ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2020 թվականի |
թիվ 85 |
քաղ. Մոսկվա |
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ, ՍՈՒԲԿՈՆՏՐԱԿՏԱՑԻԱՅԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՑԱՆՑԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒ ՆԵՐԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍՈՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 48-րդ կետին, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի թիվ 135 որոշմամբ հաստատված՝ արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի մշակման ու ներդրման ծառայությունների տրամադրման մասով տեխնիկական առաջադրանքում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: