ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 597-Ա
ԱՍՏՂԻՆԵ ՊԱՍՈՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ստրասբուրգի «Հայորդի» միավորման կողմից սահմանամերձ համայնքների բնակիչներին և սահմանապահ զորքերին անհատույց բաշխելու նպատակով Աստղինե Պասոյանի հասցեով ուղարկված բեռի (11 տեղ, 5,300 կգ ընդհանուր քաշով, 10,460 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են «Արարատյան» մաքսատուն-վարչությունում, բեռի և բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման ծրագիրը:
2. Աստղինե Պասոյանին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
15.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 597-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
NN ը/կ |
Ապրանքի անվանումը |
Քանակը (տուփ) |
Քաշը (կգ) |
Միավորի արժեքը (եվրո) |
Արժեքը (եվրո) |
1. |
Մեծ վրան |
79 |
3,680 |
100 |
7,900 |
2. |
Փոքր վրան |
100 |
800 |
12 |
1,200 |
3. |
Արշավական գոյատևման ծածկոց |
40 |
400 |
15 |
600 |
4. |
Օգտագործված ծածկոց |
10 |
20 |
16 |
160 |
5. |
Մեծահասակի օգտագործված հագուստ |
12 |
400 |
50 |
600 |
Ընդամենը |
241 |
5,300 |
10,460 |
ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԸ
Ապրանքի անվանումը |
Շահառուն, որին փոխանցվելու են ապրանքները |
Վերջնական հասցեատերերը, որոնց բաշխվելու են ապրանքները |
79 վրան, 3040 կգ, 7900 եվրո |
«Կոմանդոս» ռազմամարզական ակումբ հիմնադրամ |
բանակային միավորումներ, տեղական ինքնակառավարման մարմիններին կցված կամավորական ջոկատներ |
100 վրան, 800 կգ, 1200 եվրո |
բանակային Զ/Մ, ՏԻՄ-ին կցված կամավորական ջոկատների հրետանավոր, հետախուզական ջոկատ | |
Արշավական գոյատևման ծածկոց, 40 տուփ, 400 կգ, 600 եվրո |
բանակային Զ/Մ, ՏԻՄ-ին կցված կամավորական ջոկատ | |
● Օգտագործված ծածկոց՝ 50 հատ, 20 կգ, 100 եվրո ● Մեծահասակի օգտագործված հագուստ՝ 12 տուփ, 400 կգ, 600 եվրո |
Խնձորեսկի համայնքապետարան |
ներքին Խնձորեսկի ինքնապաշտպանական ջոկատ |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
15.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |