«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2006 թվականի N 1708-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտի մշակման, ներկայացման, քննարկման և հաստատման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների հայտի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացում միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած ծրագրերի իրականացման հսկողության, մշտադիտարկման և ավարտի փաստագրման ձևը՝ համաձայն N 4 հավելվածի։
(1-ին կետը խմբ. 31.01.19 N 62-Ն, փոփ. 26.12.19 N 1935-Ն)
2. Պետական այլ ֆինանսական միջոցների հաշվին սուբվենցիաների տրամադրումն իրականացվում է սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (այսուհետ` բյուջե) հաշվին Հայաստանի Հանրապետության համայնքներին (այսուհետ` համայնք) սուբվենցիաների տրամադրման գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունները:
2. Համայնքին սուբվենցիաներ տրամադրվում են օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում` սույն կարգի համաձայն կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա:
3. Սուբվենցիաները համայնքի կողմից իրականացվող առանձին նպատակային ծախսատեսակի (ծրագրի) կատարման համար անհատույց և անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներն են:
4. Համայնքին տրամադրված սուբվենցիաները նպատակային օգտագործելու նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաների գծով հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող համապատասխան մարմինը:
I.1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
4.1. Համայնքի ղեկավարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիաներ ստանալու նպատակով տվյալ տարվա բյուջետային գործընթացն սկսելու ժամանակ սուբվենցիայի ստացման ծրագրային հայտերը ներկայացնում են համապատասխան մարզպետին, իսկ Երևանի քաղաքապետը` համապատասխան ոլորտային պետական կառավարման մարմիններ և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն:
4.2. Սուբվենցիայի ծրագրային հայտերը մարզպետարանում քննարկվելուց և ամփոփվելուց հետո ներկայացվում են համապատասխան ոլորտային պետական կառավարման մարմիններ և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն` քննարկման:
4.3. Պետական կառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքների հիման վրա սուբվենցիայի ծրագրային հայտի վերաբերյալ`
ա. դրական եզրակացություն տալու դեպքում` ոլորտի գծով տվյալ տարվա համար նախատեսված բյուջետային հատկացումների ընդհանուր չափաքանակների սահմաններում դրանք ներառում են առաջիկա տարվա իրենց բյուջետային ֆինանսավորման հայտերում և համապատասխան եզրակացության հետ միասին ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն (Երևան քաղաքի գծով` Երևանի քաղաքապետարան),
բ. բացասական եզրակացություն տալու դեպքում` դրանք` համապատասխան եզրակացության հետ միասին ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն և համապատասխան մարզպետարան (Երևան քաղաքի գծով` նաև Երևանի քաղաքապետարան):
4.4. Սույն կարգի գործողությունը չի տարածվում «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ֆինանսավորվող բնապահպանական ծրագրերի վրա:
4.5. (կետն ուժը կորցրել է 31.01.19 N 62-Ն)
(բաժինը լրաց. 20.05.10 N 662-Ն)
II. ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Համայնքին սուբվենցիա տրամադրվում է Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաների գծով հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող համապատասխան պետական մարմնի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա:
6. Սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրում նշվում են`
ա) սուբվենցիայի տրամադրման նպատակը, նպատակային ծախսատեսակի (ծրագրի) կատարման ժամանակահատվածը (տևողությունը), այդ ընթացքում պետության կողմից վերահսկվող չափանիշները և ակնկալվող արդյունքները.
բ) տրամադրվող սուբվենցիայի գումարի չափը, սուբվենցիայի հերթական մասնաբաժնի ստացման համար համայնքից պահանջվող փաստաթղթերը (սուբվենցիան առանձին մասնաբաժիններով համայնքին տրամադրելու նպատակահարմարության դեպքում).
գ) ստացված սուբվենցիայի հաշվին ֆինանսավորվող նպատակային ծախսատեսակի կատարումից (ծրագրի ավարտից) հետո եռօրյա ժամկետում սուբվենցիայի չօգտագործված գումարի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձման պահանջը.
դ) համայնքի կողմից սուբվենցիայի գումարի կամ դրա մի մասի ոչ նպատակային օգտագործման դեպքում այդ համայնքի նկատմամբ պետության կողմից կիրառվող պատժամիջոցները, այն է` ոչ նպատակային օգտագործված գումարի հետգանձում համայնքի միջոցներից և սուբվենցիայի միջոցների հետագա հատկացման հնարավոր դադարեցում.
ե) այլ դրույթներ, որոնք կնպաստեն սուբվենցիայի տրամադրման նպատակի իրականացմանը և այդ ուղղությամբ սուբվենցիայի գումարների արդյունավետ օգտագործմանը:
7. Սուբվենցիաների հաշվին միջոցների մուտքագրման, ծախսերի կատարման, ինչպես նաև դրանց մասին հաշվետվությունների կազմման և համապատասխան մարմիններ ներկայացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բյուջեների կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(հավելվածը լրաց. 20.05.10 N 662-Ն, 28.12.17 N 1726-Ն, փոփ. 29.03.18 N 372-Ն, 21.06.18 N 696-Ն, 23.08.18 N 932-Ն, 31.01.19 N 62-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻՑ ԲԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՅՏԻ ՄՇԱԿՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի մշակման, ներկայացման, դրանց քննարկման ու հաստատման հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման նպատակով դիտարկվում են այն հայտերը, որոնց իրականացումը կնպաստի համայնքին սեփականության իրավունքով պատկանող հիմնական միջոցների (հիմնական ֆոնդերի) ստեղծմանը (ձեռքբերմանը) կամ դրանց արժեքի ավելացմանը, ինչպես նաև որպես բացառություն՝ բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգման հայտերը:
3. Սուբվենցիայի հայտերը պետք է բխեն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով սահմանված համայնքի պարտադիր խնդիրներից, ինչպես նաև համապատասխանեն համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերին և նպաստեն դրանց իրագործմանը (միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով): Ընդ որում, դիտարկվում են՝
1) մինչև 50,0 մլն դրամ համայնքային բյուջե ունեցող համայնքների դեպքում՝ յուրաքանչյուր ծրագրի համար ընթացիկ տարվա համայնքային բյուջեների ֆոնդային մասից 3,0 մլն դրամ և ավելի համաֆինանսավորվող հայտերը, իսկ մինչև 25,0 մլն դրամ համայնքային բյուջե ունեցող համայնքների դեպքում՝ յուրաքանչյուր ծրագրի համար ընթացիկ տարվա համայնքային բյուջեների ֆոնդային մասից 1,5 մլն դրամ և ավելի համաֆինանսավորվող հայտերը.
2) 50,0-ից մինչև 500,0 մլն դրամ համայնքային բյուջե ունեցող համայնքների դեպքում՝ յուրաքանչյուր ծրագրի համար ընթացիկ տարվա համայնքային բյուջեների ֆոնդային մասից 5,0 մլն դրամ և ավելի համաֆինանսավորվող հայտերը.
3) 500,0-ից մինչև 1,0 մլրդ դրամ համայնքային բյուջե ունեցող համայնքների դեպքում՝ առաջին ծրագրի համար ընթացիկ տարվա համայնքային բյուջեների ֆոնդային մասից 25,0 մլն դրամ և ավելի, իսկ հաջորդ յուրաքանչյուր ծրագրի համար ընթացիկ տարվա համայնքային բյուջեների ֆոնդային մասից 15,0 մլն դրամ և ավելի համաֆինանսավորվող հայտերը (բացառությամբ համայնքների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման հայտերի), մեքենասարքավորումների ձեռքբերման դեպքում համայնքային բյուջեների ֆոնդային մասից 10,0 մլն դրամ և ավելի համաֆինանսավորվող հայտերը (բացառությամբ համայնքների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման հայտերի).
4) 1,0 մլրդ և ավելի դրամ համայնքային բյուջե ունեցող համայնքների դեպքում՝ առաջին ծրագրի համար ընթացիկ տարվա համայնքային բյուջեների ֆոնդային մասից 50,0 մլն դրամ և ավելի, իսկ հաջորդ յուրաքանչյուր ծրագրի համար ընթացիկ տարվա համայնքային բյուջեների ֆոնդային մասից 30,0 մլն դրամ և ավելի համաֆինանսավորվող հայտերը (բացառությամբ համայնքների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման հայտերի), մեքենասարքավորումների ձեռքբերման դեպքում համայնքային բյուջեների ֆոնդային մասից 20,0 մլն դրամ և ավելի համաֆինանսավորվող հայտերը (բացառությամբ համայնքների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման հայտերի)։
(3-րդ կետը փոփ. 13.02.20 N 139-Ն, լրաց. 25.02.21 N 292-Ն, լրաց., փոփ. 13.01.22 N 37-Ն)
4. Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաներ ստանալու նպատակով համայնքների ղեկավարները (բացառությամբ Երևանի քաղաքապետի) սուբվենցիայի հայտը նախատեսվող օբյեկտի նախագծման տեխնիկական բնութագրերը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված NN 4-2, 4-3 ձևերին համապատասխան ու ըստ անհրաժեշտության ոլորտային լրացուցիչ պայմանների ներառմամբ և շինարարական աշխատանքների կատարման կամ ձեռքբերվող մեքենասարքավորումների տեխնիկական բնութագրերի (այսուհետ՝ բնութագիր), ինչպես նաև գոյություն ունեցող շենքերի ու շինությունների վերակառուցման, նորոգման, վերականգնման, ուժեղացման ծրագրերի դեպքում՝ շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացության հետ միասին ներկայացնում են համապատասխան մարզպետարան՝ մինչև ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա հուլիսի 10-ը: 2021 թվականին սուբվենցիայի հայտը տեխնիկական բնութագրերի հետ միասին ներկայացվում են համապատասխան մարզպետարան՝ մինչև 2021 թվականի մարտի 10-ը։
(4-րդ կետը փոփ. 20.06.19 N 759-Ն, լրաց., փոփ. 26.12.19 N 1935-Ն, լրաց. 25.02.21 N 292-Ն, 13.01.22 N 37-Ն, փոփ. 23.06.22 N 940-Ն)
5. Մարզպետարանը, ստանալով սուբվենցիայի հայտը և բնութագիրը, ուսումնասիրում է այն և մարզի սոցիալ-տնտեսական զարգացման մասով հայտի վերաբերյալ առարկություններ չունենալու դեպքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)՝ մինչև ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա հուլիսի 15-ը, իսկ 2021 թվականին՝ մինչև մարտի 15-ը։ Առարկություններ ունենալու դեպքում վերադարձնում է հայտը և բնութագիրը համապատասխան համայնքի ղեկավարին՝ լրամշակման։ Համայնքի ղեկավարի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան սույն կետով սահմանված ժամկետը լրամշակված հայտն ու բնութագիրը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է վերադարձված։
(5-րդ կետը փոփ., լրաց. 26.12.19 N 1935-Ն, լրաց. 25.02.21 N 292-Ն, փոփ. 23.06.22 N 940-Ն)
6. Նախարարությունը, ստանալով սուբվենցիայի հայտը և բնութագիրը, ներկայացնում է դրանք ոլորտային պետական կառավարման մարմինների, ինչպես նաև ոլորտային մասնագիտացված կառույցների քննարկմանը։
(6-րդ կետը փոփ., լրաց. 26.12.19 N 1935-Ն)
7. Ոլորտային պետական կառավարման մարմինները, ստանալով ծրագրային հայտը և բնութագիրը, երեք աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն են ներկայացնում դրանց վերաբերյալ դիրքորոշումը և դիտողությունները։
8. Նախարարությունը հայտերի և բնութագրերի վերաբերյալ կարծիքներն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է համապատասխան մարզպետարաններ։
9. Մարզպետարանները մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում են համապատասխան համայնքներին։
9․1. Համայնքները, ստացված դիրքորոշումների և դիտողությունների հիման վրա, լրամշակում են հայտը և մեքենասարքավորումների, գույքի ձեռքբերման ու շինարարական օբյեկտների նախագծման տեխնիկական բնութագրերը և երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են համապատասխան մարզպետարան։
(9.1-ին կետը լրաց. 26.12.19 N 1935-Ն)
9․2. Մարզպետարանը, ստուգելով լրամշակված հայտի և տեխնիկական բնութագրերի համապատասխանությունը նախարարության կողմից ներկայացված դիրքորոշումների և դիտողությունների հետ, առաջարկում է համապատասխան համայնքներին կազմակերպել նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների գնման մրցութային գործընթաց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
(9.2-րդ կետը լրաց. 26.12.19 N 1935-Ն)
9․3. Համայնքները մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերման ու շինարարական օբյեկտների նախագծման մրցույթի հրապարակման, ստորագրված արձանագրությունների և կնքված պայմանագրերի պատճենները ներկայացնում են համապատասխան մարզպետարան։
(9.3-րդ կետը լրաց. 26.12.19 N 1935-Ն)
10. Համայնքներն ստացված դիրքորոշումների և դիտողությունների հիման վրա կազմում են սույն կարգի 12-րդ կետի դրույթների համաձայն սուբվենցիայի ամբողջական փաթեթները և ներկայացնում են համապատասխան մարզպետարաններ մինչև ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա նոյեմբերի 25-ը։ 2021 թվականին սուբվենցիայի ամբողջական փաթեթները ներկայացվում են համապատասխան մարզպետարաններ մինչև 2021 թվականի հունիսի 5-ը:
(10-րդ կետը փոփ., լրաց. 26.12.19 N 1935-Ն, լրաց. 07.05.20 N 700-Ն, փոփ. 25.02.21 N 292-Ն, 09.06.22 N 828-Ն, 23.06.22 N 940-Ն)
11. Մարզպետարանները սուբվենցիայի փաթեթն ստանալուց հետո, ստուգելով դրանց համապատասխանությունը սույն կարգի դրույթներին և հայտերով ներկայացվող ծրագրերի իրականացման իրագործելիության և ֆինանսական ցուցանիշների համապատասխանության մասով առարկություններ չունենալու դեպքում կից գրությամբ փաթեթը ներկայացնում են նախարարություն՝ մինչև ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա նոյեմբերի 30-ը, իսկ 2021 թվականին սուբվենցիայի ամբողջական փաթեթները նախարարություն են ներկայացվում մինչև 2021 թվականի հունիսի 10-ը: Առարկություններ ունենալու դեպքում վերադարձնում է փաթեթը համապատասխան համայնքի ղեկավարին՝ լրամշակման, և համայնքի ղեկավարի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան սույն կետով սահմանված ժամկետը, լրամշակված փաթեթը չներկայացվելու դեպքում հայտը համարվում է վերադարձված։
(11-րդ կետը փոփ. 20.06.19 N 759-Ն, փոփ., լրաց. 26.12.19 N 1935-Ն, լրաց. 07.05.20 N 700-Ն, փոփ. 25.02.21 N 292-Ն, 09.06.22 N 828-Ն, 23.06.22 N 940-Ն)
12. Սուբվենցիայի ամբողջական փաթեթը ներառում է՝
1) սուբվենցիայի հայտը.
2) ծրագրի իրականացման նպատակահարմարության վերաբերյալ՝
ա. Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքի ավագանու որոշումը, բացառությամբ այն համայնքների, որտեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավագանի չի ձևավորվել,
բ. Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքի ղեկավարի գրությունը,
գ. Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի ուղեկցող գրությունը.
3) ծրագիրն իրականացնելու նպատակով կազմակերպված հանրային լսումների արձանագրությունը.
4) շինարարական ծրագրերի դեպքում նախագծանախահաշվային փաստաթղթերի լրակազմ փաթեթը, այդ թվում՝ նախագծի ելակետային տվյալները՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը, տեխնիկական պայմանները, տարածքի ինժեներաերկրաբանական հետազննության և գոյություն ունեցող շենքերի և շինությունների փաստացի տեխնիկական վիճակի հետազննության եզրակացությունները, ինչպես նաև նախագծի, այդ թվում՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի վերաբերյալ տրված փորձաքննության դրական եզրակացությունը, շահագրգիռ մարմինների համաձայնեցումները և (կամ) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան կազմակերպված մրցակցային ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրերը.
5) մեքենասարքավորումների, տեխնիկայի և գույքի ձեռքբերման դեպքում՝
ա. դրանց տեխնիկական բնութագրերը, ֆինանսական գնահատականները և առնվազն երեք կազմակերպությունների կողմից տրված գնահարցումները,
բ. համայնքի ղեկավարի երաշխավորագիրը`
- դրանց առնվազն 10 տարի ժամկետով շահագործման, սպասարկման ու պահպանման ծախսերը հոգալու և այդ ծախսերը համայնքային բյուջեներում նախատեսելու,
- մատուցված ծառայությունները համայնքի բնակչությանը հասանելի լինելու,
- մատուցված ծառայությունների դիմաց ստացված եկամուտը համայնքային բյուջե մուտքագրելու և այն համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղելու վերաբերյալ.
6) մասնավոր հատվածի (կազմակերպություններ, բնակչություն) կողմից համաֆինանսավորման դեպքում տվյալ ծրագրի համաֆինանսավորման հստակ չափի վերաբերյալ տեղեկանքը և (կամ) պայմանագիրը, ինչպես նաև նպատակային ծախսի վերաբերյալ համայնքի ղեկավարի երաշխավորագիրը.
7) տեղեկանք՝ սուբվենցիայի ծրագրի իրականացման համար ֆոնդային բյուջեում նախատեսվող գումարի մասին.
7.1) քաղվածք՝ սուբվենցիայի ծրագրի վերաբերյալ ավագանու կողմից հաստատված համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրից.
8) այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության։
(12-րդ կետը փոփ. 26.12.19 N 1935-Ն, 07.05.20 N 700-Ն, լրաց. 25.02.21 N 292-Ն, փոփ., լրաց. 23.06.22 N 940-Ն)
13. Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների հայտերն ստանալուց հետո նախնական քննարկվում են նախարարությունում՝ հայտերի՝ սույն կարգի դրույթներին համապատասխանության մասով։
(13-րդ կետը փոփ. 26.12.19 N 1935-Ն)
14. Սույն կարգի դրույթներին չհամապատասխանող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված ծրագրային հայտի ձևաչափին անհամապատասխան և պահանջվող թերի փաստաթղթերով սուբվենցիայի հայտերը վերադարձվում են համայնքների ղեկավարներին՝ լրամշակման՝ ժամկետ սահմանելով 5 աշխատանքային օր, բայց ոչ ուշ, քան սույն կարգով սահմանված սուբվենցիայի հայտերի փաթեթների ընդունման վերջնաժամկետը։
(14-րդ կետը փոփ. 26.12.19 N 1935-Ն)
15. Նախարարությունը, ամփոփելով ծրագրային հայտերը և կից փաստաթղթերը, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված սուբվենցիայի ծրագրերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) անդամներին, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, այլ շահագրգիռ մարմինների քննարկմանը։
(15-րդ կետը փոփ. 26.12.19 N 1935-Ն)
16. Հանձնաժողովի անդամները, հայտերն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ելնելով համայնքի զարգացման և (կամ) հրատապ հարցերի հիմնալուծման վրա ազդեցությունից` տալիս են ծրագրային հայտերի վերաբերյալ եզրակացությունները, այդ թվում՝ դրական կամ բացասական դիրքորոշումները և ներկայացնում նախարարություն։
17. Նախարարությունը ամփոփելով հանձնաժողովի անդամների, ինչպես նաև այլ շահագրգիռ մարմինների կողմից հայտերի վերաբերյալ ներկայացված կարծիքները և արդյունքները, ներկայացնում է հանձնաժողովի նիստի քննարկմանը: Ընդ որում, հանձնաժողովի նիստերում սուբվենցիայի հայտերը քննարկվում են մինչև ընթացիկ տարվա փետրվարի 2-ը։ 2021 թվականին հանձնաժողովի նիստերում սուբվենցիայի հայտերը քննարկվում են մինչև 2021 թվականի հուլիսի 30-ը:
(17-րդ կետը փոփ., լրաց. 26.12.19 N 1935-Ն, լրաց. 07.05.20 N 700-Ն, փոփ. 25.02.21 N 292-Ն, 09.06.22 N 828-Ն, 23.06.22 N 940-Ն)
17.1. Սույն կարգի 4-րդ, 5-րդ, 10-րդ և 11-րդ կետերով սահմանված ժամկետներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքի ղեկավար չընտրվելու և (կամ) ավագանի չձևավորվելու դեպքերում, որպես բացառություն՝
1) սույն կարգի 4-րդ կետով սահմանված փաստաթղթերը համայնքների ղեկավարները կարող են ներկայացնել համապատասխան մարզպետարան՝ նաև մինչև ծրագրի իրականացման ընթացիկ տարվա հունվարի 30-ը.
2) սույն կարգի 5-րդ կետով սահմանված դրույթներին համապատասխան սուբվենցիայի հայտը և բնութագիրը համապատասխան մարզպետարանները կարող են նախարարություն ներկայացնել նաև մինչև ծրագրի իրականացման ընթացիկ տարվա փետրվարի 3-ը.
3) սույն կարգի 10-րդ կետով սահմանված սուբվենցիայի ամբողջական փաթեթները համայնքները կարող են համապատասխան մարզպետարաններ ներկայացնել՝ նաև մինչև ծրագրի իրականացման ընթացիկ տարվա մայիսի 25-ը.
4) սույն կարգի 11-րդ կետով սահմանված սուբվենցիայի ամբողջական փաթեթները մարզպետարանները կարող են նախարարություն ներկայացնել մինչև ծրագրի իրականացման ընթացիկ տարվա մայիսի 30-ը.
5) սույն կարգի 17-րդ կետով սահմանված հանձնաժողովի նիստերում սուբվենցիայի հայտերը կարող են քննարկվել մինչև ծրագրի իրականացման տարվա հունիսի 15-ը։
(17.1-ին կետը լրաց. 23.06.22 N 940-Ն)
18. Հանձնաժողովը նիստի ընթացքում տալիս է հայտի վերաբերյալ դրական, բացասական կամ լրամշակման վերադարձնելու մասին եզրակացություն՝ ելնելով՝
1) տարածքների համաչափ զարգացման միտումներից.
2) համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա էական ազդեցությունից.
3) համայնք-մասնավոր համագործակցության առկայությունից։
19. Հանձնաժողովի նիստի ընթացքում յուրաքանչյուր սուբվենցիայի հայտի վերաբերյալ դրական, բացասական կամ լրամշակման վերադարձնելու մասին եզրակացությունը տրվում է հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ՝ ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է։
20. Լրամշակման վերադարձվող յուրաքանչյուր հայտի լրամշակման ժամկետը սահմանում է հանձնաժողովը, բայց ոչ ավելի, քան 20 աշխատանքային օրը։
21. Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում լրամշակված սուբվենցիայի հայտերը քննարկվում են հանձնաժողովի նիստում՝ հայտերում կատարված փոփոխությունների ներկայացմամբ՝ հանձնաժողովի քարտուղարի կողմից։
22. Հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում նախարարությունը դրա մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է համապատասխան հայտ ներկայացնող համայնքի ղեկավարին` նշելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին սուբվենցիայի տրամադրման տոկոսը և վերջինիս առաջարկում է կազմակերպել գնման մրցակցային գործընթաց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, և մրցույթի արդյունքներով հաստատված հայտի բյուջեն ներկայացնել նախարարություն:
22.1. (կետն ուժը կորցրել է 25.02.21 N 292-Ն)
22.2. (կետն ուժը կորցրել է 25.02.21 N 292-Ն)
22.3. (կետն ուժը կորցրել է 25.02.21 N 292-Ն)
23. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև հիմք ընդունելով սույն որոշման N 4 հավելվածով սահմանված ծրագրերի իրականացման, հսկողության, մշտադիտարկման գործընթացները՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն` ծրագիրը կամ դրա չափաբաժինները ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համապատասխան համայնքին սուբվենցիայի տեսքով միջոցներ հատկացնելու վերաբերյալ։
(23-րդ կետը փոփ., լրաց. 26.12.19 N 1935-Ն, լրաց. 23.06.22 N 940-Ն)
24. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա տրամադրվում է սուբվենցիայի ծրագրի ընդհանուր արժեքի հետևյալ չափաբաժնով՝ ըստ ծրագրի հետևյալ ոլորտների՝
Ծրագրի ոլորտը |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը, տոկոս | ||||
մայրաքաղաքից մինչև 60 կմ հեռավորություն ունեցող բնակավայր |
մայրաքաղաքից 60 կմ-ից ավելի և մարզկենտրոնից մինչև 30 կմ հեռավորություն ունեցող բնակավայր |
մայրաքաղաքից 100 կմ-ից ավելի հեռավորություն ունեցող բնակավայր |
բարձր լեռնային բնակավայր |
Սահմանամերձ բնակավայր | |
Խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում |
60 |
60 |
65 |
70 |
70 |
Ոռոգման համակարգի կառուցում/նորոգում |
60 |
60 |
65 |
70 |
70 |
Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում ասֆալտապատմամբ |
35 |
40 |
45 |
50 |
55 |
Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում սալարկմամբ, խճապատմամբ |
50 |
55 |
60 |
65 |
70 |
Հեռագնա արոտների ճանապարհների բարելավում |
40 |
45 |
50 |
55 |
60 |
Փողոցային լուսավորության համակարգի կառուցում/նորոգում |
45 |
50 |
55 |
60 |
70 |
Վերականգնվող էներգետիկա, այդ թվում` արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում |
45 |
50 |
55 |
60 |
70 |
Բնակավայրերի գազաֆիկացում |
45 |
50 |
55 |
60 |
65 |
Նախադպրոցական հաստատությունների կառուցում, վերակառուցում/նորոգում |
70 |
70 |
70 |
75 |
80 |
Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, այդ թվում՝ էներգախնայող միջոցառումների կիրառում |
35 |
40 |
45 |
50 |
60 |
Մեքենասարքավորումների, տեխնիկայի և գույքի ձեռքբերում |
35 |
40 |
45 |
50 |
60 |
Աղբավայրերի բարեկարգում կամ փակում |
40 |
45 |
50 |
55 |
60 |
Հասարակական շենքերի (մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլն) կառուցում/վերանորոգում |
35 |
40 |
45 |
50 |
60 |
Այգիների, պուրակների կառուցում/բարեկարգում |
30 |
35 |
40 |
45 |
55 |
Oպտիկամանրաթելային ցանցի/կապուղու կառուցում, բարելավում |
10 |
15 |
20 |
30 |
55 |
Քաղաքացիական պաշտպանության ենթակառուցվածքների, ինչպես նաև ապաստարանների կառուցում և նորոգում |
30 |
35 |
40 |
45 |
65 |
Համայնքների քաղաքաշինական փաստաթղթերի մշակում |
30 |
35 |
40 |
45 |
55 |
(24-րդ կետը փոփ., լրաց. 26.12.19 N 1935-Ն, լրաց. 07.05.20 N 700-Ն, խմբ. 25.02.21 N 292-Ն, 13.01.22 N 37-Ն, 23.06.22 N 940-Ն)
24.1. Մասնավոր հատվածի (կազմակերպություններ, ընկերություններ, բնակչություն), ինչպես նաև այլ դոնոր կազմակերպությունների կողմից ծրագրի 20 տոկոս և ավելի համաֆինանսավորման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինն ավելանում է 5 տոկոսով:
(24.1-ին կետը լրաց. 26.12.19 N 1935-Ն, 13.02.20 N 139-Ն, խմբ. 13.01.22 N 37-Ն)
24.2. Մինչև 25,0 մլն դրամ համայնքային բյուջե ունեցող համայնքների դեպքում՝ յուրաքանչյուր ծրագրի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինն ավելանում է 10 տոկոսով:
(24.2-րդ կետը լրաց. 25.02.21 N 292-Ն, խմբ. 13.01.22 N 37-Ն)
24.3. Խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում իրականացվող ծրագրի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի չափաբաժինը որոշվում է իրականացվող ծրագրի շրջանակներում 50 և ավել տոկոս կազմող բնակավայրերի աշխարհագրական դիրքին համապատասխան չափաբաժիններով։
(24.3-րդ կետը խմբ. 13.01.22 N 37-Ն)
24.4. «Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, այդ թվում՝ էներգախնայող միջոցառումների կիրառում» ծրագրի կիրառման դեպքում՝ պարտադիր պահանջ է բազմաբնակարան շենքերի բնակիչների համաֆինանսավորման մասնակցությունը՝ ծրագրի ընդհանուր արժեքի 5 տոկոս և ավելիի չափով՝ ամբողջական էներգախնայող միջոցառումների կիրառման դեպքում, և 10 տոկոս և ավել համաֆինանսավորման չափով՝ առանց էներգախնայող միջոցառումների կիրառման դեպքում։
(24.4-րդ կետը խմբ. 13.01.22 N 37-Ն)
24.5. Դոնոր կազմակերպության կողմից ծրագրի ընդհանուր արժեքի 51 և ավել տոկոս համաֆինանսավորման դեպքում նախագծման և շինարարական, ինչպես նաև գույքի ու տեխնիկայի ձեռքբերման գործընթացները կարող են իրականացվել նշված կազմակերպության կողմից՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն, և ողջ գործընթացը համաձայնեցնելով համապատասխան համայնքների և մարզպետարանների հետ։
(24.5-րդ կետը խմբ. 13.01.22 N 37-Ն)
25. Սուբվենցիան համայնքին տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 2–րդ բաժնով սահմանված ընթացակարգին համապատասխան:
26. Հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած հայտերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համաֆինանսավորվում են մրցութային փուլի արդյունքներով հաստատված հայտի ընդհանուր գումարի համապատասխան տոկոսի չափով։ Ծրագրի ընդհանուր գումարից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան չափաբաժնով համաֆինանսավորումը կատարվում է համապատասխան համայնքի չափաբաժնի ֆինանսավորումից հետո։ Ծրագրի իրականացման արդյունքում խնայված, ինչպես նաև կապալառուի կողմից գանձվող տույժ ու տուգանքների գումարը բաշխվում է համամասնորեն։
(26-րդ կետը լրաց. 26.12.19 N 1935-Ն)
(հավելվածը լրաց. 31.01.19 N 62-Ն, փոփ. 20.06.19 N 759-Ն, լրաց., փոփ. 26.12.19 N 1935-Ն, 13.02.20 N 139-Ն, լրաց., փոփ. 07.05.20 N 700-Ն, 22.06.20 N 1028-Ն, լրաց., փոփ., խմբ. 25.02.21 N 292-Ն, 13.01.22 N 37-Ն, փոփ. 09.06.22 N 828-Ն, փոփ., լրաց., խմբ. 23.06.22 N 940-Ն)
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման |
Ձև
Հ Ա Յ Տ
Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների
Ծրագրի անվանումը |
Ծրագրի անվանումը պետք է հնարավորինս հստակ արտացոլի ծրագրի էությունը: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզ |
Մարզի անվանումը: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համայնքը /համայնքները |
Համայնքի անվանումը: Խոշորացված համայնքների դեպքում մասնակից բնակավայրերի անվանումները: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համայնքի /բնակավայրի հեռավորությունը մայրաքաղաք Երևանից, ինչպես նաև մարզկենտրոնից |
....կմ, ,,,, կմ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համայնքի /բնակավայրի բնակչությունը |
…. Համայնքի՝ ․․․․ մարդ, ծրագիրն իրականացնող բնակավայրի/բնակավայրերի՝ ․․․ մարդ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սահմանամերձ համայնք/բնակավայր | Նշել, եթե համայնքը հանդիսանում է սահմանամերձ կամ ծրագիր իրականացնող ո՞ր բնակավայրը/բնակավայրերն են հանդիսանում սահմանամերձ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բարձր լեռնային համայնք /բնակավայրի |
Նշել, եթե համայնքը, և ծրագիր իրականացնող բնակավայրը/բնակավայրերը հանդիսանում է բարձր լեռնային համայնք | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համայնքի գլխավոր հատակագծի առկայություն | Այո/ ոչ, Այո-ի դեպքում նշել հաստատման ամսաթիվը | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համայնքի և ծրագիր իրականացվող բնակավայրի/բնակավայրերի ենթակառուցվածքների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝ հստակ նշելով՝ - ջրամատակարարման և ջրահեռացման համակարգից օգտվող համայնքի բնակչության տոկոսը և ջրամատակարարման տևողությունը, - գազամատակարարման համակարգից օգտվող համայնքի բնակչության տոկոսը, - ոռոգման համակարգից օգտվող բնակչության տոկոսը և համայնքում գյուղատնտեսական հողերից ոռոգվող հողատարածքների տոկոսը, - լուսավորության համակարգի առկայությամբ փողոցների տոկոսը՝ համայնքի ընդհանուր փողոցների մեջ և նշել էներգախնայող և ԼԵԴ լուսավորություն է, թե ոչ |
Ներկայացնել համայնքի (բնակավայրի) ջրամատակարարման, ջրահեռացման, էլեկտրագազամատակարարման, ոռոգման, փողոցային լուսավորության վիճակի վերաբերյալ տեղեկատվություն։ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծրագրի ընդհանուր նկարագրությունը և դրա իրականացման անհրաժեշտությունը |
Մանրամասն նկարագրել, թե որոնք են այն առկա կոնկրետ խնդիրները, որոնք պետք է լուծել ծրագրի ընդհանուր նպատակին և ակնկալվող արդյունքներին հասնելու համար: Խնդիրները պետք է լինեն հնարավորինս կոնկրետ, չափելի և իրատեսական: Ներկայացնել ծրագրի իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող բացատրագիր: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծրագրի ակնկալվող արդյունքները, որոնց միջոցով պետք է հասնել ծրագրի իրականացման նպատակին |
Նշել այն արդյունքները, որոնց պետք է հասնել ծրագրի շրջանակներում վերջինիս իրականացման նպատակին հասնելու համար: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծրագրի արդյունքներին հասնելու գործողությունները և միջոցառումները |
Մանրամասն նկարագրել ծրագրի շրջանակներում նախատեսվող գործողություններն ու միջոցառումները, դրանց ժամկետները և ծախսերը, որոնք պետք է լինեն հստակ և չափելի: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծրագրի իրականացման արդյունքում համայնքին սեփականության իրավունքով պատկանող հիմնական միջոցների արժեքի ավելացում բացառությամբ բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի |
Ներկայացնել, թե ծրագրի իրականացումն ինչ ազդեցություն կունենա համայնքին սեփականության իրավունքով պատկանող հիմնական միջոցների արժեքի վրա, մասնավորապես, նշելով, որ գույքը, որի վրա պլանավորվում է ազդեցությունը, սեփականության իրավունքով պատկանում է համայնքին: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծրագրի ազդեցությունը համայնքի և շահառուների վրա |
-Նշել ուղղակի շահառուների քանակը: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Նշել ծրագրի իրականացման ընթացքում ստեղծվող ժամանակավոր և հիմնական աշխատատեղերի քանակը և դրանց նկարագրությունը |
Նշել ծրագրի իրականացման ընթացքում ստեղծվող ժամանակավոր/հիմնական աշխատատեղերը: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համայնքի նախորդ տարվա բյուջեն և բյուջեի կատարողականը |
Նախորդ տարվա բյուջեն` … դրամ.
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համայնքի ընթացիկ տարվա բյուջեն |
...... դրամ.
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը |
Հաստատված միջնաժամկետ ծախսերի ծրագրով սուբվենցիոն ծրագրի իրականացման տարվա բյուջեն` … դրամ. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հաստատված միջնաժամկետ ծախսերի ծրագրով սուբվենցիոն ծրագրի իրականացման տարվան հաջորդող տարվա բյուջեն` … դրամ. | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկայացնել ծրագրի իրականացման և իրականացման տարվան հաջորդող տարվա միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեված եկամուտները և ծախսերը` առանձնացնելով բյուջեի վարչական և ֆոնդային մասերը, իսկ բյուջեի ֆոնդային մասից նախատեսված ծախսերը ներկայացնել առանձին բացվածքով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համայնքի ծրագրի իրականացման տարվա միջնաժամակետ ծախսերի ծրագրով նախատեսված բյուջետային մուտքերի (ներառյալ՝ ֆինանսական համա- հարթեցման դոտացիայի գծով նախատեսված մուտքերը) հաշվին նշված ծրագրի իրականացման անհնարինության հիմնավորումը (համապատասխան հաշվարկ- ներով |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծրագրի ընդհանուր բյուջեն, այդ թվում՝ - շինարարական օբյեկտների նախագծման արժեքը _________ դրամ, - նախագծանախահաշվային փաստաթղթերի պետական փորձաքննության ծառայության արժեքը՝ _________ դրամ, - տեխնիկական հսկողության ծառայությունների արժեքը՝ _________ դրամ, - հեղինակային հսկողության ծառայությունների արժեքը՝ _________ դրամ, - գոյություն ունեցող շենք-շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ փորձաքննության ծառայության արժեքը՝ _________ դրամ, ինժեներաերկրաբանական հետազոտության ծառայության արժեքը՝ ———— դրամ ինչպես նաև առանձին ներկայացնել հասարակական շենքերի և բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման գույքի կառուցման/նորոգման դեպքում՝ էներգախնայողության միջոցառումների արժեքը _________ դրամ |
.................... դրամ (100%) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համայնքի կողմից ներդրվող մասնաբաժնի չափը |
............... դրամ (....․%) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Այլ ներդրողներ |
.......... դրամ ( .... %), նշել ներդրողի անունը: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծրագրի իրականացման տևողությունը |
Սկիզբը________________20...թ. Տևողությունը __________ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծրագրի ծախսերը |
Մանրամասն ներկայացնել ծախսերը` կցելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախագծանախահաշվային փաստաթղթերը: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ամսաթիվ |
____ ___________20…թ. |
Այլ տեղեկություններ ծրագրի մասին (նշել այն լրացուցիչ հանգամանքները, որոնք կարող են ցույց տալ ծրագրի կարևորությունը, ակնկալվող արդյունքների ազդեցությունը համայնքի և տարածաշրջանի զարգացման վրա, այլ հանգամանքներ, որոնք կարող են հաշվի առնվել ծրագիրը գնահատելու ընթացքում):
Համայնքի տնտեսական պատասխանատու
Հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը
_____________________________________________________________________________
Համայնքի ղեկավար |
______________________ (անունը, ազգանունը) |
Կ. Տ
(հավելվածը լրաց. 31.01.19 N 62-Ն, լրաց., փոփ. 26.12.19 N 1935-Ն, լրաց., փոփ. 25.02.21 N 292-Ն, 13.01.22 N 37-Ն, լրաց., խմբ. 23.06.22 N 940-Ն)
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացում միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած ծրագրերի իրականացման, հսկողության, մշտադիտարկման և ավարտի փաստագրման ձև
(վերնագիրը խմբ. 26.12.19 N 1935-Ն)
NN ը/կ |
Գործողությունը |
Մշտադիտարկումը և գնահատումը |
1. |
Համայնքի կողմից «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կապալառուի ընտրության համար մրցույթի հրավեր։ Հրավերի տեքստը և տպագրված հայտարարությունը ներկայացվում են համապատասխան մարզպետարան |
Մրցույթի վերաբերյալ տեղեկատվության գրանցումը և մշտադիտարկումն իրականացվում են համապատասխան մարզպետարանի կողմից |
2. |
Համայնքի կողմից գնումների արդյունքներն ամփոփող նիստերի արձանագրությունը ներկայացվում է համապատասխան մարզպետարան |
Արձանագրությունների գրանցումը և մշտադիտարկումն իրականացվում են համապատասխան մարզպետարանի կողմից |
3. |
ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի դրույթների համաձայն hամայնքի կողմից կապալառուի կամ մատակարարի հետ պայմանագրի կնքում և պայմանագրի պատճենի ներկայացում համապատասխան մարզպետարան |
Մարզպետարանն իրականացնում է յուրաքանչյուր սուբվենցիոն ծրագրի մասով համայնքի և կապալառուի կամ մատակարարի միջև կնքված պայմանագրերի հավաքագրում և մշտադիտարկում |
4. |
Յուրաքանչյուր սուբվենցիոն ծրագրի համար նախագծող ընկերության, աշխատանքներն իրականացնող կապալառուի կամ մատակարարի, ինչպես նաև տեխնիկական հսկողություն իրականացնող լիցենզավորված կազմակերպության տվյալների հավաքագրում մարզպետարանի կողմից |
Մարզպետարանն իրականացնում է կապալառուի և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի կատարման մշտադիտարկում և հավաքագրված տվյալների հիման վրա ստեղծում է տեղեկատվական բազա՝ կապալառուի տվյալների, պայմանագրի կնքման ամսաթվի և պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման ժամկետների, ինչպես նաև տեխնիկական հսկողություն իրականացնող լիցենզավորված կազմակերպության տվյալների վերաբերյալ և ներկայացնում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (այսուհետ՝ նախարարություն): Նախարարությունը ամփոփում է տեղեկատվությունը և ըստ անհրաժեշտության այն ներկայացնում շահագրգիռ մարմիններին |
5. |
Համապատասխան համայնքում սուբվենցիայի ծրագրի պատասխանատու ստորաբաժանման սահմանում՝ ներգրավելով համապատասխան մարզպետարանի մասնագետին |
Յուրաքանչյուր կատարողականի ակտի ընդունում պատասխանատու ստորաբաժանման կողմից և փաստաթղթերի ներկայացում համապատասխան մարզպետարան |
6. |
Մարզպետի հանձնարարականով մարզպետարանում ստեղծվում է ոլորտային մասնագետներից բաղկացած մշտադիտարկման աշխատանքային խումբ: Վերջինիս կողմից իրականացվում են սուբվենցիայի ծրագրերով կատարվող աշխատանքների ընթացքի և որակի համապատասխանության ուսումնասիրության այցելություններ՝ ամիսը 2 անգամ յուրաքանչյուր ծրագրի համար |
Բոլոր ծրագրերի ընթացքի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության և լուսանկարների ներկայացում նախարարություն՝ ամիսը երկու անգամ |
7. |
Նախարարության ոլորտային մասնագետների, ոլորտային գերատեսչությունների համապատասխան մասնագետների (համաձայնությամբ), ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մարզային բաժինների մասնագետների (համաձայնությամբ) կողմից իրականացվող ծրագրերի որակի և ժամկետների վերահսկողության մասով այցելություններ |
Համապատասխան տեղեկանքների և արձանագրությունների ներկայացում նախարարություն |
8. |
Ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքի և որակի համապատասխանելիության այցելությունների ընթացքում թերությունների բացահայտման դեպքում այցելություն կատարող մասնագետների կողմից միջնորդագիր է ներկայացվում համապատասխան մարզպետարան՝ լրացուցիչ փորձարկումների և հետազննությունների կատարման անհրաժեշտության վերաբերյալ։ Մարզպետարանն առաջարկում է համապատասխան համայնքի ղեկավարին, որպեսզի կապալառուն իրականացնի անհրաժեշտ տեխնիկական հետազոտություններն ու փորձարկումներն իր միջոցների հաշվին (ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման դրույթների համաձայն) |
Համապատասխան տեղեկանքների և փորձարկումների ու հետազննությունների ներկայացում նախարարություն |
9. |
Լրացուցիչ փորձարկումների իրականացում |
Անհրաժեշտության դեպքում նախարարությունը դիմում է մասնագիտացված կառույցներին՝ լրացուցիչ հետազննություններ և փորձարկումներ իրականացնելու համար |
10. |
Սուբվենցիոն ծրագրով իրականացված շինարարական աշխատանքների կատարողական ակտերի կազմում |
ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման դրույթների համաձայն կատարողական ակտերը կազմվում են կապալառուի և տեխնիկական հսկողություն իրականացնող անձի կողմից և ներկայացվում է համայնքի ղեկավարին, hամայնքի ղեկավարն այն ներկայացնում է շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովին |
11. |
Սուբվենցիոն ծրագրով մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերման դեպքում՝ դրանց փորձարկում և ընդունման ակտի կազմում |
Համայնքի կողմից մատակարարի մասնակցությամբ իրականացվում են մեքենասարքավորումների և գույքի փորձարկում և ընդունում |
12. |
Սուբվնեցիայի ծրագրով շինարարական աշխատանքների ընդունող հանձնաժողովի ստեղծում |
Ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավվում են կառուցապատողի, կապալառուի, տեխնիկական հսկողություն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` հեղինակային հսկողություն իրականացնող անձինք, համապատասխան մարզպետարանի, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածքային բաժնի ներկայացուցիչը, ինչպես նաև օրենքով համապատասխան վերահսկողական իրավասություններով օժտված այլ շահագրգիռ պետական մարմինների և իրավասու մարմնի ներկայացուցիչները |
13. |
Կատարողական փաստաթղթերը (ակտերը) և շինարարության վարման մատյանն ընդունող հանձնաժողովի անդամները, ըստ անհրաժեշտության, կարող են ուսումնասիրել դրանք՝ պահանջելով կառուցապատողից: Կատարողական փաստաթղթերի կամ դրանց մի մասի բացակայության դեպքում կապալառուն պարտավոր է իր միջոցների հաշվին վերականգնել դրանք` անհրաժեշտ տեխնիկական հետազոտություններ կամ փորձարկումներ կատարելու միջոցով |
Մարզպետարանը տեղեկանքները, արձանագրությունները, ինչպես նաև յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար համայնքի և կապալառուի կամ մատակարարի միջև կնքված պայմանագրերը ներկայացնում է նախարարություն |
14. |
Նախարարության ոլորտային մասնագետների, ոլորտային գերատեսչությունների համապատասխան մասնագետների, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մարզային կառույցների (համաձայնությամբ) մասնագետների կողմից ավարտված շինարարական աշխատանքների որակի վերահսկողության մասով այցելություններ |
Այցելության արդյունքներով թերությունների առկայության մասին տեղեկատվություն է ներկայացվում համապատասխան համայնքի ղեկավարին, ինչպես նաև նախարարությանը |
15. |
Ավարտված շինարարության փաստագրում |
Ավարտված շինարարական օբյեկտի՝ հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանությունը հավաստվում է ընդունող հանձնաժողովի ակտով և հիմնավորվում է կատարողական փաստաթղթերով կամ օբյեկտի տեխնիկական վիճակի (շահագործման ենթակա լինելու) մասին համապատասխան հետազննության դրական եզրակացություններով |
16. |
Շինարարական օբյեկտների ավարտական ակտի (շահագործման թույլտվության) ձևակերպում համայնքի ղեկավարի կողմից |
ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 9-ի N 596-Ն որոշման դրույթների համաձայն համայնքի ղեկավարը, հիմք ընդունելով ընդունող հանձնաժողովի ակտը, հաստատում է օբյեկտի ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) |
17. |
Ծրագրի ավարտ և փակում |
Ծրագրի ավարտի և փակման վերաբերյալ (լուսանկարներով, հոդվածներով և այլն) hամապատասխան համայնքի կողմից ներկայացվում է համապատասխան մարզպետարան։ Մարզպետարանը ներկայացնում է նախարարություն |
18. |
Ծրագրի ավարտից հետո մարզպետարանների և, ըստ անհրաժեշտության՝ նաև Նախարարության ոլորտային մասնագետների, ոլորտային գերատեսչությունների համապատասխան մասնագետների (համաձայնությամբ) կողմից իրականացվում են շահագործման հանձնված օբյեկտների, ձեռք բերված մեքենասարքավորումների, տեխնիկայի ու գույքի կիրառման ու օգտագործման մշտադիտարկման ու ծրագրի արդյունավետության գնահատման մասով այցելություններ՝ ծրագրի ավարտից հետո առաջին տարվա ընթացքում՝ տարին մեկ անգամ, այնուհետև՝ ըստ անհրաժեշտության։ |
Այցելության արդյունքներով գնահատված արդյունավետության կամ անարդյունավետության, ինչպես նաև շահագործման ընթացքում բացահայտվող թերությունների առկայության մասին եռօրյա ժամկետում տեղեկատվություն է ներկայացվում համապատասխան համայնքի ղեկավարին և Նախարարություն։ |
(հավելվածը լրաց. 31.01.19 N 62-Ն, խմբ. 26.12.19 N 1935-Ն, խմբ., փոփ., լրաց. 25.02.21 N 292-Ն, լրաց. 13.01.22 N 37-Ն, խմբ. 23.06.22 N 940-Ն)