ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2022 թվականի N 803-Լ
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԿԱՆԱՅՔ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» N 1325 ԲԱՆԱՁԵՎԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով և 153-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Արտաքին գործերի նախարարություն» բաժնի 13-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման 2022-2024 թվականների գործողությունների ազգային երկրորդ ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
02.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականիհունիսի 2-ի N 803-Լ որոշման |
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԿԱՆԱՅՔ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» N 1325 ԲԱՆԱՁԵՎԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետությունը մշակել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման վերաբերյալ գործողությունների ազգային երկրորդ ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ դրանով իսկ վերահաստատելով իր պատրաստակամությունը շարունակելու աշխատանքները կանայք, խաղաղություն և անվտանգություն թեմայով: Ծրագիրը հիմնված է նախորդ գործողությունների ազգային ծրագրի վերլուծության վրա և հաշվի է առնում ձեռքբերումներն ու քաղած դասերը:
Ծրագիրն անդրադառնում է 2020 թվականի աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի արդյունքում Արցախից տեղահանված, ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ շրջանների կանանց և աղջիկների առջև ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին: Ագրեսիվ պատերազմի արդյունքում զոհվել է 80-ից ավելի քաղաքացիական անձ, նրանցից 12-ը կանայք են, ընդ որում, նրանց մեծամասնությունը կազմում են տարեցները:
Ագրեսիվ պատերազմի արդյունքում բռնի տեղահանվեց և Հայաստանում ապաստան ստացավ 91.000-ից ավելի մարդ, նրանց 88 տոկոսը կանայք և երեխաներ էին: Ուժի կիրառումը իր բացասական ազդեցությունն ունեցավ տարածաշրջանային կայունության վրա, վտանգվեցին հարյուր հազարավոր մարդկանց կյանքերն ու առողջությունը:
Ագրեսիվ պատերազմը սկսվել և ընթացել է COVID-19 համավարակի պայմաններում՝ դրանով իսկ ավելի բարդացնելով կանանց և աղջիկների ծանր իրավիճակը:
Այսպիսով, ծրագիրը ներկայացնում է ճգնաժամային իրավիճակում հայտնված կանանց և աղջիկների խնդիրները՝ անդրադառնալով դրանց անվտանգային բաղադրիչին: Ծրագրում առանձին մատնանշվում են բռնի տեղահանված կանանց խնդիրները և նոր սահմանային իրավիճակի արդյունքում ստեղծված անվտանգային մարտահրավերներն ու դրանց ազդեցությունը կանանց և աղջիկների վրա: Ծրագիրը կարևորվում է կանանց մասնակցությունը պաշտպանության համակարգում, ընդգծում է տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավման անհրաժեշտությունը՝ տեղերում ապահովելու համար ծրագրի դրույթների արդյունավետ իրականացումը:
Ծրագիրն ընդգրկում է երեք տարվա ժամանակահատված և, լինելով կենսունակ փաստաթուղթ, հնարավորություն ունի իրավիճակին համահունչ լինելու նպատակով վերանայվել կամ վերախմբագրվել:
Ծրագիրը գրվել է ներառական մասնակցության սկզբունքով: Մասնավորապես՝ դրա մշակման գործընթացում, բացի պետական կառույցներից, ներգրավված են եղել հասարակական կազմակերպություններն ու պատերազմի ազդեցությունը կրած կանայք, այդ թվում՝ Արցախից տեղահանվածները:
Ծրագիրը վերահաստատում է երկրի ներսում տարբեր կառույցների միջև, ինչպես նաև միջազգային համագործակցության անհրաժեշտությունը: Այսպես, հիմնվելով «Մասնակցություն», «Պաշտպանություն», «Կանխարգելում», «Վերականգնում ու օժանդակություն» Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի հիմնական սյուների վրա, Հայաստանի 2022-2024 թթ. գործողությունների ազգային ծրագրում ավելանում է նոր՝ համագործակցություն առանձին ուղղությունը: Ծրագիրը սահմանում է մոնիթորինգի նոր ռազմավարություն և առաջարկում է այնպիսի մեխանիզմ, որը կարող է լավագույնս գնահատել դրա իրականացման արդյունավետությունը:
Ծրագիրը համահունչ է կանանց առաջխաղացման և գենդերային հավասարության հարցերով Հայաստանի այլ ռազմավարությունների հետ, ինչը թույլ է տալիս ճիշտ հաշվարկել և օգտագործել հնարավոր մարդկային և ֆինանսական ռեսուրսները: Ծրագրում հաշվի են առնվել Հայաստանի կողմից կանանց իրավունքների և գենդերային հավասարության հարցերով ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի, Պեկինի հռչակագրի և գործողությունների ծրագրի, 2030 կայուն զարգացման նպատակների, Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացի և այլ շրջանակում:
Հայաստանը Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի դրույթների իրականացումը որպես կարևոր խնդիր ընդգրկել է նաև Մարդու իրավունքների խորհրդում 2020-2022 թթ. իր անդամակցության գերակայությունների ցանկում:
Լինելով զանգվածային ոճրագործությունների դեմ պայքարող երկիր՝ Հայաստանը նշված ծրագրում մեծ նշանակություն է տալիս կանանց և աղջիկների դերակատարությանը ցեղասպանությունների կանխարգելման համատեքստում:
Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի 1325 բանաձևը շեշտում է. «բոլոր պետությունների պատասխանատվությունը՝ վերջ դնելու անպատժելիությանը և քրեական պատասխանատվության ենթարկելու ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների համար, ներառյալ նրանց, ովքեր կանանց և աղջիկների նկատմամբ իրականացրել են սեռական և այլ բռնություններ և ընդգծում է, որ հնարավորության դեպքում, այս հանցագործությունները պետք է բացառվեն համաներման դրույթներից»:
2. ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԿԱՆԱՅՔ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» N 1325 ԲԱՆԱՁԵՎԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
1. Մասնակցություն (Participation)
NN ը/կ |
Նպատակը |
Միջոցառումները |
Արդյունքային ցուցանիշները |
Կատա-րման ժամկետ-ները |
Պատասխանատու կատարողները |
Համակատարողները |
Ֆինանսավոր- ման աղբյուրները |
1. |
Զինված ուժերի տարբեր ստորաբա-ժանումներում կանանց ներգրավմանն ուղղված քաղաքակա- նության խթանում |
Իրազեկվածու- թյան բարձրացում զինված ուժերում ծառայող կանանց դերի վերաբերյալ |
Պաշտպանու- թյան ոլորտի քաղաքականու- թյան մշակման գործընթացնե- րում կանանց ներգրավվա- ծության խթան- ման համար համապատաս- խան մեխա- նիզմների ներդրում ՀՀ ռազմական ուսումնական հաստատու- թյուններում կին դիմորդների թվի ավելացում |
2022-2024 |
ՀՀ պաշտպա- նության նախարարություն |
Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ) Միջազգային կազմակերպու- թյուններ, շահագրգիռ երկրներ, հասարակական կազմակերպու- թյուններ (համաձայնությամբ) |
Միջազգային կազմակեր- պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր- պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
2. |
Ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածության և առաջխաղացման խթանում |
Ոստիկանության ակադեմիայում կին դիմորդների և դասախոսների ներգրավվածության ընդլայնում: Ոստիկանության համակարգում որոշում կայացնողների իրազեկում, կանանց հիմնահարցերի և կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների վերաբերյալ |
Մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումների, այդ թվում՝ դասընթացների թվի ավելացում |
2022-2024 |
ՀՀ ոստիկանություն ՀՀ արդարադատության նախարարություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Միջազգային կազմակեր-պություններ, շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակեր- |
Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
3. |
Ապահովել սահմանամերձ շրջանների կանանց (այդ թվում՝ անվտանգային նոր իրավիճակում գտնվող) և բռնի տեղահանված կանանց ներգրավվածությունը անվտանգային հարցերի քննարկմանը |
Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը և համայնքային զարգացման ծրագրերի մշակմանը կանանց ներգրավվածության և մասնակցության ապահովում Կանանց անվտան- գային կարիքների գնահատում Հասարակական կազմակերպու- թյունների, այդ թվում՝ կանանց ռեսուրս կենտրոն- ների ծրագրերում անվտանգային բաղադրիչի ներառում |
Համայնքներում ավագանիների կին անդամների համար անվտանգային հարցերով քննարկումների և դասընթացների թվի ավելացում Կանանց անվտանգային կարիքների գնահատման արդյունքների արտացոլում ՀՀ բոլոր ռազմա- վարություն- ներում |
2022-2024 |
Սահմանամերձ համայնքների տեղական ինքնա-կառավարման մարմիններ |
ՀՀ պետական կառավարման այլ մարմիններ Հայկական կարմիր խաչի ընկերություն (համաձայնությամբ) Միջազգային կազմակեր-պություններ, շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակեր- պություններ (համաձայնությամբ) |
Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
4. |
Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման և հարմարվողա-կանության ազգային և համայնքային ծրագրերի մշակման և որոշումների կայացման գործընթացներում կանանց մասնակցության ապահովում |
Կլիմայի փոփոխու- թյանն առավել խոցելի տնտե- սական ոլորտների և համայնքների նույնականացում և ծրագրերի մշակում՝ կանանց մասնա- գիտական և հասարակական խմբերի ներգրավմամբ |
Համապատաս- խան ոլորտների վերաբերյալ ազգային և համայնքային ծրագրերում կանանց մաս- նակցության հավասար հնարավո- րությունների ապահովում |
2022-2024 |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր (համաձայնությամբ) Միջազգային այլ կազմակեր- պություններ, շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակերպու- թյուններ (համաձայնությամբ) |
Միջազգային կազմակերպու- թյունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր- պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
5. |
Սահմանամերձ համայնքներում ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու կանանց պատրաստ-վածության բարձրացում |
Սահմանամերձ համայնքներում ճգնաժամային իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հարցերով ուսուցման կազմակերպում |
Ուսումնական վարժություններում կանանց թվի ավելացման ապահովում |
2022-2024 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
Հայկական կարմիր խաչի ընկերություն (համաձայնությամբ) Միավորված ազգերի կազմակերպության բնակչության հիմնադրամ (համաձայնությամբ) Այլ միջազգային կազմակեր-պություններ, շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակեր (համաձայնությամբ) |
Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
6. |
Պաշտպանության համակարգում կանանց դերի կարևորության մասին իրազեկում |
Պաշտպանության համակարգում կանանց դերի վերաբերյալ հասարակության տարբեր շրջանակների հետ հանդիպումների, համաժողովների կազմակերպում, այդ թվում՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ |
Իրազեկվածության բարձրացում կանայք և անվտանգություն թեմայով |
2022-2024 |
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակա-ռուցվածքների նախարարություն |
Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ) Միջազգային կազմակեր-պություններ, շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակեր- |
Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
2. Պաշտպանություն (Protection)
NN ը/կ |
Նպատակը |
Միջոցառումները |
Արդյունքային ցուցանիշները |
Կատա-րման ժամկետները |
Պատասխա-նատու կատարողները |
Համակատարողները |
Ֆինանսա- վորման աղբյուրները |
7. |
Հակամար-տությունների ժամանակ բռնությունից տուժած կանանց և աղջիկների պաշտպանության ապահովում |
Տեղահանման և տեղավորման պատասխանատու մարմինների աշխատակիցների կարողությունների հզորացում գենդերազգայունության բարձրացում Իրավապահ մարմինների, դատավորների վերապատրաստում Բռնությունից, այդ թվում սեռական բռնությունից տուժած կանանց ուղղորդման մեխանիզմների բարելավում, միջազգային լավագույն փորձի տեղայնացում |
Ըստ անհրաժեշտության հետազոտական աշխատանքների իրականացում Դասընթացների կազմակերպում և իրազեկվածության բարձրացում (տուժողների իրավունքների պաշտպանության և ազդարարման մեխանիզմներ) 1 տարվա ընթացքում մոտ 100 դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց և մոտ 250 դատախազի և դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց վերա- պատրաստում |
2022-2024 |
ՀՀ ոստիկանություն Արդարադատության ակադեմիա (համաձայնությամբ) |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Ազգային անվտանգության ծառայություն ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ) Հայկական կարմիր խաչի ընկերություն (համաձայնությամբ) Միջազգային կազմակերպություններ, շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
8. |
Կանանց և աղջիկների հատուկ պաշտպանության ապահովում պատերազմների, արտակարգ իրավիճակների և համաճարակների դեպքում |
Սահմանամերձ բնակավայրերում ապաստարանների կառուցում և առկա ապաստարանների հարմարեցում՝ հիմք ընդունելով գենդերային առանձնա-հատկություններին առնչվող չափորոշիչները COVID-19 համավարակով պայմանավորված արձագանքնման մեխանիզմների ներդրման կիրառման ընթացքում գենդերային զգայունության ապահովում |
Ապաստարանների թվի ավելացում և որակի բարելավում Քաղաքացիական պաշտպանության դասընթացների առկայություն՝ հաշվի առնելով գենդերային առանձնա-հատկությունները |
2022-2024 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ առողջա-պահության նախարարություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և ենթկառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայություն ՀՀ քաղաքաշինության կոմիտե Միջազգային կազմակերպություններ շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
9. |
Սահմանամերձ բնակավայրերում տեղաբաշխված զորամասերի զինծառայողների կանանց սոցիալական ադապտացմանը (հարմարմանը) աջակցում |
Համագործակցություն ներպետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակեր-պությունների հետ զինծառայողների կանանց սոցիալական ինտեգրումն ապահովելու հարցերում |
Զինծառայողների կանանց զբաղվածությունն ապահովելու նպատակով՝ մասնագիտական դասընթացների անցկացում |
2022-2024 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
10. |
Դասընթացների անցկացում, որոնք ուղղված են արտակարգ իրավիճակներում և/կամ պատերազմի ժամանակ առաջին օգնության ցուցաբերման հմտությունների զարգացմանը (հատուկ ուշադրություն դարձնելով սահմանամերձ շրջանների և տեղահանված կանանց |
Ապահովել համագործակցություն տեղական ինքնակառավարման մարմինների հետ |
Առաջին օգնության ցուցաբերման դասընթացների թվի ավելացում կանանց և աղջիկների համար |
2022-2024 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ առողջապահության նախարարություն Հայկական կարմիր խաչ ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) |
Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
3. Կանխարգելում (Prevention)
NN ը/կ |
Նպատակը |
Միջոցառումները |
Արդյունքային ցուցանիշը |
Կատարման ժամկետները |
Պատասխանատու կատարողները |
Համակատարողները |
Ֆինանսա- վորման աղբյուրները |
11. |
Կանանց և աղջիկների մասնակցություն ցեղասպա-նությունների, մարդկության դեմ գործած հանցագոր-ծությունների և պատերազմական հանցագոր-ծությունների կանխարգելմանն ուղղված գործողու-թյուններում |
Քաղաքացիական անձանց նկատմամբ միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների նորմերի խախտմանը (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հանդեպ 2020 թվականի ագրեսիայի արդյունքում) վերաբերող գործերի ուսումնասիրում, հավաքագրում և դրանց վերաբերյալ իրազեկում Ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ ՀՀ կատարված աշխատանքների ուսումնասիրում Հատուկ ուսուցման կազմակերպում խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության անձնա- կազմի համար |
Ուսուցողական նյութերի մշակում և տարածում Ցեղասպանության կանխարգելման թեմայով Հայաստանի կողմից միջազգային ասպարեզում կատարվող աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն |
2022-2024 |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ |
ՀՀ պաշտպանության նախարարություն Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ) Միջազգային կազմակերպություններ շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
12. |
Կանանց, անվտանգության և խաղաղության թեմաներով իրազեկվածության բարձրացում և հմտությունների զարգացում |
Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրազեկվածության բարձրացում և հարակից բանաձևերի թարգմանություն ու տարածում 1325 բանաձևի երկրորդ ազգային ծրագրի թարգմանություն անգլերեն Կանանց իրավունքներին վերաբերող միջազգային փաստաթղթերի լայն իրազեկման ապահովում |
Իրազեկման արշավներում և հմտությունների զարգացման դասընթացներում կանանց թվի ավելացում Կանանց իրավունքներին վերաբերող հայերեն լեզվով ուսումնական նյութերի նախապատրաստում |
2022-2024 |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն |
Միջազգային կազմակերպություններ, շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
Պետական բյուջե Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
13. |
Կրթական կարողությունների զարգացում, 1325 բանաձևի վերաբերյալ տեղեկատվության ներառում կրթական ծրագրերում |
Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերում ներառել պաշտպանության համակարգում կամ դրա հետ կապված ոլորտներում կանանց իրավունքների պաշտպանության, հավասար հնարավորությունների ապահովման թեմաներով դասընթացներ Ուսուցիչների վերապատրաստման դասընթաց- ների մոդուլներում իրազեկող նյութերի ներառում |
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ծրագրերում համապատասխան դասընթացների, ուսումնական նյութերի և դասախոսությունների առկայություն Ռազմական բուհերի ուսումնական ծրագրերում համապատասխան դասընթացների, ուսումնական նյութերի և դասախոսությունների առկայություն Ուսուցիչների և պրոֆեսորա-դասախոսական կազմի վերապատրաստման դասընթացների մոդուլներում իրազեկող նյութերի առկայություն Մանկավարժական կազմի վերապատրաստման դասընթացների ծրագրերում իրազեկող նյութերի առկայություն |
2022-2024 |
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Միջազգային կազմակերպություններ, շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
14. |
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) և զինդատա-խազության աշխատողների իրազեկվածության բարձրացում անվտանգության ոլորտում կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ |
Անվտանգության ոլորտում կանանց իրավունքների պաշտպանության թեմաներով սեմինար-դասըն- թացների կազմակերպում՝ Քննչական կոմիտեի և զինդատախազության ներկայացուցիչների համար |
Զինվորական իրավապահ մարմիններում իրազեկվածության վերաբերյալ սեմինար- դասընթացների թվի ավելացում |
2022-2024 |
ՀՀ քննչական կոմիտե ՀՀ գլխավոր դատախազություն ՀՀ արդարադատության ակադեմիա |
Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ) Միջազգային կազմակերպու- թյուններ, շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր- պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
15. |
Կիբեռան-վտանգության ծրագրերում կանանց ակտիվությանն ուղղված միջոցառումների իրա- կանացում թվային լուծումների նկատմամբ վստահության ամրապնդում |
Ստեղծել ազգային կիբեռանվտան- գության գերա- զանցության կենտրոն |
Կիբեռգրագի- տության զար- գացում, կիբեռ- հանցագործու- թյունների դեմ պայքարի բարձ- րացում, անձնա- կան տվյալների պաշտպանու- թյուն՝ հաշվի առնելով կանանց հատուկ խնդիր- ները |
2022-2024 |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբե- րության նախարարություն |
Միջազգային կազմակեր- պություններ, շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակեր- պություններ (համաձայնությամբ) |
Միջազգային կազմակեր- պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր- պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
4. Օժանդակություն և վերականգնում (Relief and recovery)
NN ը/կ |
Նպատակը |
Միջոցառումները |
Արդյունքային ցուցանիշը |
Կատարման ժամկետները |
Պատասխանատու կատարողները |
Համակատարողները |
Ֆինանսավորման աղբյուրները |
16. |
Բռնի տեղահանված և տեղահանման վտանգի տակ գտնվող կանանց հոգեբանական և իրավաբանական աջակցության ցուցաբերում |
Կարիքների գնահատում (իրականացվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 25.01.2017 N 6-Ա/1 հրամանի հիման վրա) Վերականգնման, (ներառյալ՝ հոգեբանական) և ինտեգրման ծրագրերի մշակում և իրականացում Ռեաբիլիտացիայի և ինտեգրման ծառայությունների տրամադրում և որակի բարելա- վում |
Տեղահանված և տեղահանման վտանգի տակ գտնվող կանանց և աղջիկների կարիքների գնահատում և համապատասխան ինտեգրման պլանի մշակում ու ներդրում |
2022-2024 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայություն |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն Միջազգային կազմակերպություններ, շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
17. |
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներգործությանը, այդ թվում՝ 2016, 2020 թթ. ուժի կիրառմանը ենթարկված բնակավայրերում գտնվող կանանց և աղջիկների սոցիալական և տնտեսական իրավունքների պաշտպանության ապահովում, ընդգրկելով նաև 1988-1992 թթ․ Ադրբեջանից տեղահանված և Լեռնային Ղարաբաղում ապաստանած կանանց |
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներգործությանը ենթարկված կանանց և աղջիկների համար սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացում Տնտեսական ինտեգրման ծրագրերում կանանց հասանելիության ապահովում Բարենպաստ միջավայրի ստեղծում և աշխատաշուկայում կանանց մրցունակության բարձրացում |
Սոցիալ-տնտեսական ծրագրերի վերանայում Հակամարտության ազդեցությունը կրած կանանց ներգրավում կանանց ռեսուրսկենտրոնների կողմից իրականացվող ծրագրերում, Միջավայրի ադապտացում և աշխատատեղերի ավելացում |
2022-2024 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայություն Տեղական ինքնակառավարման մարմիններ, Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Տեսչական մարմին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Միջազգային կազմակերպություններ, շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
5. Համագործակցություն (Cooperation)
NN ը/կ |
Նպատակը |
Միջոցառումները |
Արդյունքային ցուցանիշները |
Կատարման ժամկետները |
Պատասխանատու կատարողները |
Համակատարողները |
Ֆինանսավորման աղբյուրները |
18. |
1325 ծրագրի շրջանակում բոլոր տեղական հարթակների համագործակցության ապահովում |
Համագործակցության խթանում, համատեղ ծրագրերի իրականացում, փոխայցելություններ, փորձի փոխանակում |
Համատեղ այցելությունների և իրականացված ծրագրերի թվի ավելացում |
2022-2024 |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
1325 հանձնաժողովի անդամ բոլոր կառույցներ Միջազգային կազմակերպություններ, շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
19. |
Համագործակցության ապահովում 1325 գործողությունների ազգային ծրագիր ունեցող երկրների և շահագրգիռ միջազգային կազմակեր-պությունների ու կանանց հարցերով զբաղվող հիմնադրամների հետ |
Երկկողմ այցեր, փորձի փոխանակում, փորձագետների ներգրավում Համատեղ համաժողովների անցկացում Համաշխարհային լավագույն փորձի կիրառում Միացում 1325 տարածաշրջանային և միջազգային ցանցերին |
Գիտելիքների ամրապնդում Միջազգային հարթակներում ՀՀ դիրքի ամրապնդում |
2022-2024 |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
1325 հանձնաժողովում ներգրավված բոլոր կառույցներ Միջազգային կազմակերպություններ, շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
20. |
Միջազգային լավագույն փորձի ուսումնասիրում և համագործակցության հաստատում՝ պաշտ- պանության ոլորտում կանանց մասնակցու- թյունը խթանելու նպատակով, ընդգրկելով նաև 1988-1992 թթ․ Ադրբեջանից տեղահանված և Լեռնային Ղարաբաղում ու Հայաստանի Հանրապետությունում ապաստանած կանանց |
Առաջատար երկրների փորձի ուսումնասիրում, այցերի կազմակերպում, Կանայք, խաղաղություն, անվտանգություն թեմայով զբաղվող միջազգային կառույցների հետ համագործակցություն |
Ձեռք բերված գիտելիքների և ուսումնասի- րությունների արդյունքում առաջարկների մշակում և ներկայացում |
2022-2024 |
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն Միջազգային կազմակեր- պություններ, շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
Միջազգային կազմակեր- պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր- պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
21. |
Լեռնային Ղարաբաղի իշխանությունների և հասարակական կազմակեր-պությունների հետ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի 1325 և հարակից բանաձևերի իրականացման ուղղությամբ համագործակցության և փորձի փոխա- նակման ապահովում |
Պարբերական խորհրդակ-ցությունների և թեմատիկ քննարկումների կազմակերպում, այդ թվում՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ |
Ապահովել խորհրդակ-ցությունների և թեմատիկ քննարկումների քանակ |
2022-2024 |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
ՀՀ շահագրգիռ գերատեսչություններ Միջազգային կազմակերպություններ, շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
22. |
Համագործակցության հաստատում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի ցեղասպա-նությունների կանխարգելման գրասենյակի հետ |
Միավորված ազգերի կազմակերպության փորձի ուսումնասիրում կանանց և աղջիկների զանգվածային ոճրագոր-ծություններից կանխարգելման և պաշտպանության հարցերով |
Ներգրավում վաղ կանխարգելման, խաղաղապահ առաքելությունների, զոհերի պաշտպանության, արդարա-դատության և հատուցման հարցերին նվիրված միջազգային քննար- կումներին |
2022-2024 |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
ՀՀ շահագրգիռ գերատեսչություններ Միջազգային կազմակերպություններ, շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
6. Մոնիթորինգ և գնահատում (Monitoring and Assessment)
1325 բանաձևի իրականացումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի անդամների կողմից տարեկան հաշվետվությունների ներկայացում: Հանձնաժողովի անդամ հանդիսացող գերատեսչություններից և հասարակական կազմակերպություններից (նպատակահարմարության պարագայում ներգրավելով միջազգային փորձագետների) աշխատանքային խմբի ձևավորում՝ ներկայացված հաշվետվությունները գնահատելու և կատարված աշխատանքի արդյունավետության վերաբերյալ գնահատական ներկայացնելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
02.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2022 թվական: