ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ԵՇԴ/0029/04/13 2020 թ. |
Սնանկության գործ թիվ ԵՇԴ/0029/04/13 |
|
Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ե. Խունդկարյան | |
|
զեկուցող |
Վ. Ավանեսյան |
|
|
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ |
|
|
Ա. Բարսեղյան |
|
|
Մ. Դրմեյան |
Գ. Հակոբյան | ||
|
|
Ս. Միքայելյան |
|
|
Տ. Պետրոսյան |
|
|
Է. Սեդրակյան |
|
|
Ն. Տավարացյան |
2020 թվականի փետրվարի 21-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ դիմումի Գոհար Հովսեփյանի ընդդեմ Վարդգես Վարդանյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ գործին մասնակից չդարձված անձ Գայանե Հայրապետյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Գոհար Հովսեփյանը պահանջել է Վարդգես Վարդանյանին ճանաչել սնանկ:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա.Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 17.09.2013 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Դատարանի 12.09.2014 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արմենակ Ադամյանը:
Դատարանի 26.04.2018 թվականի որոշմամբ Վարդգես Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյանին թույլատրվել է հրապարակային սակարկություններով, երկու առանձին լոտով վաճառելու Վարդգես Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.07.2018 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Գայանե Հայրապետյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.09.2018 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Գայանե Հայրապետյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված անձ Գայանե Հայրապետյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ, 371-րդ հոդվածները և 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը մերժել է բողոք բերած անձի վերաքննիչ բողոքի վարույթ ընդունումն այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերը չեն ուղարկվել գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարանին:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոքի օրինակները ուղարկվել են գործին մասնակցող անձանց բողոքը Վերաքննիչ դատարան ներկայացնելուն հաջորդած շրջանում, ինչը բացասական հետևանքներ չի կարող առաջացնել:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ բողոք բերած անձն օրենքով սահմանված ժամկետում ներկայացրել է վերաքննիչ բողոքը` պահպանելով դրա ձևի և բովանդակության համար սահմանված պահանջները, և մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը, խախտել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրաիրավական նորմերն ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի պահանջները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 06.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
‹‹Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին›› եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, ի թիվս այլնի Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքին, բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները (տե´ս, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Քրիստինե Տոնոյանի, Օվսաննա Մեսրոբյանի թիվ ԵԿԴ/2357/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2019 թվականի որոշումը):
Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման՝ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր՝ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն`վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան։ Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում են`(...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են (...), բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե՝ չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, կամ նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, որը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանված վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգին, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջներին, միաժամանակ նշելով այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, ուստի սույն որոշմամբ կրկին դրան չի անդրադառնում (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):
Հավելելով վերը նշվածին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրենսդիրը, ի թիվս այլնի, վերաքննիչ բողոքին պարտադիր կցվող փաստաթղթերի ցանկում ներառել է նաև վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճենները` դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցները: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված օրենսդրական կարգավորումը բխում է քաղաքացիական դատավարությունում գործող մրցակցության սկզբունքի էությունից և նպատակ է հետապնդում ապահովելու մյուս կողմի՝ իր գործը հավասար պայմաններում ներկայացնելու դատավարական ընթացակարգը: Այսպես, ստանալով վերաքննիչ բողոքը և ծանոթանալով դրա բովանդակությանը՝ գործին մասնակցող անձն օրենքով սահմանված կարգով իրականացնում է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իր դատավարական իրավունքը: Ուստի ցանկացած պարագայում դատարանը պարտականություն է կրում ստուգելու՝ արդյոք բողոք բերած անձը բողոքն ուղարկել է գործին մաuնակցող այլ անձանց, և արդյոք այն ուղարկվել է ճիշտ հասցեով, քանի որ դրա հիման վրա է դատարանն ապահովում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքների պատշաճ իրականացումը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 26.04.2018 թվականի «Վարդգես Գալուստի Վարդանյանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվություն տալու մասին» որոշման դեմ գործին մասնակից չդարձված անձ Գայանե Հայրապետյանի կողմից 25.07.2018 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք (հավելված 5-րդ, գ.թ. 28-29): ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 31.07.2018 թվականի որոշմամբ Գայանե Հայրապետյանի վերաքննիչ բողոքը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կցված չեն բողոքի օրինակը սնանկության վարույթի մասնակիցներին՝ պարտապանին և պարտատերերին ուղարկելու մասին ապացույցները: Միաժամանակ տվյալ որոշմամբ սահմանվել է 3-օրյա ժամկետ՝ որոշումը ստանալուց հետո այդ խախտումը վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար (հավելված 5-րդ, գ.թ. 68):
Գայանե Հայրապետյանը 14.08.2018 թվականին կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան (հավելված 6-րդ, գ.թ. 2-19, 42): Այնուհետև, 18.08.2018 թվականին Գայանե Հայրապետյանը ներկայացրել է դիմում՝ հասցեագրված Վերաքննիչ դատարանին և հայտնել, որ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու պահին բողոքին կցված չեն եղել բողոքի օրինակը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց, ինչպես նաև դատական ակտը կայացրած դատարանին ուղարկելու փաստը հավաստող փոստային անդորրագրերը, ուստի 18.08.2018 թվականի թվագրմամբ ուղարկված փոստային անդորրագրերը ներկայացվում է նույն դիմումին կից (հավելված 6-րդ, գ.թ 43-56):
Վերաքննիչ դատարանը, 06.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ, մերժելով Գայանե Հայրապետյանի կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը, պատճառաբանել է, որ վերաքննիչ բողոքին կրկին չեն կցվել բողոքի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով սույն գործում առկա բողոքի օրինակը սնանկության վարույթի մասնակիցներին ուղարկելու վերաբերյալ ապացույցներին, արձանագրել է, որ վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցները փոստային բաժանմունք են հանձնվել 18.08.2018 թվականին, իսկ կրկին բողոք ներկայացնելու ժամկետն ավարտվել է 14.08.2018 թվականին, որպիսի պայմաններում ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից 31.07.2018 թվականի որոշմամբ մատնանշված խախտումը չի վերացվել (հավելված 6-րդ, գ.թ. 81):
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական դատավարության մասնակիցների համար օրենսդիրն առաջադրել է պահանջներ, որոնց պահպանման դեպքում միայն կարող է իրականացվել վերջիններիս իրավունքների պաշտպանությունը: Նման պահանջներից մեկն էլ վերաքննիչ բողոքին կից փաստաթղթերի պատճենները դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցներ կցելու պահանջն է: Նշված պահանջն ուղղված է կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների երաշխավորմանը՝ ապահովելով գործին մասնակցող մյուս անձանց իրազեկվածությունը՝ իրենց իրավունքներին և պարտականություններին վերաբերող դատական ակտի՝ բողոքարկված լինելու վերաբերյալ: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի պատճենն ուղարկելու վերաբերյալ ապացույցը պետք է լինի այնպիսին, որ միանշանակորեն հնարավոր լինի եզրահանգում կատարել համապատասխան պարտականությունը կատարած լինելու վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործում առկա 18.08.2018 թվականին ուղարկված փոստային անդորրագրերի և 18.08.2018 թվականին ներկայացված դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ Գայանե Հայրապետյանը վերաքննիչ բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները 18.08.2018 թվականին ուղարկել է գործին մասնակցող անձանց:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցներ ներկայացնելը նպատակ է հետապնդում դատարանին հավաստիացնել, որ վերաքննիչ բողոքի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները օրենքով սահմանված կարգով ուղարկվել են գործին մասնակցող անձանց:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ գործով Գայանե Հայրապետյանը վերաքննիչ բողոքարկման իր իրավունքն իրացնելիս կատարել է օրենսդրորեն սահմանված իր պարտականությունը, այն է՝ վերաքննիչ բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները ուղարկել է գործին մասնակցող անձանց: Վճռաբեկ դատարանի վերը նշված հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ չնայած նրան, որ Գայանե Հայրապետյանը նշված պարտականությունը կատարել է օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ 18.08.2018 թվականին, այնուհանդերձ Վերաքննիչ դատարանի կողմից «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը կայացնելու օրվա` 06.09.2018 թվականի դրությամբ Գայանե Հայրապետյանը վերացրել է Վերաքննիչ դատարանի 31.07.2018 թվականի որոշմամբ արձանագրված խախտումը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից պարտադիր է համարվել այնպիսի ապացույցի ներկայացումը, որից միանշանակորեն պարզ կլինի, որ բողոք բերող անձը բողոքի պատճեններն ուղարկել է դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող անձանց: Այսինքն՝ էականը տվյալ դեպքում բողոքի պատճեններն ուղարկված լինելու վերաբերյալ հավաստիանալն է: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ գործով Գայանե Հայրապետյանը վերաքննիչ բողոքարկման իր իրավունքն իրացնելիս կատարել է օրենսդրորեն սահմանված պարտականությունը, այն է՝ վերաքննիչ բողոքի պատճեններն ուղարկել է գործին մասնակցող անձանց, որպիսի պարագայում Գայանե Հայրապետյանին վերաքննության իրավունքից զրկելը կդիտվի որպես դատարանի մատչելիության իրավունքի այնպիսի սահմանափակում, որի արդյունքում կխախտվի այդ իրավունքի բուն էությունը: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված սահմանափակումը կկրի խիստ ձևական բնույթ՝ խախտելով ողջամիտ հարաբերակցությունը ձեռնարկվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով դատարանի մատչելիության վերաբերյալ, այդ թվում նաև՝ վերադաս ատյաններում, ինչպես Եվրոպական դատարանի, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, մերժելով Գայանե Հայրապետյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը, սահմանափակել է վերջինիս` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ե. Խունդկարյան |
Զեկուցող |
Վ. Ավանեսյան |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Ս. Միքայելյան | |
Տ. Պետրոսյան | |
Է. Սեդրակյան | |
Ն. Տավարացյան |
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Սնանկության գործ թիվ ԵՇԴ/0029/04/13 2020 թ. Սնանկության գործ թիվ ԵՇԴ/0029/04/13
Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
2020 թվականի փետրվարի 21-ին
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) գրավոր ընթացակարգով քննելով ըստ դիմումի Գոհար Հովսեփյանի ընդդեմ Վարդգես Վարդանյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ գործին մասնակից չդարձված անձ Գայանե Հայրապետյանի վճռաբեկ բողոքը, որոշել է. վճռաբեկ բողոքը բավարարել` վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված հիմքով և կարգով Վճռաբեկ դատարանի դատավորներ Ս. Անտոնյանս, Ա. Բարսեղյանս և Է. Սեդրակյանս ներկայացնում ենք հատուկ կարծիք` դատական ակտի պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ համաձայն չլինելու պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանի կողմից ընդունված որոշմամբ արձանագրվել է հետևյալը.
Գործի դատավարական նախապատմությունը

Գտնում ենք, որ վերաքննիչ դատարանի եզրահանգումն իրավաչափ է, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա էր մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդրի կողմից պարտադիր է համարվել այնպիսի ապացույցի ներկայացումը, որից միանշանակորեն պարզ կլինի, որ բողոք բերող անձը բողոքի պատճեններն ուղարկել է դատական ակտը կայացրած դատարան և գործին մասնակցող անձանց, այսինքն` էականը` տվյալ դեպքում բողոքի պատճեններն ուղարկված լինելու վերաբերյալ հավաստիանալն է, հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տվյալ գործով Գայանե Հայրապետյանը վերաքննիչ բողոքարկման իր իրավունքն իրացնելիս կատարել է օրենսդրորեն սահմանված պարտականությունը, այն է՝ վերաքննիչ բողոքի պատճեններն ուղարկել է գործին մասնակցող անձանց, որպիսի պարագայում Գայանե Հայրապետյանին վերաքննության իրավունքից զրկելը կդիտվի որպես դատարանի մատչելիության իրավունքի այնպիսի սահմանափակում, որի արդյունքում կխախտվի այդ իրավունքի բուն էությունը: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված սահմանափակումը կկրի խիստ ձևական բնույթ՝ խախտելով ողջամիտ հարաբերակցությունը ձեռնարկվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով դատարանի մատչելիության վերաբերյալ, այդ թվում նաև՝ վերադաս ատյաններում, ինչպես Եվրոպական դատարանի, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Հարկ ենք համարում նշել, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, 06.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ մերժելով Գայանե Հայրապետյանի կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը, և անդրադառնալով սույն գործում առկա բողոքի օրինակը սնանկության վարույթի մասնակիցներին ուղարկելու վերաբերյալ ապացույցներին, արձանագրել է, որ վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցները փոստային բաժանմունք են հանձնվել 18.08.2018 թվականին, իսկ կրկին բողոք ներկայացնելու ժամկետն ավարտվել է 14.08.2018 թվականին, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 31.07.2018 թվականի որոշմամբ մատնանշված խախտումը չի վերացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան։ Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում են`(...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են (...), բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե՝ չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, կամ նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, որը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանը, իր նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերաքննիչ բողոքը վերադարձնելու, Վերաքննիչ դատարանի կողմից արձանագրված խախտումը վերացնելու և այն կրկին ներկայացնելու իրավական խնդրին, արձանագրել է. «…Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը, արձանագրում է, որ դրանք կիրառելի են նաև այն դեպքերի նկատմամբ, երբ վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձվել է` տրամադրելով երկշաբաթյա ժամկետ որոշումն ստանալուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է հետևյալով. օրենսդիրը, սահմանելով բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն, վերաքննիչ բողոքարկման ընդհանուր ժամկետը երկարաձգել է երկշաբաթյա ժամկետով՝ երաշխավորելով դատարանի մատչելիության իրավունքը: Դատավարական այս կարգը, սակայն, բացարձակ բնույթ չի կրում և վերաբերում է միայն բողոքի այն թերություններին, որոնք իրենց բնույթով շտկման ենթակա են և չեն բացառում վերաքննության հնարավորությունը: Այլ կերպ ասած՝ այդպիսի թերությունները կարող էին և թույլ տրված չլինել բողոքարկման ընդհանուր ժամկետի ընթացքում, այդուհանդերձ, վերաքննիչ դատարանի կողմից այդպիսիք արձանագրվելու դեպքում անձը պետք է հնարավորություն ունենա շտկելու դրանք: Օրենսդրի կողմից սահմանված երկշաբաթյա ժամկետը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այն անհրաժեշտ ժամանակահատվածն է, որի շրջանակներում անձը կարող է բողոքում թույլ տրված խախտումները վերացնել և բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան` դրանով իսկ հնարավորություն ունենալով իրապես իրացնել իր բողոքարկման իրավունքը: Միաժամանակ նկատի ունենալով, որ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, ըստ էության, բողոքարկման ընդհանուր ժամկետի շարունակությունն է, հետևաբար դրա նկատմամբ ենթակա են կիրառման այն նույն իրավակարգավորումները, որոնք վերաբերելի են ընդհանուր ժամկետում վերաքննիչ բողոքարկման իրավունքի իրացմանը:
Վերոգրյալից հետևում է, որ վերաքննիչ բողոք բերած անձը, ստանալով վերաքննիչ դատարանի վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը, պետք է հնարավորություն ունենա երկշաբաթյա ժամկետում վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել` խախտումները վերացված տարբերակով, ինչը ենթադրում է, որ բողոք բերած անձը հնարավորություն պետք է ունենա բողոքը ներկայացնել բողոքի տեքստային և բողոքին կից ներկայացվող պարտադիր փաստաթղթերի հետ միասին: Նշված պահանջը կատարելու համար օրենքով սահմանված է դատավարական ժամկետ, այն է՝ որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետ, որի ընթացքում ցանկացած ժամանակ բողոք բերած անձն իրավազոր է կատարել բողոքում թույլ տված խախտումների վերացում` ներկայացնելով բողոքը բովանդակային առումով` որպես տեքստային և բողոքին կից ներկայացվող պարտադիր փաստաթղթերի միասնություն: Ընդ որում, վերաքննիչ դատարանը կաշկանդված է դատավարական երկշաբաթյա ժամկետով և կրկին ներկայացված բողոքի կապակցությամբ իրավազոր է կայացնելու որոշում միայն այդ ժամկետն ավարտվելուց հետո: Հակառակ դեպքում` կսահմանափակվի բողոք բերած անձի` բողոքում թույլ տված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու սուբյեկտիվ իրավունքը` խաթարելով անձի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով ամրագրված արդար դատաքննության իրավունքը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վերաքննիչ դատարանը, կաշկանդված լինելով բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետով, կրկին ներկայացված բողոքի վերաբերյալ, պայմանավորված կայացվող որոշման բնույթով, որոշում կարող է կայացնել հետևյալ ժամկետներում՝
1) այն պարագայում, երբ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման, ապա վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո եռօրյա ժամկետում պետք է որոշում կայացնի բողոքը վերադարձնելու մասին.
2) այն պարագայում, երբ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերը բացակայում են, ապա վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո մեկամսյա ժամկետում պետք է ընդունի որոշում` բողոքը վարույթ ընդունելու մասին…(տե′ս, Գեորգի Ավետիսյանի ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը) »:
Կարծում ենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված որոշմամբ արձանագրվածից հետևում է, որ եթե Վերաքննիչ դատարանի կողմից տրվել է օրենքով սահմանված ժամկետ (տվյալ դեպքում տրվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված եռօրյա ժամկետը)՝ խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար, հետևաբար օրենսդրի տրամաբանությունն այն է, որ խախտումները պետք է վերացվեն հենց այդ ժամկետում: Սույն գործով Գայանե Հայրապետյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 31.07.2018 թվականի որոշումն ստացել է 10.08.2018 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացրել է 14.08.2018 թվականին: Դատարանի կողմից սահմանված եռօրյա ժամկետը լրացել է 16.08.2019 թվականին՝ նկատի ունենալով, որ 2018 թվականի օգոստոսի 11-ը և 12-ը ոչ աշխատանքային օրեր են: Գայանե Հայրապետյանը, սակայն, «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 31.07.2018 թվականի որոշմամբ մատնանշված թերությունը վերացրել է 18.08.2018 թվականին` Վերաքննիչ դատարան մուտքագրված դիմումին կից ներկայացնելով գործին մասնակցող անձանց 17.08.2018 թվականին բողոքի պատճենն ուղարկելու վերաբերյալ փոստային անդորրագրերը: Այսինքն` տվյալ դեպքում բողոք ներկայացրած անձը, օրենքով սահմանված և իրեն տրամադրված եռօրյա ժամկետում խախտումը չի վերացրել, որպիսի պայմաններում իրավաչափ է Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցները փոստային բաժանմունք են հանձնվել կրկին բողոք ներկայացնելու ժամկետի ավարտից հետո, հետևաբար Վերաքննիչ դատարանի 31.07.2018 թվականի որոշմամբ մատնանշված խախտումը չի վերացվել: Հակառակ պարագայում, օրենքով նախատեսված ժամկետի տրամադրումը՝ վերաքննիչ բողոքի խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար, կդառնա վերացական և կկրի ձևական բնույթ:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 06.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը կայացրել է հիմնավոր և իրավաչափ դատական ակտ:
Հետևաբար գտնում ենք, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` գտնում ենք, որ Վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, իսկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ:
Դատավորներ |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵՇԴ/0029/04/13 սնանկության գործով 21.02.2020 թվականին կայացված որոշման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, գրավոր ընթացակարգով քննելով գործին մասնակից չդարձված անձ Գայանե Հայրապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.09.2018 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Գոհար Հովսեփյանի ընդդեմ Վարդգես Վարդանյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին, 21.02.2020 թվականին որոշել է. «Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը »:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ե. Խունդկարյանս, համաձայն չլինելով նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում կատարված եզրահանգումների հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը նույն որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Գոհար Հովսեփյանը պահանջել է Վարդգես Վարդանյանին ճանաչել սնանկ:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա.Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 17.09.2013 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Դատարանի 12.09.2014 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արմենակ Ադամյանը:
Դատարանի 26.04.2018 թվականի որոշմամբ Վարդգես Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյանին թույլատրվել է հրապարակային սակարկություններով, երկու առանձին լոտով վաճառելու Վարդգես Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.07.2018 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Գայանե Հայրապետյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.09.2018 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Գայանե Հայրապետյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված անձ Գայանե Հայրապետյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ, 371-րդ հոդվածները և 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը մերժել է բողոք բերած անձի վերաքննիչ բողոքի վարույթ ընդունումն այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերը չեն ուղարկվել գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարանին:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոքի օրինակներն ուղարկվել են գործին մասնակցող անձանց բողոքը Վերաքննիչ դատարան ներկայացնելուն հաջորդած շրջանում, ինչը բացասական հետևանքներ չի կարող առաջացնել:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ բողոք բերած անձն օրենքով սահմանված ժամկետում ներկայացրել է վերաքննիչ բողոքը` պահպանելով դրա ձևի և բովանդակության համար սահմանված պահանջները, և մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը, խախտել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրաիրավական նորմերն ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի պահանջները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 06.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Հատուկ կարծիքը հիմնավորող պատճառաբանությունները.
Սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Սույն բողոքի քննության շրջանակներում անհրաժեշտ է անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք վերաքննիչ դատարանը կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելիս կաշկանդված է բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված ժամկետներով:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակցող անձինք, դատախազը` օրենքով նախատեսված դեպքերում, գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ, այն անձինք, որոնց նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառվել է դատական տուգանք՝ դատական տուգանք կիրառելու մասին որոշման մասով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, ամրագրելով անձի՝ վերաքննիչ բողոք բերելու իրավունքը, միաժամանակ սահմանել է վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր՝ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն`վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան։ Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում են`(...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են (...), բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե՝ չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, կամ նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, որը մերժվել է:
Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանել է այն պահանջները, որին պետք է համապատասխանի վերաքննիչ բողոքը: Վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում: Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` բողոքին կցվում են բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանել է նաև այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգը կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տալիս սահմանված ժամկետում վերացնելու վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված թերությունները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան: Ընդ որում, վճռի դեմ ներկայացված բողոքի պարագայում տրամադրվում է 15-օրյա ժամկետ, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքի դեպքում՝ եռօրյա ժամկետ: Նշված ժամկետները բողոք բերած անձին տրամադրվում են օրենքի ուժով և ենթակա չեն որևէ սահմանափակման:
Ամփոփելով վերոգրյալը՝ հարկ է արձանագրել, որ օրենսդիրը, սահմանելով բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն, վերաքննիչ բողոքարկման ընդհանուր ժամկետը երկարաձգել է մի դեպքում 15 օրով, իսկ մեկ այլ դեպքում՝ 3 օրով: Օրենսդրի կողմից սահմանված՝ նշված ժամկետներն այն անհրաժեշտ ժամանակահատվածն են, որի շրջանակներում անձը կարող է բողոքում թույլ տրված խախտումները վերացնել և բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան` դրանով իսկ հնարավորություն ունենալով իրապես իրացնել իր բողոքարկման իրավունքը: Այլ կերպ ասած՝ բողոք բերած անձը բողոքը կրկին ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի ցանկացած պահին՝ մինչև դրա ավարտը, իրավազոր է կատարել բողոքում թույլ տրված խախտումների վերացում և բողոքը կրկին ներկայացնել դատարան (տե°ս, նաև թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018թ. որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 26.04.2018 թվականի «Վարդգես Գալուստի Վարդանյանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվություն տալու մասին» որոշման դեմ գործին մասնակից չդարձված անձ Գայանե Հայրապետյանի կողմից 25.07.2018 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք (հավելված 5-րդ, գ.թ. 28-29): ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 31.07.2018 թվականի որոշմամբ Գայանե Հայրապետյանի վերաքննիչ բողոքը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կցված չեն բողոքի օրինակը սնանկության վարույթի մասնակիցներին՝ պարտապանին և պարտատերերին ուղարկելու մասին ապացույցները: Միաժամանակ տվյալ որոշմամբ սահմանվել է եռօրյա ժամկետ՝ որոշումը ստանալուց հետո այդ խախտումը վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար (հավելված 5-րդ, գ.թ. 64):
Գայանե Հայրապետյանը 13.08.2018 թվականին կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան (հավելված 6-րդ, գ.թ. 2-19, 42, 73): Այնուհետև, 18.08.2018 թվականին Գայանե Հայրապետյանը ներկայացրել է դիմում՝ հասցեագրված Վերաքննիչ դատարանին և հայտնել, որ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու պահին բողոքին կցված չեն եղել բողոքի օրինակը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց, ինչպես նաև դատական ակտը կայացրած դատարանին ուղարկելու փաստը հավաստող փոստային անդորրագրերը, ուստի 18.08.2018 թվականի թվագրմամբ ուղարկված փոստային անդորրագրերը ներկայացվում է նույն դիմումին կից (հավելված 6-րդ, գ.թ 43-56):
Վերաքննիչ դատարանը, 06.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ, մերժելով Գայանե Հայրապետյանի կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը, պատճառաբանել է, որ վերաքննիչ բողոքին կրկին չեն կցվել բողոքի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով սույն գործում առկա բողոքի օրինակը սնանկության վարույթի մասնակիցներին ուղարկելու վերաբերյալ ապացույցներին, արձանագրել է, որ վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցները փոստային բաժանմունք են հանձնվել 18.08.2018 թվականին, իսկ կրկին բողոք ներկայացնելու ժամկետն ավարտվել է 14.08.2018 թվականին, որպիսի պայմաններում ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից 31.07.2018 թվականի որոշմամբ մատնանշված խախտումը չի վերացվել (հավելված 6-րդ, գ.թ. 81):
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ հարկ է արձանագրել հետևյալը.
Սույն գործով Գայանե Հայրապետյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 31.07.2018 թվականի որոշումն ստացել է 10.08.2018 թվականին (հավելված 5-րդ, գ.թ. 54), իսկ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացրել է 13.08.2018 թվականին: Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված եռօրյա ժամկետը լրացել է 16.08.2018 թվականին (բողոքը կրկին ներկայացնելու վերջնաժամկետը 15.08.2018 թվականն է)՝ նկատի ունենալով, որ 11.08.2018 թվականը և 12.08.2018 թվականը ոչ աշխատանքային օրեր են, որպիսի պարագայում անհիմն է Վերաքննիչ դատարանի եզրահանգումը՝ կրկին բողոք ներկայացնելու ժամկետը 14.08.2018 թվականին ավարտված լինելու վերաբերյալ: Այդուհանդերձ, «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 31.07.2018 թվականի որոշմամբ մատնանշված թերությունը Գայանե Հայրապետյանը վերացրել է 18.08.2018 թվականին՝ դատարան մուտքագրված դիմումին կից ներկայացնելով գործին մասնակցող անձանց 17.08.2018 թվականին բողոքի պատճենն ուղարկելու վերաբերյալ փոստային անդորրագրերը: Այսինքն, տվյալ դեպքում բողոք բերած անձն օրենքով սահմանված եռօրյա ժամկետում խախտումը չի վերացրել, որպիսի պայմաններում իրավաչափ է Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցները փոստային բաժանմունք են հանձնվել կրկին բողոք ներկայացնելու ժամկետի ավարտից հետո, որպիսի պայմաններում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 31.07.2018 թվականի որոշմամբ մատնանշված խախտումը չի վերացվել: Հակառակ պարագայում, վերաքննիչ բողոքի խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետի տրամադրումը կդառնա վերացական և կկրի ձևական բնույթ:
Միաժամանակ հարկ է նշել, որ սույն գործի փաստական հանգամանքները որոշակի ընդհանրություններ ունեն թիվ ԵԷԴ/3998/02/16 գործի փաստական հանգամանքների հետ, սակայն նույնատիպ չեն, հետևաբար թիվ ԵԷԴ/3998/02/16 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.02.2018 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշումները որևէ կերպ կիրառելի չեն սույն գործով հետևյալ պատճառաբանությամբ.
Թիվ ԵԷԴ/3998/02/16 գործով Երևան քաղաքի դատախազությունը Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.06.2017 թվականի վճռի դեմ 06.07.2017 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք` դրա եզրափակիչ մասում նշելով, որ կից ներկայացնում է բողոքի պատճենները դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող անձին ուղարկելու մասին ապացույցները՝ մեկ թերթից, մինչդեռ այն չի կցել: Դրա վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից կազմվել է համապատասխան ակտ: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 14.07.2017 թվականին որոշում է կայացրել Երևան քաղաքի դատախազության վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կցված չեն եղել բողոքի պատճենները գործին մասնակցող անձ Արծրուն Նաջարյանին և դատական ակտ կայացրած դատարանին ուղարկելու մասին ապացույցները: Միաժամանակ սահմանվել է ժամկետ՝ այդ խախտումը վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Երևան քաղաքի դատախազությունը 17.07.2017 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան է մուտքագրել 03.07.2017 թվականի պատվիրված առաքանու և փոստային անդորրագրի պատճենները՝ հասցեագրված Արծրուն Նաջարյանին և Դատարանին: Երևան քաղաքի դատախազությունը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն ստացել է 25.07.2017 թվականին, և 28.07.2017 թվականին կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նշելով, որ չնայած առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքում նշված է եղել, որ վերը նշված ապացույցի պատճենը կցված է վերաքննիչ բողոքին, սակայն այն առանձին գրությամբ 14.07.2017 թվականին ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Բողոքին կից ներկայացվել է բողոքի պատճենները գործին մասնակցող անձ Արծրուն Նաջարյանին և դատական ակտ կայացրած դատարանին ուղարկելու մասին ապացույցների պատճենները: 24.08.2017 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել Երևան քաղաքի դատախազության կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կրկին չեն կցվել բողոքի պատճենները գործին մասնակցող անձ Արծրուն Նաջարյանին և դատական ակտ կայացրած դատարանին ուղարկելու մասին ապացույցները: Միաժամանակ անդրադառնալով վերաքննիչ բողոքին կից որպես այդպիսին ներկայացվածին` արձանագրել է, որ այն պատճենի տեսքով է, ուստի չի կարող դիտվել որպես վերը նշված փաստաթղթերն ուղարկելու փաստը հաստատող ապացույց: Դրա հիման վրա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը եզրահանգում է կատարել այն մասին, որ 14.07.2017 թվականի որոշմամբ մատնանշված թերությունները չեն վերացվել: Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 07.02.2018 թվականի որոշմամբ վերացրել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վերոնշյալ որոշումն այն պատճառաբանությամբ, որ օրենսդրի կողմից պարտադիր է համարվել այնպիսի ապացույցի ներկայացումը, որից միանշանակորեն պարզ կլինի, որ բողոք բերող անձը բողոքի պատճեններն ուղարկել է դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող անձանց: Այսինքն՝ էականը տվյալ դեպքում բողոքի պատճեններն ուղարկված լինելու վերաբերյալ հավաստիանալն է:
Թիվ ԵԷԴ/3998/02/16 գործի և սույն գործի փաստական հանգամանքների տարբերությունը կայանում է նրանում, որ թիվ ԵԷԴ/3998/02/16 գործով Երևան քաղաքի դատախազությունն օրենքով սահմանված ժամկետում շտկել է արձանագրված թերությունը և բողոքը կրկին ներկայացրել դատարան, մինչդեռ սույն գործով նույնատիպ թերության շտկումն իրականացվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ: Հետևաբար թիվ ԵԷԴ/3998/02/16 գործի և սույն գործի փաստական հանգամանքների միջև գործի լուծման համար նշանակություն ունեցող առանցքային հարցի կապակցությամբ առկա է էական տարբերություն:
Վերոնշյալ հիմնավորմամբ գտնում եմ, որ սույն վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով չի հիմնավորվում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի առկայությունը, որպիսի պայմաններում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` Վճռաբեկ դատարանի` դատական ակտը օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը` սույն հատուկ կարծիքում նշված պատճառաբանություններով:
4. Հատուկ կարծիքի եզրահանգումները.
Գտնում եմ, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա էր մերժման, ուստի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը պետք է թողնվեր օրինական ուժի մեջ սույն հատուկ կարծիքի 3-րդ կետում շարադրված հիմնավորումներով և պատճառաբանություններով հանդերձ:
Դատավոր Ե. Խունդկարյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2020 թվական: