ունիվերսալ հարթակային լուծում է:
Եվրասիական ցանցը ստեղծելիս պետք է կիրառվի կառուցման՝ սպասարկմանը կողմնորոշված կառուցվածք (SOA), որը հիմնված է ըստ ստանդարտացված հաղորդակարգերի փոխգործակցության համար տվյալների փոխանցման ստանդարտացված միջերեսներով համալրված՝ բաշխված, թույլ կապակցված փոխարինելի բաղադրիչների օգտագործման վրա:
Պետք է իրականացվի օգտատերերի միանվագ աուտենտիֆիկացում, որը կապահովի եվրասիական ցանցի ծառայությունների «թափանցիկ» օգտագործումն առանց լրացուցիչ հաշվառման տվյալների ներմուծման անհրաժեշտության:
Եվրասիական ցանցի ծառայությունների հետ օգտատերերի փոխգործակցությունը պետք է իրականացվի՝ օգտագործելով տվյալների փոխանցման պաշտպանված հաղորդակարգերը:
Եվրասիական ցանցով պետք է նախատեսվի՝
տնտեսավարող սուբյեկտների ռեեստր, արտադրվող արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների, ինչպես նաև դրանց պահանջարկի մասին տեղեկությունների տեղեկատվական ռեսուրսներ ընդգրկող եվրասիական ցանցի միասնական ռեեստրի ձևավորում.
արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի շրջանակներում արդյունաբերական գործունեության սուբյեկտների փոխգործակցության գործընթացների թվային փոխակերպում.
տեխնոլոգիաների փոխանցման գործընթացների թվային փոխակերպում.
արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և գործընթացների (մասնավորապես՝ ֆինանսական, լոգիստիկ, ինչպես նաև գործունեության գիտատեխնիկական ոլորտում գործընթացների) տեխնոլոգիաների փոխանցման հետ կապված գործընթացների թվային փոխակերպում.
արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման շրջանակներում տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության գործընթացում առաջացող տեղեկատվության մոնիթորինգի և վերլուծության գործիքների ստեղծում:
Եվրասիական ցանցը պետք է հասանելիություն տրամադրի արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման գործընթացների ավտոմատացումն ապահովող ազգային բաղադրիչների ծառայություններին, ինչպես նաև թույլ տա արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման գործընթացների հետ կապված գործունեություն իրականացնելիս անհրաժեշտ ֆինանսական, լոգիստիկ, մաքսային և այլ ծառայություններ տրամադրող ծառայություններով ընդլայնում:
Եվրասիական ցանցը պետք է նախատեսի երրորդ երկրների տնտեսավարող սուբյեկտների գրանցման մեխանիզմներ:
Եվրասիական ցանցը պետք է նախագծվի, իրագործվի և զարգանա՝ հաշվի առնելով Միության թվային օրակարգի շրջանակներում իրականացվող նախագծերը և Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի բազային ռեսուրսները:
Եվրասիական ցանցի կառուցման կառուցվածքը պետք է ապահովի տեղեկատվության հետ աշխատանքի ոլորտում ազգային օրենսդրությունների պահանջների կատարումը:
Եվրասիական ցանցի վերլուծական և գեոտեղեկատվական ծառայությունների տեղեկատվական հիմքը պետք է լինեն ռեեստրների և տվյալների բազաների տվյալները, որոնց համալրման և արդիականացման համար պետք է ստեղծվեն ունիվերսալ ինտեգրացիոն ծառայություններ, որոնք կկարողանան ապահովել տնտեսավարող սուբյեկտների ազգային բաղադրիչների (մոդերացում և նորմավորում անցած) օպերատորներից տվյալների և արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների, ինչպես նաև դրանց պահանջարկի մասին տեղեկությունների ընդունումը:
Եվրասիական ցանցը պետք է լինի այնպիսի էկոհամակարգ, որը ներառում է՝
եվրասիական ցանցի «կորիզի» ծառայություններ.
անդամ պետությունների ազգային բաղադրիչների ծառայություններ.
ծառայություններ տրամադրողների ծառայությունների ինտեգրման հնարավորություն:
Եվրասիական ցանցի «կորիզի» հիմքը պետք է լինի ինտեգրացիոն բաղադրիչը, որը ներառում է հետևյալ ծրագրային մոդուլները՝
1. եվրասիական ցանցի պորտալ, որը պետք է ապահովի՝
1.1. եվրասիական ցանցի օգտատերերի իրավունքների կառավարում.
1.2. նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների վարում.
1.3. տնտեսավարող սուբյեկտների ռեեստրի հետ աշխատանք.
1.4. արտադրվող արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների, ինչպես նաև դրանց պահանջարկի մասին տեղեկությունների տեղեկատվական ռեսուրսների, արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների ռեեստրի հետ աշխատանք.
2. գեոտեղեկատվական համակարգ.
3. վերլուծական մոդուլ:
4. տեղեկատվական փոխգործակցության մոդուլ:
Ազգային բաղադրիչների, երրորդ երկրների ծառայությունների և տնտեսական միավորումների գործունեության համար անհրաժեշտ հաշվողական ռեսուրսների ծրագրային, տեղեկատվական, տեխնոլոգիական կառուցվածքը և կազմը որոշվում են դրանց օպերատորների կողմից եվրասիական ցանցին միանալու համար պահանջներին համապատասխան:
Պետք է նախատեսվեն տնտեսավարող սուբյեկտների, ծառայություններ տրամադրողների, ազգային բաղադրիչների օպերատորների և եվրասիական ցանցի օպերատորի միջև դրամական միջոցների տարանցումն ապահովող գործակալային սխեմայի մասով աշխատանքի համար համապատասխան ենթակառուցվածքային ծառայության միացման հնարավորությունն ապահովելու եղանակով բիլինգի օգտագործման մասով մեխանիզմներ:
Պետք է միացված լինեն եվրասիական ցանցի հետևյալ ծառայությունները:
Տնտեսավարող սուբյեկտների աշխատանքի մասով բազային ծառայությունները՝
եվրասիական ցանցի տնտեսավարող սուբյեկտների ռեեստրում տնտեսավարող սուբյեկտների մասին տեղեկությունների ներմուծում, վերիֆիկացում և որոնում.
տեղեկատվական ռեսուրսներում՝ արտադրվող արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների, ինչպես նաև դրանց պահանջարկի մասին տեղեկությունների ներմուծում, վերիֆիկացում և որոնում.
Բազային վերլուծական ծառայություններ՝
անդամ պետություններում արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման գործընթացների վերլուծության և մոնիթորինգի ծառայություններ՝ բազմաչափ վերլուծության հնարավորությամբ.
արդյունաբերական-նորարարական օբյեկտների և դրանց ենթակառուցվածքի մասին տեղեկություններին հասանելիության ապահովում («Արդյունաբերության ատլաս» գեոտեղեկատվական ծառայություն).
արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման մասին գիտելիքների շտեմարան (wiki).
Ազգային ծառայություններ՝
տեխնոլոգիական հարցումների և տեխնոլոգիական առաջարկների ձևավորման մասով տեխնոլոգիաների փոխանցման ծառայություններ.
արդյունաբերական ձեռնարկություններին աջակցության միջոցառումների ծառայություն-նավիգատոր.
արդյունաբերական արտադրանքի սերտիֆիկացման և օմոլոգացիայի ծառայությունների, այդ թվում՝ արտադրական օբյեկտների և դրանց գործունեության ստանդարտացման ծառայությունների որոնման ու պատվիրման ծառայություն.
Ծառայություններ տրամադրողների ծառայություններ՝
սուբկոնտրակտացիայի ընտրված շղթայով պայմանագրերի կնքման ծառայություն.
կոոպերացիոն շղթաների կառուցման ծառայություն.
բանկային ուղեկցման ծառայություն.
պայմանագրի կատարման նկատմամբ հսկողության ծառայություն.
տրանսպորտային լոգիստիկ ուղեկցման ծառայություններ.
ֆինանսական ծառայությունների և ապահովագրական ծառայությունների մարքեթփլեյս.
ճյուղային և միջազգային բենչմարքինգ.
տնտեսվարող սուբյեկտների միջև իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթաշրջանառություն, տվյալների փոխանակում (EDI).
պորտֆելային ներդրողի ուղեկցման, կոնտրագենտի որոնման և արդյունաբերական ծրագրերում ներդրման մասին պայմանագրերի կնքման ծառայություն.
սմարթ-պայմանագրեր կնքելու հնարավորությունների տրամադրման ծառայություն.
երաշխավորված պատվերի ապահովման ծառայություն.
արտադրական հարթակի, սարքավորումների և գույքի վարձակալության ծառայություն:
Արտադրվող արտադրանքի մարքեթփլեյսի ֆունկցիոնալն իրագործվում է երկու ծառայությունների համակցությամբ՝ արտադրանքի ռեեստրն ապահովող՝ «արտադրվող արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների, ինչպես նաև դրանց պահանջարկի մասին տեղեկությունների տեղեկատվական ռեսուրսներում ներմուծում, վերիֆիկացում և որոնում» բազային ծառայության և արտադրվող արտադրանքի համար առևտրային հարթակն ապահովող՝ «սուբկոնտրակտացիայի ընտրված շղթայով պայմանագրերի կնքման ծառայություն» ծառայություն տրամադրողի ծառայության:
Ծառայությունների, ծառայություններ տրամադրողների, երրորդ երկրների ազգային բաղադրիչների մակարդակով երրորդ երկրներից մասնակիցների հետ փոխգործակցության գործնական իրագործումը, ռազմատեխնիկական համագործակցությանը, պետական գաղտնիքին կամ սահմանափակ հասանելիություն ունեցող տեղեկություններին վերաբերող հարցերի մասով կոոպերացիան, եվրասիական ցանցի «կորիզում» անձնական տվյալների մշակումը և պահպանումը, ազգային մակարդակով ծառայությունների միացման հնարավորության մասով ազգային բաղադրիչների օպերատորների գործունեության կանոնակարգումը չեն համարվում սույն տեխնիկական առաջադրանքի առարկա և անհրաժեշտության դեպքում կազմակերպվում են Պատվիրատուի կողմից առանձին աշխատանքների շրջանակներում:
3. Տեղեկատվական անվտանգությանը ներկայացվող պահանջները
Չարտոնված հասանելիությունից տեղեկատվության պաշտպանությունը պետք է իրագործվի` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անդամ պետությունների նորմատիվային տեխնիկական և մեթոդական փաստաթղթերը:
Եվրասիական ցանցում պետք է մշակվի սահմանափակ հասանելիություն ունեցող տեղեկություններ չպարունակող տեղեկատվություն:
Հանրամատչելի բաժիններում հրապարակման ոչ ենթակա՝ եվրասիական ցանցի տվյալներին օգտատերերին հասանելիության տրամադրումը պետք է ապահովվի դրանց նույնականացման, աուտենտիֆիկացման և ավտորիզացման միջոցով: Տեղեկատվությունը եվրասիական ցանց ներմուծող օգտատերերը պետք է պատասխանատվություն կրեն ազգային օրենսդրությանը համապատասխան այն տեղեկությունների համար, որոնք իրենք տեղադրում են եվրասիական ցանցում և ներմուծման փաստին համապատասխան, հայտնեն համաձայնություն առ այն, որ ներմուծվող տեղեկատվությունն առևտրային գաղտնիք և սահմանափակ տարածման այլ տեղեկություններ չի պարունակում:
Չարտոնված հասանելիությունից պաշտպանության համար համակարգում պետք է օգտագործվի հետևյալ դերային մոդելը:
Եվրասիական ցանցի օգտատերերի դասերը՝
հյուր՝ չավտորիզացված օգտատեր.
ավտորիզացված օգտատեր.
ադմինիստրատոր՝ եվրասիական ցանցի կառավարման միջերեսում ավտորիզացված օգտատեր:
Եվրասիական ցանցի հանրամատչելի բովանդակությունը (կոնտենտը) պետք է առանց գրանցման և ավտորիզացման հասանելի լինի բոլոր հաճախորդներին:
Պորտալի չավտորիզացված օգտատերը չպետք է ունենա անձնական կաբինետ և հասանելիություն եվրասիական ցանցի մասնագիտացված գործառույթներին:
Արտաքին տեղեկատվական ռեսուրսների հետ փոխգործակցելիս անվտանգություն ապահովելու համար եվրասիական ցանցը պետք է ապահովի փոխգործակցության հետևյալ տեսակները՝
հավելվածների միջև անցում՝ HTTPS պաշտպանված հաղորդակարգի օգտագործմամբ.
տրված կառուցվածքի՝ XML ձևաչափով տվյալների փոխանակում՝ ըստ SOAP հաղորդակարգի:
Եվրասիական ցանցի և արտաքին տեղեկատվական ռեսուրսների միջև տվյալների հավաքման, մշակման, փոխանցման և ներկայացման գործընթացները պետք է մշակվեն փոխանցվող տվյալների ֆորմալացման և ծածկագրման միասնական սկզբունքների հիման վրա:
Ազգային բաղադրիչների տեղեկատվական ռեսուրսների տեղեկատվության պաշտպանությունը, որոնց հասանելիությունն իրականացվելու է եվրասիական ցանցի օգտագործմամբ, տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության ոլորտում Միության և ազգային օրենսդրության պահանջներին համապատասխան, պետք է ապահովեն համապատասխան տեղեկատվական համակարգեր և ծառայություններ տնօրինողները (օպերատորները):
Աշխատանքի սովորական ռեժիմում եվրասիական ցանցը պետք է ապահովի՝
օգտատերերի աշխատանքը՝ օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր.
լրիվ ծավալով բոլոր գործառույթների կատարումը:
Եվրասիական ցանցը պետք է ապահովի աշխատունակության վերականգնման հնարավորությունը վթարային իրավիճակների առաջացման դեպքում, կապված՝
եվրասիական ցանցի ծրագրային ապահովման մեջ խափանումների առաջացման հետ.
եվրասիական ցանցի ապարատային միջոցների խափանումների առաջացման կամ շարքից դուրս գալու հետ.
կապի խափանումների հետ.
էլեկտրասնուցման ընդհատումների հետ:
Վթարային իրավիճակներում խափանումների նկատմամբ համակարգի կայունության ապահովման համար պետք է նախատեսվեն անխափան սնուցման, հաշվողական հզորությունների և տեղեկատվության փոխանցման ուղիների ապահովման միջոցներ:
Եվրասիական ցանցի գործունեության և առաջացող խափանումների մասին ծառայողական տեղեկատվությունը պետք է արձանագրվի լոգ-նիշքերում համակարգային ադմինիստրատորների կողմից հետագա վերլուծության համար վթարային իրավիճակների կրկնակի առաջացումը կանխելու նպատակով:
Եվրասիական ցանցի տեղեկատվության (ծրագրային ապահովման և տվյալների) պահպանվածությունն ապահովելու համար պետք է օգտագործվեն տեղեկատվության պահուստավորման, վերականգնման և կրկնօրինակման միջոցներ:
Ծրագրային ապահովման և տվյալների ամբողջական կրկնօրինակների ստեղծումն ու պահպանումը պետք է իրականացվեն պահուստային պատճենման հաստատվող կանոնակարգին համապատասխան:
Եվրասիական ցանցի գործունեության շրջանակներում ստացված տվյալները կարող են օգտագործվել բացառապես եվրասիական ցանցի գործունեության նպատակների համար:
4. Տրամադրվող ծառայությունների կազմին ներկայացվող պահանջները
Սույն տեխնիկական առաջադրանքի կատարման շրջանակներում պետք է տրամադրվեն հետևյալ ծառայությունները՝
1) կոնսորցիումի ձևավորումը, կոնսորցիումի մասին համաձայնագրի կնքումը (միջոցառումների ծրագրի 7-րդ կետ).
2) եվրասիական ցանցի մասին հիմնադրույթի մշակումը (միջոցառումների ծրագրի 8-րդ կետ).
3) եվրասիական ցանցի ազգային բաղադրիչներին և ծառայություններ տրամադրողներին ներկայացվող պահանջների մշակումը (միջոցառումների ծրագրի 9-րդ կետ).
4) եվրասիական ցանցի բազային բաղադրիչին ներկայացվող պահանջների մշակումը (միջոցառումների ծրագրի 10-րդ կետ).
5) ծրագրի կառավարման մոնիթորինգի գործիքի ստեղծում և հասանելիության տրամադրված իրավունքներին համապատասխան՝ համակարգող խմբի մասնակիցների համար դրան հասանելիություն ապահովելը (միջոցառումների ծրագրի 11-րդ կետ).
6) երրորդ երկրների տնտեսավարող սուբյեկտների՝ եվրասիական ցանցին միանալու մոդել մշակելը՝ անդամ պետությունների արտահանման ներուժի մեծացման նպատակով (միջոցառումների ծրագրի 13-րդ կետ).
7) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտերի նախագծերի մշակումը, եվրասիական ցանցի տեխնիկական փաստաթղթերի մշակումը (միջոցառումների ծրագրի 14-րդ կետ).
8) եվրասիական ցանցի բազային բաղադրիչի (օգտատիրական ծառայությունների ստեղծման և միացման վերաբերյալ ունիվերսալ հարթակային լուծման) ստեղծումը՝ տեխնիկական աշխատանքային նախագծման մասով (միջոցառումների ծրագրի 15-րդ կետ).
9) եվրասիական ցանցի օգտագործմամբ արդյունաբերական կոոպերացիայում ներգրավված՝ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների թվի ավելացմանն ուղղված միջոցառումների ծրագրի հստակեցումն ու իրագործումը (միջոցառումների ծրագրի 17-րդ կետ).
10) եվրասիական ցանցի բազային բաղադրիչի (օգտատիրական ծառայությունների ստեղծման և միացման վերաբերյալ ունիվերսալ հարթակային լուծման) ստեղծումն ու եվրասիական ցանցի ազգային բաղադրիչը գործադրելը (միջոցառումների ծրագրի 18-րդ կետ).
11) եվրասիական ցանցի հայեցակարգային նախագծին համապատասխան՝ եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչի մշակումն ու ներդնումը (միջոցառումների ծրագրի 19-րդ կետ).
12) եվրասիական ցանցի առաջմղման ծրագրի մշակումն ու իրագործումը: Անդամ պետությունների պետական իշխանության մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև ցանցի այլ մասնակիցների համար եվրասիական ցանցի զարգացման հարցերի վերաբերյալ սեմինարներ և վեբինարներ անցկացնելը (միջոցառումների ծրագրի 20-րդ կետ).
13) միջոցառումների ծրագիր մշակելը՝ եվրասիական ցանցի, այդ թվում՝ Միության թվային օրակարգի հեռանկարային ծրագրերի (ապրանքների թվային հետագծելիություն, էլեկտրոնային ուղեկից փաստաթղթերի կիրառում, թվային տրանսպորտային միջանցքներ, տվյալների շրջանառության կարգավորում), ինչպես նաև Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի բազային ռեսուրսների հետ փոխկապակցման նպատակով (միջոցառումների ծրագրի 21-րդ կետ).
14) ցանցի օպերատորի և ծառայություններ տրամադրողների, ազգային բաղադրիչների օպերատորի և ծառայություններ տրամադրողների միջև գործակալության համաձայնագրեր կնքելը (միջոցառումների ծրագրի 22-րդ կետ).
15) եվրասիական ցանցի՝ երրորդ երկրների գործընկերային անդրսահմանային հարթակների հետ ինտեգրման հնարավորություններ մշակելը (միջոցառումների ծրագրի 23-րդ կետ).
16) եվրասիական ցանցի ազգային բաղադրիչը գործադրելը (միջոցառումների ծրագրի 25-րդ կետ).
17) արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի բազային ծառայությունները եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելը (միջոցառումների ծրագրի 26-րդ կետ).
18) տեխնոլոգիաների փոխանցման բազային ծառայությունները եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելը (միջոցառումների ծրագրի 27-րդ կետ).
19) եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչի և գործադրված ազգային բաղադրիչների փորձնական շահագործումը (միջոցառումների ծրագրի 28-րդ կետ).
20) եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչը արդյունաբերական շահագործման մեջ դնելը (միջոցառումների ծրագրի 29-րդ կետ).
21) միջոցառումների ծրագրի իրագործում՝ եվրասիական ցանցի, այդ թվում՝ Միության թվային օրակարգի հեռանկարային ծրագրերի (ապրանքների թվային հետագծելիություն, էլեկտրոնային ուղեկից փաստաթղթերի կիրառում, թվային տրանսպորտային միջանցքներ, տվյալների շրջանառության կարգավորում), ինչպես նաև Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի բազային ռեսուրսների հետ փոխկապակցման նպատակով (միջոցառումների ծրագրի 30-րդ կետ).
22) եվրասիական ցանցի լրամշակում՝ եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչի և եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների ինտեգրված ծառայությունների փորձնական շահագործման արդյունքներով (միջոցառումների ծրագրի 31-րդ կետ).
23) վարչարարության, տեխնիկական և խորհրդատվական աջակցության ծառայության կազմակերպում, ինչպես նաև գրացուցակավորման կենտրոնների գործունեության ապահովում՝ ներառյալ եվրասիական ցանցի միասնական ռեեստրի գրառումների նկարագրության մեթոդաբանության մշակումը՝ հաշվի առնելով ազգային տեղեկատուներն ու դասակարգիչները՝ տեղեկությունների ներկայացման միասնականությունն ապահովելու նպատակով (միջոցառումների ծրագրի 32-րդ կետ).
24) եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների գործող և ստեղծվող ծառայությունները եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելը՝ ըստ ծրագրի՝ արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի ծառայությունների բազային ցանկին համապատասխան (միջոցառումների ծրագրի 33-րդ կետ).
25) եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների գործող և ստեղծվող ծառայությունները եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելը՝ ըստ ծրագրի՝ տեխնոլոգիաների փոխանցման ծառայությունների բազային ցանկին համապատասխան (միջոցառումների ծրագրի 34-րդ կետ).
26) ազգային բաղադրիչների արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի ծառայությունները եվրասիական ցանցին միացնելու մասով միջոցառումների ծրագրի մշակումն ու հաստատումը (միջոցառումների ծրագրի 35-րդ կետ).
27) ազգային բաղադրիչների տեխնոլոգիաների փոխանցման ծառայությունները եվրասիական ցանցին միացնելու մասով միջոցառումների ծրագրի մշակումն ու հաստատումը (միջոցառումների ծրագրի 36-րդ կետ).
28) եվրասիական ցանցի շրջանակներում անդամ պետություններում արդյունաբերական կոոպերացիան, սուբկոնտրակտացիան և տեխնոլոգիաների փոխանցումը բնորոշող տվյալների մոնիթորինգի և վերլուծության մոտեցումների մշակումն ու իրագործումը (երկրի, ճյուղի, ժամանակի և այլ կտրվածքներով), այդ թվում՝ հաշվի առնելով արդյունաբերական համացանցի օգտագործման հնարավորությունը (միջոցառումների ծրագրի 37-րդ կետ).
29) եվրասիական ցանցի ազգային բաղադրիչներին և ծառայություններ տրամադրողներին ներկայացվող պահանջների հստակեցում՝ եվրասիական ցանցի փորձնական շահագործման արդյունքների հիման վրա (միջոցառումների ծրագրի 38-րդ կետ).
30) եվրասիական ցանցի արդյունաբերական շահագործման արդյունքների հիման վրա եվրասիական ցանցի մասին հիմնադրույթում փոփոխությունների կատարումը (միջոցառումների ծրագրի 39-րդ կետ).
31) ծրագրի պլանավորված արդյունքների ձեռքբերման գնահատումը։ Ծրագրի իրագործման արդյունքների ամփոփումը և ծրագրի հետագա զարգացման վերաբերյալ առաջարկները (միջոցառումների ծրագրի 40-րդ կետ):
5. Տրամադրվող ծառայությունների բովանդակությանը ներկայացվող պահանջները
Համարը՝ ը/կ |
Տրամադրվող ծառայության անվանումը |
Ծառայության տրամադրման նկատմամբ պահանջները |
1. |
Կոնսորցիում ձևավորելը, կոնսորցիումի մասին համաձայնագիր կնքելը |
Կոնսորցիումի ձևավորումը պետք է իրագործվի ազգային բաղադրիչների օպերատորների ներգրավմամբ: Միության հինգ անդամ պետություններից մասնակիցների հետ պետք է կնքվի կոնսորցիումի մասին համաձայնագիր: |
2. |
Եվրասիական ցանցի մասին հիմնադրույթը մշակելը |
Եվրասիական ցանցի մասին հիմնադրույթի նախագիծը պետք է պարունակի ընդհանուր դրույթներ եվրասիական ցանցի մասին, եվրասիական ցանցի ստեղծման և գործունեության հարցերով կոնսորցիումի, անդամ պետությունների լիազորված մարմինների, ցանցի օպերատորի և ազգային բաղադրիչների օպերատորների գործառույթների և լիազորությունների նկարագրություն: |
3. |
Եվրասիական ցանցի ազգային բաղադրիչներին և ծառայություններ տրամադրողներին ներկայացվող պահանջները մշակելը |
Եվրասիական ցանցի ազգային բաղադրիչներին և ծառայություններ տրամադրողներին ներկայացվող պահանջները պետք է պարունակեն բիզնես-կառուցվածքի, տեղեկատվական կառուցվածքի, ծրագրային ճարտարապետության (հավելվածների կառուցվածքին) և տեխնոլոգիական կառուցվածքի, անվտանգության (այդ թվում՝ չարտոնված հասանելիությունից տեղեկատվության պաշտպանությունը, համակարգի՝ խափանումների նկատմամբ կայունությունը և տեղեկատվության պահպանվածության ապահովումը), եվրասիական ցանցի ազգային բաղադրիչի գործադրման համար հաշվողական ռեսուրսների կազմի, ինչպես նաև ծառայություններ տրամադրողների տեղեկատվական համակարգերի ինտեգրման նկատմամբ պահանջների նկարագրություն: |
4. |
Եվրասիական ցանցի բազային բաղադրիչի նկատմամբ պահանջներ մշակելը |
Եվրասիական ցանցի բազային բաղադրիչի նկատմամբ պահանջները պետք է ներառեն բիզնես-կառուցվածքի, տեղեկատվական կառուցվածքի, ծրագրային կառուցվածքի (հավելվածների կառուցվածքի) և տեխնոլոգիական կառուցվածքի, անվտանգության (այդ թվում՝ չարտոնված հասանելիությունից տեղեկատվության պաշտպանությունը, համակարգի՝ խափանումների նկատմամբ կայունությունը և տեղեկատվության պահպանվածության ապահովումը) նկատմամբ պահանջների նկարագրություն, բազային բաղադրիչի միջոցով իրականացվող բիզնես-գործընթացների նկարագրություն, ինչպես նաև եվրասիական ցանցի բազային բաղադրիչի գործադրման համար հաշվողական ռեսուրսների կազմին ներկայացվող պահանջներ: |
5. |
Ծրագրի կառավարման մոնիթորինգի գործիք (տեղեկատվական ռեսուրս) ստեղծելը և հասանելիության տրամադրված իրավունքներին համապատասխան՝ համակարգող խմբի մասնակիցների համար դրան հասանելիություն ապահովելը |
Որպես ծրագրի կառավարման մոնիթորինգի գործիք (տեղեկատվական ռեսուրս)՝ պետք է կազմակերպվի ծրագրի մասնակիցների հետ փոխգործակցության կազմակերպման և ծրագրի կառավարման համար նախատեսված համակարգին ավտորիզացված հասանելիությունը: |
6. |
Երրորդ երկրների տնտեսավարող սուբյեկտների՝ եվրասիական ցանցին միանալու մոդել մշակելը՝ անդամ պետությունների արտահանման ներուժն ավելացնելու նպատակով |
Պետք է մշակվի և Պատվիրատուի հետ համաձայնեցվի երրորդ երկրների տնտեսավարող սուբյեկտների՝ եվրասիական ցանցին միանալու ծրագրային լուծումների նկարագրությունը՝ անդամ պետությունների արտահանման ներուժի ավելացման նպատակով: |
7. |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտերի նախագծերի մշակումը, եվրասիական ցանցի տեխնիկական փաստաթղթերի մշակումը |
Պետք է պատրաստվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտերի նախագծերը, տեխնիկական փաստաթղթերը՝ տեղեկատվական փոխգործակցության գործընթացների նկարագրությամբ: Մշակման համար առաջարկվող փաստաթղթերի ցանկը պետք է համաձայնեցվի Պատվիրատուի հետ և այդ թվում պարունակի՝ ակտի անվանումը, հաստատող մարմնի անվանումը, ակտի ընդունման անհրաժեշտության հիմնավորումը, անոտացիան, ինչպես նաև Միության մարմինների գործող ակտերի ցանկը, որոնք շոշափելու են տվյալ առաջարկը: Պետք է մշակվի և Պատվիրատուի հետ համաձայնեցվի եվրասիական ցանցի ստեղծման մասով տեխնիկական առաջադրանքը՝ ներառյալ եվրասիական ցանցի հետ ազգային բաղադրիչների առկա ծառայությունների ինտեգրման նկատմամբ պահանջները: |
8. |
Եվրասիական ցանցի բազային բաղադրիչ (օգտատիրական ծառայությունների ստեղծման և միացման վերաբերյալ ունիվերսալ հարթակային լուծում) ստեղծելը՝ տեխնիկական- աշխատանքային նախագծման մասով |
Պետք է պատրաստվեն եվրասիական ցանցի բազային բաղադրիչի տեխնիկական-աշխատանքային նախագծի փաստաթղթերը և իրագործվի եվրասիական ցանցի բազային բաղադրիչի նախատիպը, որը կբավարարի հետևյալ գործառութային պահանջները՝ - «եվրասիական ցանցի տնտեսավարող սուբյեկտների ռեեստրում տնտեսավարող սուբյեկտների մասին տեղեկությունների ներմուծում, վերիֆիկացում և որոնում»՝ տնտեսավարող սուբյեկտների աշխատանքի մասով բազային ծառայության առկայություն, որը ցուցադրում է եվրասիական ցանցի բազային բաղադրիչ հասանելիության սուբյեկտների մուտքի (ելքի) գրանցման, եվրասիական ցանցի բազային բաղադրիչ մուտքի դեպքում հասանելիության սուբյեկտների նույնականացման և իսկության վերիֆիկացման (ստուգման) գործընթացների իրագործումը. - արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման մասին գիտելիքների բազայի (wiki) բազային վերլուծական ծառայության առկայություն, որը ցուցադրում է եվրասիական ցանցի կառուցվածքային բաղադրիչների, ծառայությունների և ենթահարթակային լուծումների մասին տվյալների բազաներ՝ իրագործված ֆունկցիոնալի պահանջների, սկզբունքների և հնարավորությունների մասին տեղեկատվությամբ. - տեխնոլոգիական հարցումների, տեխնոլոգիական առաջարկների, բիզնես-հարցումների, բիզնես-առաջարկների և գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների ոլորտում համագործակցության մասով առաջարկների ձևավորման տեխնոլոգիաների փոխանցման ազգային ծառայության առկայություն, որը ցուցադրում է ինժինիրինգային կազմակերպությունների ծառայությունների լրակազմ, նրանց կողմից օգտագործվող բարձր տեխնոլոգիական սարքավորումների գրացուցակ և հետազոտական ծառայությունների ու գիտական գործունեության արդյունքների, ինչպես նաև՝ գործընկերների միջև կապերի կարգավորման համար շահագրգռվածության արտահայտման ձևերի ցանկ. սուբկոնտրակտացիայի ընտրված շղթայով պայմանագրերի կնքման մասով ծառայություններ տրամադրողի ծառայության առկայություն, որը ցուցադրում է սուբկոնտրակտացիայի ձևավորված շղթաների շրջանակներում գնման ընթացակարգերի պլանավորման և հսկողության հետ փոխկապակցված արտադրանքային և ծրագրային սուբկոնտրակտացիայի ձևավորումը: |
9. |
Եվրասիական ցանցի օգտագործմամբ արդյունաբերական կոոպերացիայում ներգրավված՝ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների թվի ավելացմանն ուղղված միջոցառումների պլանը հստակեցնելն ու իրագործելը |
Եվրասիական ցանցի օգտագործմամբ արդյունաբերական կոոպերացիայի մեջ ներգրավված՝ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների թվի ավելացման մասով միջոցառումների ծրագրի հստակեցումը պետք է կատարվի՝ հաշվի առնելով 2019 թվականի IV եռամսյակի մասով սկզբնական տվյալների արդիականացումը: Պետք է ձևավորվեն եվրասիական ցանցի օգտագործմամբ՝ արդյունաբերական կոոպերացիայում ներգրավված՝ անդամ պետությունների ձեռնարկությունների թվի ավելացման մասով միջոցների մշակման և իրագործման մասով առաջարկները (2020թ.-ին՝ 3 նոր և 2 գործող փաստաթղթերի փոփոխություն): Եվրասիական ցանցի օգտագործմամբ արդյունաբերական կոոպերացիայի մեջ ներգրավված՝ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների թվի ավելացման մասով միջոցառումների ծրագրի իրագործման արդյունքների հիման վրա պետք է պատրաստվի վերլուծական հաշվետվություն (եռամսյակը մեկ՝ սկսած 2020 թվականի I-ին եռամսյակից): |
10. |
Եվրասիական ցանցի բազային բաղադրիչը (օգտատիրական ծառայությունների ստեղծման և միացման վերաբերյալ ունիվերսալ հարթակային լուծումը) ստեղծելը և եվրասիական ցանցի ազգային բաղադրիչը գործադրելը |
Եվրասիական ցանցի բազային բաղադրիչը պետք է օգտատիրական ծառայությունների ստեղծման և միացման մասով ունիվերսալ հարթակային լուծում լինի: Բազային բաղադրիչի տեղեկատվական կառուցվածքը որոշվում է միացվող օգտատիրական ծառայությունների առանձնահատկություններին համապատասխան: Եվրասիական ցանցի բազային բաղադրիչը, որը պետք է ապահովի՝ եվրասիական ցանցի ռեեստրների և «կորիզի» բազաների տեղեկատվական կառավարումն ու համալրումը. արդյունաբերության ոլորտում գործունեության թվայնացումն ապահովող անհրաժեշտ ծառայությունների ստեղծումը և գործունեությունը. ծառայություն տրամադրողների կողմից տրամադրվող ծառայությունների՝ եվրասիական ցանցին միացնելը: Բազային բաղադրիչի տեղեկատվական կառուցվածքը որոշվում է միացվող օգտատիրական ծառայությունների առանձնահատկություններին համապատասխան: Ազգային օպերատորներն ապահովում են ազգային բաղադրիչների գործադրումը և եվրասիական ցանցի «կորիզին» միացումը հետևյալ եղանակներից մեկով՝ - բազային բաղադրիչի հիման վրա՝ լիազորված մարմինների ենթակառուցվածքի վրա անդամ պետությունների հարցմամբ. - այլ ազգային հարթակային լուծման հիման վրա՝ հաշվի առնելով եվրասիական ցանցի «կորիզին» ինտեգրման մասով պահանջները: |
11. |
Եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչը մշակելը և ներդնելը՝ եվրասիական ցանցի հայեցակարգային նախագծին համապատասխան |
Պետք է ձևավորվեն եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչի նկատմամբ պահանջները, որոնք պարունակում են կառուցվածքի, անվտանգության մասով պահանջների նկարագրությունը (այդ թվում նաև չարտոնված հասանելիությունից տեղեկատվության պաշտպանությունը, համակարգի՝ խափանումների նկատմամբ կայունությունը և տեղեկատվության պահպանվածության ապահովումը), ինտեգրացիոն բաղադրիչի միջոցով իրականացվող բիզնես գործընթացների նկարագրությունը, ինչպես նաև եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչի գործադրման համար հաշվողական ռեսուրսների կազմին ներկայացվող պահանջները: Ինտեգրացիոն բաղադրիչի (եվրասիական ցանցի «կորիզի») տեղեկատվական կառուցվածքը պետք է ներառի հետևյալ հիմնական տարրերը՝
Տնտեսավարող սուբյեկտների ռեեստրի տեղեկատվական օբյեկտներ. տեղեկատվական օբյեկտներ և արտադրվող արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների, ինչպես նաև դրանց պահանջարկի մասին տեղեկություններ. վերլուծական ցուցանիշներ. ընդհանուր նորմատիվային-տեղեկատվական տեղեկատվություն (ՆՏՏ). եվրասիական ցանցի «կորիզի» ներքին տեղեկատուներ: Եվրասիական ցանցի «կորիզի» գործունեության համար անհրաժեշտ է հետևյալ հաշվողական հզորությունների հատկացումը՝ ավտորիզացման սերվեր, որն ապահովում է միասնական մուտքի տեխնոլոգիային համապատասխան օգտատերերի աուտենտիֆիկացման հնարավորությունը. ՏԲԿՀ-ի (տվյալների բազայի կառավարման համակարգի) գործադրման համար նախատեսված՝ տվյալների պահոցի սերվեր, որն ապահովում է եվրասիական ցանցի ռեեստրների և տվյալների բազաների տվյալների պահպանումը և մշակումը. եվրասիական ցանցի պորտալի աշխատանքն ապահովող՝ web-հավելվածների սերվեր. ԳՏՀ-ի աշխատանքն ապահովող գեոտեղեկատվական համակարգի (ԳՏՀ) սերվեր, որը կատարում է գեոօբյեկտների մասին տեղեկատվության և դրանց հետ կապված տեղեկությունների պահպանումը, վերափոխումն ու գրաֆիկական վիզուալացումը. անալիտիկ հավելվածների սերվեր, որն ապահովում է տվյալների բիզնես-վերլուծության և դրա արդյունքների վիզուալացման գործիքների օգտագործման հնարավորությունը: Մինչև 2020 թվականի ավարտը պետք է ապահովվի համապատասխան հաշվողական հզորությունների, սկավառակային տարածության վարձակալությունը, գործադրումն ու կարգաբերումը: Եվրասիական ցանցի «կորիզի» գործունեության համար անհրաժեշտ հաշվողական ռեսուրսների տեղակայումը ենթադրվում է ամպային ենթակառուցվածքում: Ինտեգրացիոն բաղադրիչի մշակումն ու ներդնումը պետք է ներառի՝ 1. Եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչի էսքիզային նախագծի ստեղծումը: 2. Եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչի տեխնիկական նախագծի մշակումը: 3. Եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչի մասով աշխատանքային փաստաթղթի մշակումը: 4. Եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչը գործողության մեջ դնելը: 5. Եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչի հետ՝ առկա ազգային բաղադրիչների փոխգործակցության մասով աշխատանքները: 6. Ազգային բաղադրիչների գործող և ստեղծվող ծառայությունների միացումը եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին: |
12. |
Եվրասիական ցանցի առաջմղման ծրագիրը մշակելը և իրագործելը Անդամ պետությունների պետական իշխանության մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև ցանցի այլ մասնակիցների համար եվրասիական ցանցի զարգացման հարցերի շուրջ սեմինարներ և վեբինարներ անցկացնելը |
Եվրասիական ցանցի առաջմղման ծրագիրը պետք է պարունակի եվրասիական ցանցի առաջմղման մասով պլանավորվող միջոցառումների մասին տեղեկատվություն՝ նշելով պլանային ժամկետները, ներգրավվող տեղեկատվական ռեսուրսները (առկայության դեպքում), թիրախային լսարանի ընդգրկման գնահատականը: Անդամ պետությունների պետական իշխանության մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև ցանցի այլ մասնակիցների համար եվրասիական ցանցի զարգացման հարցերով ուսուցման անցկացման ծրագիրը պետք է պարունակի պլանավորվող ուսումնական միջոցառումների անվանումները, դրանց անցկացման ժամկետները, միջոցառումների ձևաչափը (սեմինարներ/վեբինարներ):
Անցկացված ուսուցման արդյունքների հիման վրա պետք է ձևավորվեն Ուսուցման անցկացման արձանագրություններ (նշելով եվրասիական ցանցի առնվազն 1000 մասնակցի): |
13. |
Միջոցառումների ծրագիր մշակելը՝ եվրասիական ցանցի, այդ թվում՝ Միության թվային օրակարգի հեռանկարային ծրագրերի (ապրանքների թվային հետագծելիություն, էլեկտրոնային ուղեկից փաստաթղթերի կիրառում, թվային տրանսպորտային միջանցքներ, տվյալների շրջանառության կարգավորում), ինչպես նաև Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի բազային ռեսուրսների հետ փոխկապակցման նպատակով |
Պետք է կազմվի և վերլուծվի Միության թվային օրակարգի հեռանկարային նախագծերի ցանկը (ապրանքների թվային հետագծելիությունը, էլեկտրոնային ուղեկից փաստաթղթերի կիրառումը, թվային տրանսպորտային միջանցքները, տվյալների շրջանառության կարգավորումը) և եվրասիական ցանցի հետ փոխկապակցման համար ներուժ ունեցող՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ռեսուրսները, ինչպես նաև տրվի փոխկապակցման հնարավորության տեխնիկական և կազմակերպաիրավական գնահատականը:
Պետք է մշակվի միջոցառումների ծրագիր, որը կներառի միջոցառումների անվանումները, դրանց իրագործման ժամկետները և պատասխանատու կատարողներին: |
14. |
Ցանցի օպերատորի և ծառայություններ տրամադրողների, ազգային բաղադրիչների օպերատորի և ծառայություններ տրամադրողների միջև գործակալության համաձայնագրեր կնքելը |
Պետք է կազմակերպվի և իրագործվի ցանցի օպերատորի և ծառայություններ տրամադրողների, ազգային բաղադրիչների օպերատորի և ծառայություններ տրամադրողների միջև գործակալության համաձայնագրերի կնքման գործընթաց: |
15. |
Եվրասիական ցանցի՝ երրորդ երկրների գործընկերային անդրսահմանային հարթակների հետ ինտեգրման հնարավորություններ մշակելը |
Պետք է մշակվի եվրասիական ցանցի՝ երրորդ երկրների գործընկերային անդրսահմանային հարթակների (երրորդ երկրների առնվազն 1 անդրսահմանային հարթակի) հետ ինտեգրման հարցերով միջոցառումների ծրագիր, եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների՝ երրորդ երկրների գործընկերային անդրսահմանային հարթակների (երրորդ երկրների առնվազն 1 անդրսահմանային հարթակի) հետ ինտեգրման հարցերով միջոցառումների ծրագիր:
Պետք է ներգրավվի արդյունաբերական կոոպերացիայում ներգրավված՝ երրորդ երկրների առնվազն 46 ձեռնարկություն՝ եվրասիական ցանցի օգտագործմամբ (2020 թվականի ավարտին): |
16. |
Եվրասիական ցանցի ազգային բաղադրիչը գործադրելը |
Գործադրված ազգային բաղադրիչներն անհրաժեշտ է միացնել ինտեգրացիոն բաղադրիչին: Պետք է նախապատրաստվեն եվրասիական ցանցի ազգային բաղադրիչի ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրություններ, ընդունման-փոխանցման ակտեր: |
17. |
Արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի բազային ծառայությունները եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելը |
Պետք է նախապատրաստվեն ծառայություններ տրամադրողների ծառայությունների՝ որպես արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի բազային ծառայություններ եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելու հաղորդակարգերը: Պետք է միացված լինեն հետևյալ ծառայությունները՝ Տնտեսավարող սուբյեկտների աշխատանքի մասով բազային ծառայությունները՝ եվրասիական ցանցի տնտեսավարող սուբյեկտների ռեեստրում տնտեսավարող սուբյեկտների մասին տեղեկությունների ներմուծում, վերիֆիկացում և որոնում. տեղեկատվական ռեսուրսներում՝ արտադրվող արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների, ինչպես նաև դրանց պահանջարկի մասին տեղեկությունների ներմուծում, վերիֆիկացում և որոնում. Բազային վերլուծական ծառայություններ՝ արդյունաբերական-նորարարական օբյեկտների և դրանց ենթակառուցվածքի մասին տեղեկություններին հասանելիության ապահովում («Արդյունաբերության ատլաս» գեոտեղեկատվական ծառայություն). |
18. |
Տեխնոլոգիաների փոխանցման բազային ծառայությունները եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելը |
Պետք է լրամշակվի անդամ պետություններում արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման գործընթացների վերլուծության և մոնիթորինգի ծառայությունների՝ եվրասիական ցանցի «կորիզին» միանալու և ինտեգրվելու մասով բազային բաղադրիչը՝ բազմաչափ վերլուծության հնարավորությամբ: Պետք է պատրաստվեն տեխնոլոգիաների փոխանցման բազային ծառայությունները եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելու վերաբերյալ հաղորդակարգերը: Պետք է միացված լինեն հետևյալ ծառայությունները՝ Բազային վերլուծական ծառայություններ՝ անդամ պետություններում արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման վերլուծության և մոնիթորինգի ծառայություններ՝ բազմաչափ վերլուծության հնարավորությամբ. արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման մասին գիտելիքների շտեմարան (wiki): |
19. |
Եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչի և գործադրված ազգային բաղադրիչների փորձնական շահագործում |
Փորձնական շահագործման արդյունքների հիման վրա պետք է ձևակերպվեն ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրություններ, ընդունման-փոխանցման ակտեր: |
20. |
Եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչը արդյունաբերական շահագործման մեջ դնելը |
Պետք է նախապատրաստվեն ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրությունը, ընդունման-փոխանցման ակտը, եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչը արդյունաբերական շահագործման մեջ դնելու մասին փաստաթղթերը |
21. |
Միջոցառումների ծրագրի իրագործում՝ եվրասիական ցանցի, այդ թվում՝ Միության թվային օրակարգի հեռանկարային ծրագրերի (ապրանքների թվային հետագծելիություն, էլեկտրոնային ուղեկից փաստաթղթերի կիրառում, թվային տրանսպորտային միջանցքներ, տվյալների շրջանառության կարգավորում), ինչպես նաև Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի բազային ռեսուրսների հետ փոխկապակցման նպատակով |
Պետք է պատրաստվի միջոցառումների ծրագրի կատարման և ճշգրտման վերաբերյալ եռամսյակային հաշվետվություն, ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրություն, ընդունման-փոխանցման ակտ:
Նախապատրաստված հաշվետվությունը պետք է ներառի եվրասիական ցանցի գործունեության հարցերի մասով անդամ պետությունների ազգային օրենսդրությունների լրամշակման մասին առաջարկներ, արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակցիայի և տեխնոլոգիաների փոխանցման, այդ թվում՝ օտարերկրյա գործընկերների հետ: |
22. |
Եվրասիական ցանցի լրամշակում՝ եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչի և եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների ինտեգրված ծառայությունների փորձնական շահագործման արդյունքների հիման վրա |
Եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչի փորձնական շահագործման և եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների ինտեգրված ծառայությունների արդյունքների հիման վրա՝ եվրասիական ցանցի լրամշակման արդյունքներով պետք է լրամշակվեն եվրասիական ցանցի ծառայությունները և գործիքները, լրամշակվի եվրասիական ցանցի մասով տեխնիկական փաստաթղթերի լրակազմը: |
23. |
Կառավարման, տեխնիկական և խորհրդատվական աջակցության ծառայության կազմակերպում, ինչպես նաև գրացուցակավորման կենտրոնների գործունեության ապահովում՝ ներառյալ եվրասիական ցանցի միասնական ռեեստրի գրառումների նկարագրության մեթոդաբանության մշակումը՝ հաշվի առնելով ազգային տեղեկատուներն ու դասակարգիչները՝ տեղեկությունների ներկայացման միասնականությունն ապահովելու նպատակով |
Եվրասիական ցանցը պետք է ապահովվի կառավարման, տեխնիկական և խորհրդատվական աջակցման ծառայությամբ տվյալ տեխնիկական առաջադրանքի մասով աշխատանքները կատարելու շրջանակներում: Կատարողի մասնագետները պետք է ապահովեն տեխնիկական աջակցության երրորդ գծի ձևավորումը Պատվիրատուի տեխնիկական աջակցության ծառայության մասնագետներին խորհրդատվություն տրամադրելու և եվրասիական ցանցի շահագործման ընթացքում առաջացող այն միջադեպերը մշակելու համար, որոնք Պատվիրատուի կողմից ինքնուրույն չեն կարող լուծվել: Կատարողի մասնագետները տեխնիկական աջակցության երրորդ գծում պետք է լուծեն հետևյալ խնդիրները՝ Պատվիրատուի տեխնիկական աջակցության ծառայության մասնագետներին խորհրդատվության տրամադրում. ծրագրային ապահովման մեջ սխալների վերացում. կանոնակարգման աշխատանքների անցկացում: Կանոնակարգման աշխատանքները պետք է ներառեն՝ ընդհանուր թղթապանակների տեխնոլոգիայով աշխատանքային փաստաթղթերին համապատասխան պահուստային պատճենման իրականացում պահուստային պատճենման առանձնացված սերվերի վրա. եվրասիական ցանցի մատչելիության մոնիթորինգ. վերականգնում վթարներից հետո. ՏԲ-ի սերվերի համակարգային ծրագրային ապահովման մոնիթորինգ, արտադրողականության օպտիմալացման մասով առաջարկների ձևավորում. եվրասիական ցանցի նշանակության ցուցանիշների օպերատիվ հսկողություն, հաշվողական ռեսուրսների փոփոխության մասով առաջարկների ձևավորում. համակարգային ծրագրային ապահովման սպասարկման մասով կանխարգելիչ աշխատանքներ (լոգերի վերլուծություն, չօգտագործվող ժամանակավոր նիշքերի մաքրում և այլն): Պետք է մշակվի եվրասիական ցանցի միասնական ռեեստրի գրառումների նկարագրության մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով ազգային տեղեկատուները և դասակարգիչները՝ տեղեկությունների ներկայացման միասնականությունն ապահովելու նպատակով՝ պետք է անցկացվի համակարգման (դասակարգման) ենթակա տեխնիկական-տնտեսական և սոցիալական տեղեկատվության օբյեկտների բազմության վերլուծությունն ու սահմանումը. միասնական ռեեստրի օբյեկտների տրված բազմության համակարգում (դասակարգում). համակարգման (դասակարգման) օբյեկտների ձևավորման և անվանումների գրության միասնականացումը. համակարգման (դասակարգման) օբյեկտների տրված բազմության ծածկագրումը. միասնական ռեեստրի կառուցվածքի մշակումը. միասնական ռեեստրի վարման և տարածման ընթացակարգի ու կանոնակարգի սահմանումը: |
24. |
Եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների գործող և ստեղծվող ծառայությունները եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելը՝ ըստ ծրագրի՝ արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի ծառայությունների բազային ցանկին համապատասխան |
Պետք է լրամշակվի արդյունաբերական արտադրանքի սերտիֆիկացման, համապատասխանության գնահատման, արդյունաբերական արտադրանքի օմոլոգացման ծառայությունների, այդ թվում՝ արտադրական օբյեկտների և դրանց գործունեության ստանդարտացման մասով ծառայությունների որոնման և պատվիրման ծառայության եվրասիական ցանցի «կորիզին» միանալու և ինտեգրման մասով բազային բաղադրիչը:
Պետք է նախապատրաստվեն ազգային բաղադրիչների ինտեգրված ծառայությունների փորձարկումների արձանագրությունները, ծառայությունները շահագործման մեջ դնելու մասին ակտերը: Պետք է միացված լինեն հետևյալ ծառայությունները՝
Ազգային ծառայություններ՝
արդյունաբերական ձեռնարկություններին աջակցության միջոցառումների ծառայություն-նավիգատոր.
արդյունաբերական արտադրանքի սերտիֆիկացման, համապատասխանության գնահատման, արդյունաբերական արտադրանքի օմոլոգացիայի որոնման և պատվիրման ծառայությունների ծառայություններ, այդ թվում՝ արտադրական օբյեկտների և դրանց գործունեության ստանդարտացման ծառայություններ.
Ծառայություններ տրամադրողների ծառայություններ՝
սուբկոնտրակտացիայի ընտրված շղթայով պայմանագրերի կնքման ծառայություն.
կոոպերացիոն շղթաների կառուցման ծառայություն. բանկային ուղեկցման ծառայություն.
պայմանագրի կատարման նկատմամբ հսկողության ծառայություն.
տրանսպորտային լոգիստիկ ուղեկցման ծառայություններ.
ֆինանսական ծառայությունների և ապահովագրական ծառայությունների մարքեթփլեյս.
ճյուղային և միջազգային բենչմարքինգ.
տնտեսավարող սուբյեկտների միջև իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթաշրջանառություն, տվյալների փոխանակում (EDI).
պորտֆելային ներդրողի ուղեկցման, կոնտրագենտի որոնման և արդյունաբերական ծրագրերում ներդրման մասին պայմանագրերի կնքման ծառայություն.
սմարթ-պայմանագրեր կնքելու հնարավորության տրամադրման ծառայություն.
երաշխավորված պատվերի ապահովման ծառայություն.
արտադրական հարթակի, սարքավորումների և գույքի վարձակալության ծառայություն: |
25. |
Եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների գործող և ստեղծվող ծառայությունները եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելը՝ ըստ ծրագրի՝ տեխնոլոգիաների փոխանցման ծառայությունների բազային ցանկին համապատասխան |
Պետք է նախապատրաստվեն ազգային բաղադրիչների ինտեգրված ծառայությունների փորձարկումների արձանագրությունները, ծառայությունները շահագործման մեջ դնելու մասին ակտերը: Պետք է միացված լինեն հետևյալ ծառայությունները՝
Ազգային ծառայություններ՝
տեխնոլոգիական հարցումների, տեխնոլոգիական առաջարկների, բիզնես-հարցումների, բիզնես-առաջարկների, ԳՀՓԿԱ(Տ)Ա-ի ոլորտում համագործակցության մասով առաջարկների և շահագրգռվածության արտահայտման ձևերի ձևավորման մասով տեխնոլոգիաների փոխանցման ծառայություններ |
26. |
Ազգային բաղադրիչների արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի ծառայությունները եվրասիական ցանցին միացնելու մասով միջոցառումների ծրագրի մշակումն ու հաստատումը |
Պետք է մշակվի և հաստատվի ազգային բաղադրիչների արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի ծառայությունները եվրասիական ցանցին միացնելու մասով միջոցառումների ծրագիրը: Ծրագիրը պետք է պարունակի միացվող ծառայությունների ցանկը և եվրասիական ցանցին դրանց միացման ժամկետները: |
27. |
Ազգային բաղադրիչների տեխնոլոգիաների փոխանցման ծառայությունները եվրասիական ցանցին միացնելու մասով միջոցառումների ծրագրի մշակումն ու հաստատումը |
Պետք է մշակվի և հաստատվի ազգային բաղադրիչների տեխնոլոգիաների փոխանցման ծառայությունները եվրասիական ցանցին միացնելու մասով միջոցառումների ծրագիրը: Ծրագիրը պետք է պարունակի միացվող ծառայությունների ցանկը և եվրասիական ցանցին դրանց միացման ժամկետները: |
28. |
Եվրասիական ցանցի շրջանակներում անդամ պետություններում արդյունաբերական կոոպերացիան, սուբկոնտրակտացիան և տեխնոլոգիաների փոխանցումը բնորոշող տվյալների մոնիթորինգի և վերլուծության մոտեցումների մշակումն ու իրագործումը (երկրի, ճյուղի, ժամանակի և այլ կտրվածքներով), այդ թվում՝ հաշվի առնելով արդյունաբերական համացանցի օգտագործման հնարավորությունը |
Պետք է մշակվի եվրասիական ցանցի շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման մասին տվյալների մոնիթորինգի ու վերլուծության կանոնակարգը: |
29. |
Եվրասիական ցանցի ազգային բաղադրիչներին և ծառայություններ տրամադրողներին ներկայացվող պահանջների հստակեցում՝ եվրասիական ցանցի փորձնական շահագործման արդյունքների հիման վրա |
Պետք է ձևավորվի եվրասիական ցանցի ազգային բաղադրիչներին ներկայացվող հստակեցված պահանջների և ծառայություններ տրամադրողների նկատմամբ հստակեցված պահանջների ցանկը: |
30. |
Եվրասիական ցանցի արդյունաբերական շահագործման արդյունքների հիման վրա եվրասիական ցանցի մասին հիմնադրույթում փոփոխություններ կատարելը |
Եվրասիական ցանցի արդյունաբերական շահագործման արդյունքների հիման վրա պետք է արդիականացվի եվրասիական ցանցի մասին հիմնադրույթը: |
31. |
Ծրագրի պլանավորված արդյունքների ապահովման գնահատում։ Ծրագրի իրագործման արդյունքների ամփոփում և ծրագրի հետագա զարգացման վերաբերյալ առաջարկներ |
Պետք է նախապատրաստվի ծրագրի իրականացման վերաբերյալ ամփոփիչ հաշվետվություն՝ պլանավորված արդյունքների ապահովման գնահատմամբ:
Եվրասիական ցանցի զարգացման և կատարելագործման մասով առաջարկները պետք է ներառեն եվրասիական ցանցի կայուն գործունեության մոդելի նկարագրություն:
Եվրասիական ցանց այցելությունների թիվը (2020 թվականի ավարտին) պետք է հասնի 2 495,9 հազարի:
Եվրասիական ցանցում գրանցված կազմակերպությունների թիվը (2020 թվականի ավարտին) պետք է հասնի 50 հազարի:
Արտադրանքի առաջարկների գրացուցակում գրառումների թիվը (2020 թվականի ավարտին) պետք է հասնի 100 հազար միավորի:
Անդամ պետությունների միջև, անդամ պետությունների և եվրասիական ցանցին միանալու հեռանկար ունեցող երրորդ երկրների միջև անդրսահմանային առևտրի շրջանակներում կնքված պայմանագրերի թիվը (2020 թվականի ավարտին) պետք է հասնի 366 միավորի:
Անդամ պետությունների միջև, անդամ պետությունների և եվրասիական ցանցին միանալու հեռանկար ունեցող երրորդ երկրների՝ Գերմանիայի, Չինաստանի, Սինգապուրի միջև անդրսահմանային առևտրի շրջանակներում գործարքների ծավալը (հաշվի առնելով եվրասիական ցանցին միանալու արդյունքում շրջանառության աճը՝ 2020 թվականի ավարտին կուտակային արդյունքով) պետք է հասնի 9 729,2 մլն ռուբլու: |
6. Ծառայությունների տրամադրման փուլերին և ժամկետներին ներկայացվող պահանջները
Սույն տեխնիկական առաջադրանքի մասով ծառայությունները պետք է տրամադրվեն երկու փուլով:
Առաջին փուլի շրջանակներում աշխատանքների ավարտի ժամկետը՝ 2019 թվականի դեկտեմբերի _______ ը:
Երկրորդ փուլի շրջանակներում աշխատանքների ավարտի ժամկետը՝ 2020 թվականի դեկտեմբերի _______ ը:
Ծառայությունների տրամադրման օրացուցային պլանի նախագիծը՝ ներառյալ ըստ ծառայությունների տրամադրման փուլերի առաջարկները, պետք է ներկայացվի մասնակցի հայտում «Տրամադրվող ծառայությունների որակի մասին առաջարկներ և պայմանագրի կատարման պայմանների մասին այլ առաջարկներ» ձևում՝ հաշվի առնելով հետևյալ սահմանափակումները՝
Համարը՝ ը/կ |
Տրամադրվող ծառայության անվանումը |
Հաշվետու ժամկետ |
Ծառայությունների տրամադրման արդյունք |
Առաջին փուլ | |||
1. |
Կոնսորցիում ձևավորելը, կոնսորցիումի մասին համաձայնագիր կնքելը |
2019 թ. IV եռամսյակ |
կոնսորցիումի մասին համաձայնագիր |
2. |
Եվրասիական ցանցի մասին հիմնադրույթ մշակելը |
2019 թ. IV եռամսյակ |
եվրասիական ցանցի մասին հիմնադրույթի նախագիծ. ընդունման-փոխանցման ակտ |
3. |
Եվրասիական ցանցի ազգային բաղադրիչներին և ծառայություններ տրամադրողներին ներկայացվող պահանջներ մշակելը |
2019 թ. IV եռամսյակ |
ազգային բաղադրիչներին ներկայացվող պահանջները. ծառայություններ տրամադրողներին ներկայացվող պահանջները. ընդունման-փոխանցման ակտ |
4. |
Եվրասիական ցանցի բազային բաղադրիչի նկատմամբ պահանջներ մշակելը |
2019 թ. IV եռամսյակ |
եվրասիական ցանցի բազային բաղադրիչին ներկայացվող պահանջները |
5. |
Ծրագրի կառավարման մոնիթորինգի գործիք (տեղեկատվական ռեսուրս) ստեղծելը և հասանելիության տրամադրված իրավունքներին համապատասխան՝ համակարգող խմբի մասնակիցների համար դրան հասանելիություն ապահովելը |
2019 թ. IV եռամսյակ |
ծրագրի կառավարման մոնիթորինգի գործիք (տեղեկատվական ռեսուրս) ներդնելը |
6. |
Երրորդ երկրների տնտեսավարող սուբյեկտների՝ եվրասիական ցանցին միանալու մոդել մշակելը՝ անդամ պետությունների արտահանման ներուժն ավելացնելու նպատակով |
2019 թ. IV եռամսյակ |
ծրագրային լուծումների նկարագրություն |
7. |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտերի նախագծեր մշակելը, եվրասիական ցանցի տեխնիկական փաստաթղթեր մշակելը |
2019 թ. IV եռամսյակ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտերի նախագծեր. տեխնիկական փաստաթղթեր՝ տեղեկատվական փոխգործակցության գործընթացների նկարագրությամբ |
8. |
Եվրասիական ցանցի բազային բաղադրիչ (օգտատիրական ծառայությունների ստեղծման և միացման վերաբերյալ ունիվերսալ հարթակային լուծում) ստեղծելը՝ տեխնիկական-աշխատանքային նախագծման մասով |
2019 թ. IV եռամսյակ |
տեխնիկական փաստաթղթեր. եվրասիական ցանցի բազային բաղադրիչի նախատիպ |
Երկրորդ փուլ | |||
9. |
Եվրասիական ցանցի օգտագործմամբ արդյունաբերական կոոպերացիայում ներգրավված՝ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների թվի ավելացմանն ուղղված միջոցառումների ծրագրի հստակեցումն ու իրագործումը |
2020 թ. I եռամսյակ 2020 թ. II եռամսյակ 2020 թ. III եռամսյակ 2020 թ. IV եռամսյակ |
անդամ պետություններում ծրագրի կատարման և իրագործման ճշգրտումների վերաբերյալ եռամսյակային հաշվետվություն |
10. |
Եվրասիական ցանցի բազային բաղադրիչը (օգտատիրական ծառայությունների ստեղծման և միացման վերաբերյալ ունիվերսալ հարթակային լուծում) ստեղծելը և եվրասիական ցանցի ազգային բաղադրիչը գործադրելը |
2020 թ. III եռամսյակ |
եվրասիական ցանցի պատրաստի բազային բաղադրիչ |
11. |
Եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչը մշակելը և ներդնելը՝ եվրասիական ցանցի հայեցակարգային նախագծին համապատասխան |
2020 թ. III եռամսյակ |
եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչի շահագործման փաստաթղթեր. եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչի տեխնիկական-աշխատանքային փաստաթղթեր. եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչի ելակետային ծածկագրեր. ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրություններ |
12. |
Եվրասիական ցանցի առաջմղման ծրագիրը մշակելը և իրագործելը Անդամ պետությունների պետական իշխանության մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև ցանցի այլ մասնակիցների համար եվրասիական ցանցի զարգացման հարցերի շուրջ սեմինարներ և վեբինարներ անցկացնելը |
2020 թ. II եռամսյակ |
եվրասիական ցանցի առաջմղման ծրագիր. ուսուցման անցկացման ծրագիր. ուսուցման անցկացման արձանագրություններ (եվրասիական ցանցի առնվազն 1000 մասնակից) |
13. |
Միջոցառումների ծրագիր մշակելը՝ եվրասիական ցանցի, այդ թվում՝ Միության թվային օրակարգի հեռանկարային ծրագրերի (ապրանքների թվային հետագծելիություն, էլեկտրոնային ուղեկից փաստաթղթերի կիրառում, թվային տրանսպորտային միջանցքներ, տվյալների շրջանառության կարգավորում), ինչպես նաև Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի բազային ռեսուրսների հետ փոխկապակցման նպատակով |
2020 թ. II եռամսյակ |
միջոցառումների ծրագիր |
14. |
Ցանցի օպերատորի և ծառայություններ տրամադրողների, ազգային բաղադրիչների օպերատորի և ծառայություններ տրամադրողների միջև գործակալության համաձայնագրեր կնքելը |
2020 թ. III եռամսյակ |
ցանցի օպերատորի և ծառայություններ տրամադրողների, ազգային բաղադրիչների օպերատորների և ծառայություններ տրամադրողների միջև գործակալության համաձայնագրեր |
15. |
Եվրասիական ցանցի՝ երրորդ երկրների գործընկերային անդրսահմանային հարթակների հետ ինտեգրման հնարավորություններ մշակելը |
2020 թ. III եռամսյակ 2020 թ. IV եռամսյակ |
եվրասիական ցանցի՝ երրորդ երկրների գործընկերային անդրսահմանային հարթակների հետ ինտեգրման հարցերով միջոցառումների ծրագիր (երրորդ երկրների առնվազն 1 անդրսահմանային հարթակի հետ). եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների՝ երրորդ երկրների գործընկերային անդրսահմանային հարթակների հետ ինտեգրման հարցերով միջոցառումների ծրագիր (երրորդ երկրների առնվազն 1 անդրսահմանային հարթակով) |
16. |
Եվրասիական ցանցի ազգային բաղադրիչը գործադրելը |
2020 թ. IV եռամսյակ |
եվրասիական ցանցի ազգային բաղադրիչի ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրություններ. ընդունման-փոխանցման ակտեր |
17. |
Արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի բազային ծառայությունները եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելը |
2020 թ. IV եռամսյակ |
արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի բազային ծառայությունները (առնվազն 2 ծառայություն) եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելու վերաբերյալ արձանագրություններ |
18. |
Տեխնոլոգիաների փոխանցման բազային ծառայությունները եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելը |
2020 թ. IV եռամսյակ |
տեխնոլոգիաների փոխանցման բազային ծառայությունները եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելու վերաբերյալ արձանագրություններ |
19. |
Եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչի և գործադրված ազգային բաղադրիչների փորձնական շահագործում |
2020 թ. IV եռամսյակ |
ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրություններ. ընդունման-փոխանցման ակտեր |
20. |
Եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչը արդյունաբերական շահագործման մեջ դնելը |
2020 թ. IV եռամսյակ |
ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրություն. ընդունման-փոխանցման ակտ. եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչը արդյունաբերական շահագործման մեջ դնելու մասին փաստաթղթեր |
21. |
Միջոցառումների ծրագրի իրագործում՝ եվրասիական ցանցի, այդ թվում՝ Միության թվային օրակարգի հեռանկարային ծրագրերի (ապրանքների թվային հետագծելիություն, էլեկտրոնային ուղեկից փաստաթղթերի կիրառում, թվային տրանսպորտային միջանցքներ, տվյալների շրջանառության կարգավորում), ինչպես նաև Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի բազային ռեսուրսների հետ փոխկապակցման նպատակով |
2020 թ. IV եռամսյակ |
միջոցառումների ծրագրի կատարման և ճշգրտման մասին եռամսյակային հաշվետվություն. ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրություն. ընդունման-փոխանցման ակտ |
22. |
Եվրասիական ցանցի լրամշակում՝ եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչի և եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների ինտեգրված ծառայությունների փորձնական շահագործման արդյունքների հիման վրա |
2020 թ. IV եռամսյակ |
եվրասիական ցանցի լրամշակված ծառայություններ և գործիքներ. եվրասիական ցանցի մասին տեխնիկական փաստաթղթերի լրամշակված լրակազմ |
23. |
Կառավարման, տեխնիկական և խորհրդատվական աջակցության ծառայության կազմակերպում, ինչպես նաև գրացուցակավորման կենտրոնների գործունեության ապահովում՝ ներառյալ եվրասիական ցանցի միասնական ռեեստրի գրառումների նկարագրության մեթոդաբանության մշակումը՝ հաշվի առնելով ազգային տեղեկատուներն ու դասակարգիչները՝ տեղեկությունների ներկայացման միասնականությունն ապահովելու նպատակով |
2020 թ. IV եռամսյակ |
անդամ պետությունների տեղեկատուների և դասակարգիչների անցումային բանալիների (գործունեության և արտադրանքի տեսակների) աղյուսակների համապատասխանեցումը եվրասիական ցանցում օգտագործվող տեղեկատուներին և դասակարգիչներին |
24. |
Եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների գործող և ստեղծվող ծառայությունները եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելը՝ ըստ ծրագրի` արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի ծառայությունների բազային ցանկին համապատասխան |
2020 թ. IV եռամսյակ |
ազգային բաղադրիչների ինտեգրված ծառայությունների փորձարկումների արձանագրություններ. ծառայությունները շահագործման մեջ դնելու մասին ակտեր |
25. |
Եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների գործող և ստեղծվող ծառայությունները եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելը՝ ըստ ծրագրի` տեխնոլոգիաների փոխանցման ծառայությունների բազային ցանկին համապատասխան |
2020 թ. IV եռամսյակ |
ազգային բաղադրիչների ինտեգրված ծառայությունների փորձարկումների արձանագրություններ. ծառայությունները շահագործման մեջ դնելու մասին ակտեր |
26. |
Ազգային բաղադրիչների արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի ծառայությունները եվրասիական ցանցին միացնելու մասով միջոցառումների ծրագրի մշակում և հաստատում |
2020 թ: IV եռամսյակ |
միջոցառումների ծրագիր (իրագործման ժամկետների նշմամբ) |
27. |
Ազգային բաղադրիչների տեխնոլոգիաների փոխանցման ծառայությունները եվրասիական ցանցին միացնելու մասով միջոցառումների ծրագրի մշակում և հաստատում |
2020 թ. IV եռամսյակ |
միջոցառումների ծրագիր (իրագործման ժամկետների նշմամբ) |
28. |
Եվրասիական ցանցի շրջանակներում անդամ պետություններում արդյունաբերական կոոպերացիան, սուբկոնտրակտացիան և տեխնոլոգիաների փոխանցումը բնորոշող տվյալների մոնիթորինգի և վերլուծության մոտեցումների մշակում և իրագործում (երկրի, ճյուղի, ժամանակի և այլ կտրվածքներով), այդ թվում՝ հաշվի առնելով արդյունաբերական համացանցի օգտագործման հնարավորությունը |
2020 թ. IV եռամսյակ |
եվրասիական ցանցի շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տվյալների փոխանցման մասին տվյալների մոնիթորինգի և վերլուծության կանոնակարգ |
29. |
Եվրասիական ցանցի ազգային բաղադրիչներին և ծառայություններ տրամադրողներին ներկայացվող պահանջների հստակեցում՝ եվրասիական ցանցի փորձնական շահագործման արդյունքների հիման վրա |
2020 թ. IV եռամսյակ |
եվրասիական ցանցի ազգային բաղադրիչներին ներկայացվող՝ հստակեցված պահանջներ. ծառայություններ տրամադրողներին ներկայացվող՝ հստակեցված պահանջներ |
30. |
Եվրասիական ցանցի արդյունաբերական շահագործման արդյունքների հիման վրա եվրասիական ցանցի մասին հիմնադրույթում փոփոխություններ կատարելը |
2020 թ. IV եռամսյակ |
եվրասիական ցանցի մասին արդիականացված հիմնադրույթ |
31. |
Ծրագրի պլանավորված արդյունքների ապահովման գնահատում։ Ծրագրի իրագործման արդյունքների ամփոփում և ծրագրի հետագա զարգացման վերաբերյալ առաջարկներ |
2020 թ. IV եռամսյակ |
ծրագրի իրականացման վերաբերյալ ամփոփիչ հաշվետվություն՝ պլանավորված արդյունքների ապահովման գնահատմամբ. եվրասիական ցանցի զարգացման և կատարելագործման մասով առաջարկներ |
7. Տրամադրված ծառայությունների հանձնման և ընդունման կարգին ներկայացվող պահանջները
Աշխատանքների հանձնում-ընդունումն իրականացվում է փուլերով՝ ծառայությունների տրամադրման օրացուցային պլանին համապատասխան:
Տրամադրված ծառայությունների արդյունքների ընդունումը ձևակերպվում է տրամադրված ծառայությունների հանձնման-ընդունման ակտով (այսուհետ՝ ֆինանսական ակտ):
Ֆինանսական ակտի ստորագրման համար անհրաժեշտ պայման է ֆինանսական ակտում նշված յուրաքանչյուր ծառայության համար պատշաճորեն ձևակերպված տեխնիկական ակտերի և հաստատման թերթիկների առկայությունը:
Ծառայությունների տրամադրման արդյունքների մասով դիտողությունների բացակայությունը հաստատվում է Պատվիրատուի պատասխանատու ներկայացուցիչների ստորագրություններով՝ Կատարողի պատասխանատու ներկայացուցիչների կողմից նախօրոք ստորագրված համաձայնեցման թերթիկի վրա:
Տեխնիկական ակտը ստորագրվում է Պատվիրատուի լիազորված ներկայացուցչի կողմից համապատասխան ծառայության մասով լրիվ ձևակերպված համաձայնեցման թերթիկի առկայության դեպքում:
Տեխնիկական ակտերի ստորագրման համար լիազորված՝ Պատվիրատուի ներկայացուցիչները որոշվում են յուրաքանչյուր ծառայության համար առանձին:
Ծառայությունների տրամադրման արդյունքներն ուսումնասիրվում են Պատվիրատուի պատասխանատու ներկայացուցիչների կողմից պատասխանատվության բաշխմանը համապատասխան՝
ընդհանուր և գործառութային պահանջների մասով.
տեղեկատվության պաշտպանության նկատմամբ պահանջների մասով.
տեղեկատվական-հաղորդակցական ենթակառուցվածքին ներկայացվող պահանջների մասով:
Ծառայությունների տրամադրման արդյունքների՝ Պատվիրատուի կողմից ուսումնասիրման առավելագույն ժամկետը որոշվում է պայմանագրով:
Դիտողությունների առկայության դեպքում ձևակերպվում է ընդունելուց հիմնավորված հրաժարում: Ծառայությունների տրամադրման արդյունքների մասով դիտողությունների բացակայության դեպքում ստորագրվում են հաստատման թերթիկներ և տեխնիկական ակտեր:
Կատարողների կողմից ստորագրված համաձայնեցման թերթիկը ներկայացվում է Պատվիրատուին համապատասխան ծառայության տրամադրման արդյունքների հետ միաժամանակ:
Պատվիրատուի պատասխանատու ներկայացուցիչներն ուսումնասիրում են Կատարողի կողմից ներկայացված նյութերը:
Պատվիրատուի ներկայացուցիչների ստորագրությունների հավաքագրումը համաձայնեցման թերթիկի վրա իրականացնում են Կատարողի ներկայացուցիչները:
Ծառայությունների տրամադրման արդյունքների ուսումնասիրության գործում ներգրավվում է տեխնիկական փորձաքննության մասով պայմանագիր կատարողը:
Ծրագրային ապահովման հանձնման-ընդունման ժամանակ անցկացվում են ընդունման-հանձնման փորձարկումներ:
Ընդունման-հանձնման փորձարկումներն անցկացվում են տեխնիկական-աշխատանքային նախագծի կազմի մեջ մտնող ծրագրին և փորձարկումների մեթոդիկային համապատասխան:
Ընդունման-հանձնման փորձարկումների շրջանակներում իրականացվում են, այդ թվում նաև՝ հետևյալ գործողությունները՝
1) սահմանված պահանջներին ծրագրային ապահովման և նախագծային փաստաթղթերի համապատասխանության ստուգում (տեխնիկական առաջադրանք, մասնավոր տեխնիկական առաջադրանք, տեխնոլոգիական փաստաթղթեր, մշակման մասով առաջադրանքներ, տեխնիկական պահանջներ և այլն).
2) ծրագրային ապահովման նկարագրությանը համապատասխան՝ հաշվետվության նյութերի կազմում խտասկավառակի վրա (կամ տեխնիկական-աշխատանքային նախագծի ներկայացված փաստաթղթերի կազմից այլ փաստաթղթով) ներկայացված՝ սկզբնական ծածկագրով ծրագրային բաղադրիչների տեքստերի (ծրագրերի սկզբնական տեքստերի) կոմպիլյացիա.
3) հաշվետվության նյութերի կազմում խտասկավառակի վրա ներկայացված՝ կատարվող տեսքով (ծրագրային ապահովման դիստրիբուտիվներով)՝ կոմպիլյացիայի ստացված արդյունքների՝ ծրագրային բաղադրիչների հետ համապատասխանության ստուգում.
4) տեխնիկական-աշխատանքային նախագծի փաստաթղթերի կազմ մտնող՝ ադմինիստրատորի ուղեցույցին համապատասխան՝ (ծրագրային ապահովման դիստրիբուտիվներով) ծրագրային բաղադրիչների՝ հաշվետվության նյութերի կազմում խտասկավառակի վրա ներկայացված կատարվող տեսքով գործադրում.
5) փորձարկումների ծրագրին և մեթոդիկային համապատասխան սցենարների ու վերահսկիչ օրինակների կատարում:
Ընդունման-հանձնման փորձարկումների անցկացման նախապատրաստումը և կազմակերպումն իրականացնում է Կատարողը:
Ընդունման-հանձնման փորձարկումների անցկացման գործում մասնակցության մեջ կարող են ներգրավվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեխնիկական փորձաքննության անցկացման մասով ծառայություններ տրամադրող կազմակերպությունները, ազգային բաղադրիչների օպերատորները:
Ընդունման-հանձնման փորձարկումների արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ։ Ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրությունների նախագծերը պատրաստվում և համաձայնեցվում են Պատվիրատուի հետ Կատարողի կողմից:
8. Ավտոմատացման օբյեկտները՝ համակարգը գործողության մեջ դնելուն նախապատրաստելուն ուղղված աշխատանքների կազմին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները
Ավտոմատացման օբյեկտները՝ եվրասիական ցանցի բաղադրիչները գործողության մեջ դնելուն նախապատրաստելու համար Կատարողի կողմից պետք է կատարվեն համալիր տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ, որոնք ներառում են՝
եվրասիական ցանցի ստեղծված կամ արդիականացված ենթահամակարգերի և բաղադրիչների գործադրում.
սկզբնական բեռնման համար տվյալների նախապատրաստում:
Ավտոմատացման օբյեկտները՝ համակարգը գործողության մեջ դնելուն պատրաստելու համար նախատեսված միջոցառումների ցանկը կարող է հստակեցվել եվրասիական ցանցի բաղադրիչների նկատմամբ պահանջները սահմանող փաստաթղթերում, այդ թվում նաև ենթահամակարգերի մասով մասնավոր տեխնիկական առաջադրանքներում:
9. Փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջները
Եվրասիական ցանցի ենթահամակարգերի մասով տեխնիկական-աշխատանքային նախագծի փաստաթղթերը պետք է ներառեն այդ թվում նաև հետևյալ փաստաթղթերը՝
մասնագիր.
տեխնիկական նախագծի բացատրագիր.
ծրագրային ապահովման նկարագրություն.
օգտատիրոջ ուղեցույց.
ադմինիստրատորի ուղեցույց.
փորձարկումների ծրագիր և մեթոդիկա.
սկզբնական ծածկագրով ներկայացված՝ ծրագրային բաղադրիչների տեքստ (ծրագրերի սկզբնական տեքստեր).
եվրասիական ցանցի գործադրումն ամբողջությամբ ապահովող՝ կատարվող տեսքով ծրագրային բաղադրիչներ (ծրագրային ապահովման դիստրիբուտիվ` ներառյալ բոլոր անհրաժեշտ կատարվող գրադարանները):
Օգտագործվող ընդհանուր համակարգային ծրագրային ապահովումը (օպերացիոն համակարգերը, ՏԲԿՀ-ները և այլն) պետք է ունենա արտադրողների համապատասխան լիցենզիաներ: Անհրաժեշտ համակարգային ծրագրային ապահովման ցանկը պետք է ներկայացված լինի «Ադմինիստրատորի ուղեցույցում»:
Եվրասիական ցանցի ստեղծման և գործունեության ընթացքում պետք է պահպանվեն մտավոր սեփականության կամ սեփականության այլ տեսակների վրա հիմնված իրավունքները:
Ըստ սույն տեխնիկական առաջադրանքի՝ Կատարողի կողմից ստեղծված աշխատանքների արդյունքների մասով իրավունքները պատկանում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և կարող են օգտագործվել բացառապես Պատվիրատուի համաձայնությամբ: Կատարողը պետք է ծանուցի Պատվիրատուին իրավական պահպանության ունակ՝ աշխատանքի ընթացքում ստացված յուրաքանչյուր արդյունքի մասին՝ դրա պահպանության նպատակահարմարության հիմնավորմամբ:
Եվրասիական ցանցի բազային և ինտեգրացիոն բաղադրիչների իրավատերը Եվրասիական տնտեսական հանձնաժողովն է:
Եվրասիական ցանցի ստեղծվող բազային և ինտեգրացիոն բաղադրիչները փոխանցվում են Պատվիրատուին երրորդ անձանց իրավունքներից ազատ: Մշակված բոլոր փաստաթղթերը պետք է կատարվեն ռուսերենով, ձևակերպվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 5-ի թիվ 46 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ներքին փաստաթղթաշրջանառության կանոններին համապատասխան (բացառությամբ այն փաստաթղթերի, որոնց ձևակերպման մասով պահանջները սահմանվում են ԳՕՍՏ 2.105-95-ով) և ներկայացվեն Պատվիրատուին էլեկտրոնային ձևով՝ տեղեկատվության օպտիկական կրիչների վրա (CD-R կամ DVD-R), որոնցով բացառվում է տվյալների փոփոխության հնարավորությունը, խմբագրվող տեսքով՝ Microsoft Office 2010 և ավելի նոր միջոցներով աջակցվող ձևաչափերով կամ Պատվիրատուի հետ համաձայնությամբ՝ այլ ձևաչափերով: CD-R կամ DVD-R՝ տեղեկատվության օպտիկական կրիչներին կից պետք է ներկայացվեն տեղեկատվության մեքենայական կրիչների ամփոփագրեր:
Յուրաքանչյուր ծառայության համար պետք է մշակվեն հաստատման թերթիկներ և մասնագրեր, որոնք պարունակում են ծառայությունների տրամադրման արդյունքների հիման վրա մշակված և փոխանցվող փաստաթղթերի ցանկը:
Մասնագրերը, հաստատման թերթիկները, ինչպես նաև Կատարողների ստորագրություններ և (կամ) կնիքներ պարունակող այլ փաստաթղթեր, այդ թվում` ակտերը, արձանագրությունները և համաձայնեցման թերթիկները պետք է կատարվեն ռուսերենով և տպագիր ներկայացվեն Պատվիրատուին 2 (երկու) օրինակով (բացառությամբ հաշիվների և հաշիվ-ապրանքագրերի, որոնք ներկայացվում են մեկ օրինակով):
Սույն տեխնիկական առաջադրանքով ծառայությունների տրամադրման շրջանակում, ինչպես նաև երաշխիքային պարտավորությունների ժամանակահատվածում Կատարողի կողմից իրականացվում է սույն աշխատանքների օգտագործման ուղեկցում, այդ թվում` տեղեկանքների, բացատրագրերի, աշխատանքների արդյունքների մասով պարզաբանումների տրամադրում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնակցությամբ անցկացվող միջոցառումներում (սեմինարներ, համաժողովներ, կլոր սեղաններ) փորձագետների ելույթների ապահովում:
10. Տրամադրվող ծառայությունների որակի երաշխիքին ներկայացվող պահանջները
Պատվիրատուն սահմանում է Կատարողի ծառայությունների որակի մասով երաշխիքային պարտավորությունների նվազագույն ժամկետը (Երաշխիքային ժամկետը) որպես ծառայությունների հանձնման-ընդունման ամսաթվից առնվազն 12 ամիս տևողությամբ ժամկետ:
Կատարողի ծառայությունների որակի մասով երաշխիքային պարտավորությունների առաջարկվող ժամանակահատվածի մասով առաջարկները պետք է ներկայացվեն մասնակցի հայտում՝ «Տրամադրվող ծառայությունների որակի մասին առաջարկներ և պայմանագրի կատարման պայմանների մասին այլ առաջարկներ» ձևում:
11. Տրամադրվող ծառայությունների որակի երաշխիքների ծավալին ներկայացվող պահանջները
Երաշխիքային ժամանակահատվածում Կատարողը պարտավոր է անհատույց (առանց Պատվիրատուի կողմից որևէ ծախսերի) անհրաժեշտ ծավալի փոփոխություններ կատարել փաստաթղթերում և ծրագրային ապահովման մեջ՝ բացահայտված թերությունները վերացնելու նպատակով: Նշված փոփոխությունները կատարելու և Պատվիրատուին հանձնելու ժամկետը պետք է կազմի Կատարողի կողմից Պատվիրատուի համապատասխան հանձնարարության ստացման օրվանից ոչ ավելի, քան 22 (քսաներկու) աշխատանքային օր:
Երաշխիքային դեպքի վրա հասնելու դեպքում Կատարողը պարտավոր է անհատույց անցկացնել հետևյալ երաշխիքային միջոցառումները՝
փոփոխություններ կատարել տեխնիկական-աշխատանքային նախագծերի փաստաթղթերում և այլ հաշվետվության փաստաթղթերում.
փոփոխություններ կատարել ծրագրային ապահովման մեջ (անհրաժեշտության դեպքում).
անցկացնել գործադրված ծրագրային ապահովման վերատեղադրում (անհրաժեշտության դեպքում):
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: